Տնային աշխատանք

86. Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստացել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։

X=(14×2):7=4

88. 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56 գ աղ։

X=(160×56):8=1120

97. 15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։

Լուծում

  1. 15×15=225 հին հախճասալիկների մակերեսը
  2. 80×225=18000 80 հին հախճասալիկների մակերեսը
  3. 20×20=400 նոր հախճասալիկների մակերեսը
  4. 18000:400=45 նոր հախճասալիկների քանակը

Պատ.՝ 45

98. Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640 մ3 ջուր, իսկ 3ժ անց 220մ3: Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում:

Լուծում

  1. 640-220=420 2 ժամ մ3
  2. 420-220=210 1 ժամ մ3
  3. 640+210=850

Պատ.՝ 850 մ3

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Աղբյուրը

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր Յուլիսիսին:

Յուլիսիսը ժպտերես և բարի տղա էր: Նա ժպտերես է, որովհետև Մաքոլները նույպես ժպտերես են:

  • Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:

Յուլիսիսի համար աշխարը վառ գույերով և հետաքրքիր աշխարհ էր Նրա համար:

  • Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:

Որովհետև այդ նեգրը շատ ուրախ էր, որ վերադառնում էր իր ծննդավայր:

  • Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:

Ստեղծագործությունը պատմում էր, որ Մաքոլիները ժպտերես, բարի և բոլորին հարգող ընտանիք էին:

  • ,,Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին,,:  Մեկ բառով ինչպես կանվանես այդ հայացքը:

Ես այդ դեմքը կանվանեի զարմացած դեմք:

  • Ո՞րն էր Մաքոլինների ժպիտը: 

Մալքոնիների ժպիտը այն էր. Օրինակ՝ գնումեն խանութ և իրեն ընտրած են ցույց տալիս իրենց ժպիտն են ընդունում:

Դասարանական աշխատանք

85. 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300 կգ հանքաքարից։

X=(300×77):500=231/5

87. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչպես 11:5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդի տարողությունը 25 լ է։

X=(25×11):5=55

93. Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3-ը։ Ինչի՞ է հավասար գումարը։

1005×11/3=3685

1005+3685=4690

96. Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը, եթե մեծ շրջանագծի շառավիղը R սմ է, իսկ փոքրինը՝ r սմ (տե՛ս նկ. 3)։

  1. r
  2. R-r
  3. R
  4. R+r