Տնային առաջադրանք

<<Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդները>>

Ամառային արձակուրդների մի մասը անցկացրել եմ Սևանում, իսկ մյուս մասը՝ Սպիտակում: Սևանում ամեն օր գնում էինք Սևանա լիճ լողալու, տարբեր բակային խաղեր էինք խաղում, հեծանիվ էինք վարում: Հիմա կպատմեմ թե ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդները Սպիտակում: Սպիտակում հաճախել եմ <<Փեթակ>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ճամբար: Ճամբարում հետաքրքիր օրեր եմ անցկացրել, նոր ընկերներ եմ ձեռք բերել: Առավոտյան տողան էինք շարվում և սկսում էինք մեր մարմնամարզության պարապմունքը, հետո խաղում էինք վոլեյբոլ, ֆուտբոլ, գործնագործ: Խմղբերին անուններ էինք դնում: Մեր խմբին անվանում էին <<Հայդուկներ>>: Ճամբարի վերջին օրը պարգևատրման օրն էր: Այդ օր ես ստացա <<Պարտաճանաչ>> շքանշանը: Ինձ համար այդ օրերը շատ հաճելի ու անմոռանալի են: Արձակուրդների ընթացքում ընտանիքիս հետ այցելել եմ Գյումրի, որտեղ շրջել եմ Գյումրվա խորհրդանիշ ֆայտոնով: Այցելել ենք Գյումրիի արվեստների և արհեստների թանգարան: Գիտեք այդ թանգարանում է պահվում իմ տատիկի տատիկ – պապիկի հարսանիքի հրավիրատոմսը, որտեղ նշված է. <<Գալ առանց ընծայի>>: Բոլորիդ խորհուրդ կտամ Գյումրի գնալիս անպայման այցելել այդ թանգարան:    

Оставьте комментарий