Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.11.2021

1098. Գտե՛ք այն կոտորակը, որին հավասար է տրված բաշինների գումարը.

ա) 1/3 + 1/3=2/3

բ) 1/5+1/5+1/5=3/5

գ) 1/2+1/2+1/2=3/2

դ) 1/4+1/4+1/4+1/4+1/4=5/4

ե) 1/4+1/4+1/4=3/4

զ) 1/3+1/3+1/3+1/3=4/3

1099. Բաժինների գումարի տեսքով ներկայացրե՛ք սովորական կոտորակը.

ա) 5/7=1/7+1/7+1/7+1/7+1/7

բ) 3/2=1/2+1/2+1/2

գ) 3/4=1/4+2/4

դ) 5/8=1/8+4/8

ե) 10/11=5/11+5/11

զ) 2/3=1/3+1/3

է) 3/10=1/10+2/10

ը) 7/4=2/4+5/4

թ) 6/7=3/7+3/7

ժ) 8/9=4/9+4/9

1100. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) (3+6)/2×5=9/10

բ) (11+9)/5+2=20/7

գ)(7×8+20)/6×5-4×3=76/18

դ)3×9-2×8/4×5+6×7=11/62

ե) 18:3-28:7/3×9+9×4=2/63

զ) 7×8+81:9/6×6-105:3=65/1

Рубрика: Հայոց լեզու 9

Ա. Իսահակյանի տուն-թանգարան 30.11.2021

ԱՂԱ ՆԱԶԱՐ /1911/
Նազարը մի փոքրիկ գյուղի գզիր էր, ծույլ ու աղքատ և մանավանդ շատ վախկոտ մարդու մեկն էր, բայց սիրում էր մեծ-մեծ խոսել և գլուխ գովել:
 Հաստլիկ ու կարճ էր հասակով, հաստ գոտի էր կապում, որի մի կողմից միշտ քաշ էր ընկած կարմիր մեծ թաշկինակը, իսկ մյուս կողմը  միշտ խրած կար գրիչ-մելանի տուփը:
 Ինչպես էր պատահել, որ գյուղի հանգուցյալ տերտերից մի քիչ գրել-կարդալ էր սովորել, և այդ պատճառով էլ գյուղի միակ «գիտնակ-կարդացվոր» մարդն էր համարում իրեն:
 Մի աչքաբաց կնիկ ուներ, որ օր ու գիշեր հարևանների դռանը աշխատում էր ու հաց էր թխում, կով կթում…և դրանով տունը պահում: Նազարն իր գզիրի պաշտոնից ստացած չնչին բանը տալիս էր ծխախոտի և օղիի. տան համար օգուտ չուներ, դեռ լավ էր, որ ցերեկն էլ փորը դուրս էր գցում այս ու այն հարևանի կամ ռեսի տանը, եթե ոչ խեղճ կինը անկարող էր կշտացնել Նազարին, որ բախտի տվածով` անհագ ախորժակի տեր էր: Ո՛չ տղա ունեին, ո՛չ աղջիկ, միայն մի սև էշ ունեին, մի քանի հավ և մի աքլոր: Գյուղի եզերքին էլ երկաչքանի մի փլփլկած խրճիթ ունեին. մի աչքում մարդ ու կին էին պառկում, մյուսումն էլ էշն ու աքլորի ընտանիքը: Այնպես փլփլկած էր խրճիթը, որ երբ հավերը երդիկը քջուջ էին անում, հողը մաղվում էր անձրևի պես, իսկ վայ թե էշը իր փողը փչեր-ողջ խրճիթը կդողդողար: Եվ երբ քամի էր լինում, մազ էր մնում, որ տունը թևի տակ դներ ու տաներ:
  — Ա՛յ մարդ, — գանգատվում էր կնիկը, — ոչ բարով ես էլ աշխարհք մտա, մարդ առա. Էսպես էլ օ՞ր կլինի, էսպես էլ ապրուստ կլինի, որ մենք ենք անում:
  — Ի՞նչ անեմ , ա՛յ կնիկ, — ասում էր Նազարը, — ես էլ գիտեմ, որ գեշ է. ճարս ի՞նչ: Էս աշխարհքիս վրա, ինչքան ես հասկացա, ավելի լավ է մարդ մի մատնոց բախտ ունենա, քան մի կարաս խելք…թե չէ, դու ասա, ես հո՞ խելառ չեմ, պատճառն ի՞նչ է որ աղքատ եմ:
  — Խելառ չես, բայց խելոքի պես էլ չես: Չէ՞ որ , այ´ մարդ, բախտս ո՞րն է, հո նստածդ տեղը պուտուկով ոսկի չպիտի՞ գտնես: Գնա՛, — խրատում էր խեղճ կնիկը, — գնա´, գլուխդ քարին տուր, քարը գլխիդ, տե՛ս փող չե՞ս վաստակի, մարդ չե՞ս դառնա:
  — Կնի՛կ, դու կնիկ ես . փուչ կխոսիս: Ասել եմ ու էլի կասեմ, թե բախտն է բանը. բախտը որ տա մարդուս, նստած տեղն էլ կուտա: Ի՞նչ է, ես  ու՞մից պակաս տղամարդ եմ, որ ողջ գեղի գիտունը ես եմ, բայց արի տես, որ բախտ չունիմ: Ռեսն ի՞նչ է իմ քովս, Տերտերանց Պողոս աղան ի՞նչ է իմ քովս. նրանց ես մի բրդուճ կանեմ, կուտեմ` թե´ խելքի, թե´ կտրիչության կողմից, բայց տե՛ս որ նրանք բախտ ունին ու էստեղից էլ գոմշի տկով ոսկի:
  — Հա´, դու էիր պակաս նրան չհավանելու, — ծաղրում էր կնիկը, — հլա՛ մեկ քիթ ու բերանդ սրբիր, նոր խոսիր: Մարդաչնման — մարդաչհավան:
 Պապանձվի´ր, — գոռում էր Նազարը, — կնիկն ի՞նչ է, որ իր գլխավորի վրա էսպես ամբարտավան բերան բանա…
Ա´խ, բախտ չունեմ, բախտ որ ունենայի, թագավորի աղջիկը կնիկս կլիներ, չէ թե քեզ պես անզգամը: — Ու զայրացած դուրս էր թռչում , դուռը  թափով զարկում խեղճ կնկա երեսին, նստում էր սև էշը, մի ձեռքով երկայն մահակը բռնած, մյուս ձեռքով դաստակը ժանգոտ թրի, որ իբրև գզիր կապել էր մեջքին և ասպանդակելով էշը քշում էր գյուղամեջ: Գնում էր և քթի տակ ինքն իրեն հետ խոսում. «Մարդս բախտ պիտի ունենա, բախտ: Խելք, կտրիճություն դարդակ բաներ են»:
 Գյուղի երեխաները վազ էին տալիս նրա հետևից ու բղավում.
 Բարո´վ տեսանք, փչան Նազար, էդ հրեղեն ձիով ավազակները բռնելու՞ կերթաս, բարի´ հաջողում:
 Կատաղում էր Նազարը, երկայն մահակով հարվածում էր ափն ընկած չարաճճիներին:
 Ձեննե՛րդ, լակոտներ, ես ձեր հոր տեղն եմ , ձեր հորից մեծ մարդ եմ, ես Աղա Նազարն եմ: Սուսե´ք, թե չէ թրով ականջներդ կկտրեմ:
 Մեղա՛, մեղա՛, Աղա Նազար, բարով եկար, Աղա Նազար, բարով եկար:
 Ապրի´ք, ձագուկներս, էդպես ասեք — Աղա Նազար:
 Եվ գոհ ու զվարթ գնում թր Նազարը, բերնին դրած չիբուխը, որից ծուխը բարձրանում էր թոնրի պես  գնում էր ռեսի դռան առաջ կանգնում: Ռեսի հրամանները տանում էր այս տանից այն տունը, մի տեղ  — ճուտ էր ուտում, մի ուրիշ տեղ` մածուն, մի տեղ մի օղի էր վայելում, մի ուրիշ տեղ` մի հավկիթ կուլ տալիս:
Օրը մթնում էր, և Աղա Նազարը կուշտ ու հարբած, իր իշու հետ դառնում էր տուն:
 Մի երեկո խեղճ կնիկը վառել էր օջախը, վրան դրել էր ջրով լի մի կավե աման, մեջն էլ մի քանի հատ կարմիր տակ:
 Նազարը աղայի նման թիկն էր տվել խոտի բարձին. Ամեն օրվա պես այսօր էլ գլուխը տաք էր` առյուծի կաթ կար փորի մեջ. հա՛, թիկն էր տվել, չիբուխը վառել ու միտք էր անում:
— Ա՛յ կնիկ, միտք եմ անում աշխարքի բանը. Մեր գեղը ինձնից խոլոք, բանգետ ու կտրիճ մեկը չկա:  Էսօր ռեսին ու գեղի իշխաններին, կուզեմ ասել` իշխաններին էնպես իմաստուն բաներ ասացի, որ բերանները  բաց մնացին, բայց օգուտն ի՞նչ:
Կինը լուռ էր, սիրտ չուներ խոսելու. այսօր խեղճը առավոտից մինչև երեկո ոտքի էր եղել, հարևանի բուրդն էր լվացել գետի մեջ ու սաստիկ հոգնել էր:
 Կնի՛կ, ասել է աստղը, թե բախտը որ կա, ոսկի հավկիթ ածող մի կույր հավ է, որ անարժանների գոգի մեջ է իր բնկալը դնում: Ի´նչ իմաստուն խոսք:
 Աղա Նազարը, քեֆը տեղը, խոսում էր ու խոսում, առանց պատասխան առնելու: Հաց կերան, պրծան, պատրաստվեցին քնելու: Սովորույթ էր, որ քնելուց առաջ, միշտ, իրար հետ ելնում էին իշուն նայում, խոտ տալիս ու դառնում. ասենք Ի՜նչ սովորույթ. Ճշմարիտն այն էր,  որ Նազարը վախենում էր գիշերը մենակ դուրս գալ և դրա համար էլ ամեն անգամ ասում էր կնկանը, թե կնի´կ դու ճրագը  բռնե, լույս արա, ես տեսնիմ իշու առաջը բան կա՞, թե ոչ:
Կնիկը ճրագը բռնել էր: Նազարը դուռը բացեց.ամառվա երկնքի երեսին շողին էին տալիս ոսկե աստղերը:
 Կնի՜կ, ա՜յ կնիկ, թե որ բախտ ունենամ` մեծ մարդ կդառնամ ու էս աստղերի համրանքի չափ ոսկի կունենամ…
  — Դու իշուն նայե, քեզնից բան դուրս չի գա:
— Ի՜նչ ես ասում, թե որ բախտն ուզենա, ինձնից մեծ մարդ դուրս չի՞ գա…
— Հա´, հա´, թե որ բախտն էլ ուզենա, էլի քեզնից մարդ դուրս չի գա, ու՞ր մնաց, թե մեծ մարդ:
— Հաստա՞տ, — վիրավորված հարցրեց Նազարը:
— Հաստա´տ ու հաստա´տ, փսլնքոտ:
— Ձե´նդ կտրե, — գոռաց Նազարը:
— Կորի´, գնա´, հերիք մեծ — մեծ խոսիս, հոգիս հանեցիր, հարբած լոպպազ, — ասաց կնիկը, իսկույն տուն մտավ և դուռը ամուր փակեց:
Խեղճ Նազարը մնաց դուրսը. վախից դողում էր:
— Էս էլ իմ բախտից. որտե՞ղ է տեսած, որ կնիկը մարդուն դուրս անե:
— Քեզ պես մարդը չունենամ էլ կլինի, — ձայնեց ներսից կնիկը, — ահա´ն, ա´ռ թուրդ, առ մահակդ ու հայդե՛, էլ աչքիս չերևաս: — Եվ դռան ճեղքի միջով դուրս ձգեց Նազարի զենքերը, գրիչն ու մելանը, գդակն ու թաշկինակը:
— Կնի´կ ջան, ես ու՞ր գնամ էս կես — գիշերին, — աղաչեց Նազարը:
— Գրողի ծոցը, ու՞ր կուզես գնա…
Նազարը աղաչեց, պաղատեց, հնար չեղավ:
— Ա՜յ քեզ բախտ, — տխուր — տխուր ինքն իրեն խոսեց Նազարը և իշու կողքին, չոր աղբի պես պառկեց ու չիմացավ, թե ինչպես քնեց:
Արևը դեռ չէր ծագել, երբ Նազարը խայթվածի պես զարթնեց. իշաճանճերը թափվել — ղժղժում էին նրա քիթ ու բերանի վրա, ուտում, կծում, քցքցում էին խեղճ Նազարին:
Նազարը զայրացած, քնաթաթախ` տարավ — բերավ ափով ամուր զարկեց իր  քթին ու բերանին: Ու մեկ էլ տեսավ — ճանճե՜ր, գազանի չափ խոշոր ճանճե՜ր, ամենքը սատկած, ջարդ ու եղած, իրար վրա թափվել են գետնին: Նայեց…Ինչքա՜ն շատ , հարյուր հատ, ավելի, ավելի, հազարի չափ, համրանք չկա…
— Տո´, ես տղամարդ եմ եղել, մեկ զարկով հազարը սպանեցի…
Ու մեկեն ոտքի ելավ, կարմիր մեծ թաշկինակը փռեց, մատները թաթխեց մելանի մեջ ու մեծ տառերով վրան գրեց. —
«Աղա Նազար, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդի հազար»:
Դրոշակի պես թաշկինակը կախեց մահակի ծայրից, թուրը կապեց մեջքին, նստավ իշուն, չիբուխը դրեց բերանը ու, ծուխը ամպի նման բաց թողելով ասաց.
— Հողը էն տղամարդու գլխին, որ կնկա անուն կուտա:
Ու Նազար, դու´, Աղա Նազար, էշը քշեց, ընկավ մեծ ճամփան ու գնաց դրոշակը ձեռքին, թուրը մեջքին, չիբուխը բերնին, գլուխը`բարձր, փափախը ծոծրակին, հպարտ, աղավայել…
Անցորդները, թե´ ոտավոր, թե´ձիավոր, տեսնում էին Աղա Նազարին, էշն ու թուրը, զարմանքով կարդում էին դրոշակը և վախից սասանում:
— Ամա՜ն, Աղա Նազար, ոտքդ պագենք, խղճա´ մեզ, խեղճ մարդիկ ենք, — աղաչում էին ճամփորդները:
— Գնացե´ք ձեր ապրուստի հետևից, — հրամայում էր նա և ամենքից մի քիչ հարկ էր վերցնում, որից հաց ու ծխախոտ, որից օղի ու չամիչ և ուրիշ մանր — մունր բաներ: Գնում էին անցորդները թե´ ոտավոր, թե´ձիավոր և իրենց գնացած տեղերում  պատմում էին Աղա Նազարի կտրիճության և բարության մասին:
Գնում էր Աղա Նազարը և խոսում էր ինքն իրեն հետ. «բախտն է բերում սրանց իմ դուռը. թե որ բախտն ուզենա, ոսկու քարվաններ կբերե, առջևս կթափե»: Ասելն ու կատարվելը մեկ եղավ:
Աղա Նազարը նոր էր մի ձոր իջել և ձորից ելել, մեկ էլ տեսավ, որ սարի փեշերով փոշի է բարձրանում ու փոշու միջից զը՜նգ հա զը՜նգ, զը՜նգ հա զը՜նգ  շորորալով մի քարավան է գալիս. էն էլ ի՜նչ քարավան, գլուխը սարի տակն է , պոչը սարի գագաթի ամպերի միջից նոր է ծայր տալիս:
«Թե որ բախտս բանի` էս քարվանը իմս կլինի»:
Քարվանը մոտեցավ: Աղա Նազարը քարվանապետի կեռ թուրն ու երկայն նիզակը տեսավ թե չէ, վախից ճանապարհի կողքին մի ժայռի հետև կուչ եկավ: Քարվանը եկավ, հասավ ժայռի դիմաց. մեկ էլ հանկարծ քարվանապետի աչքին դիպան իշու սուրուլիկ ականջները ու դրոշակի ծայրը, և գոռաց.
— Ո՞վ ես, մա՞րդ, թե սատանա…
Լսեց Աղա Նազարը, մազ մնաց լեղին  պատռվեր: «Էստեղ խելքի ու կտրիճության տեղ չէ. բախտի տեղ է», — հազիվ կարողացավ մտածել և,  թաքստոցից ելնելով, ցցվեց քարվանի առաջը ու բարձր ձայնեց.
Ես եմ, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդե հազար:
Քարվանապետը նայեց դրոշակին, զարմացավ լսեց նրա ուժով ձայնը, վախեցավ ու վախից գլուխը կորցրած` իրեն ուղտի վրայից վայր ձգեց Աղա Նազարի ոտների տակ:
— Աղա´ Նազար, քո բախտն եմ ընկել. քարվանը քեզ մատաղ, իմ ու ընկերներիս կյանքը բաշխե. խեղճ մարդիկ ենք` վարձով ծառայողներ…
— Բաշխեցի, — խրոխտ պատասխանեց Աղա Նազարը, — զուր արունք անել չէ իմ ուզածը:
Քարվանապետի ընկերներն եկան խոնարհ գլուխ տվին Աղա Նազարին ու քարվանը բեռներով հանձնեցին նրան:
Նազարը շատ ուրախացավ: Նայեց ուղտապաններին որ խեղճ — խեղճ կանգնել էին ` վեհանձնությունը  բռնեց, ամեն մի ուղտապանին մեկական ուղտ նվիրեց իրենց բեռով, իսկ քարվանապետին` երկուսն ավելի:
 Գնացե՛ք, ձեր երեխաները պահեցեք, և քարվանի տերերին ասացե՛ք, թե քարվանը Աղա Նազարը տարավ: Մի՛ք վախենա:
 Ուղտապանները երկնից –գետինք շնորհակալ եղան: Ուրա՛խ — ուրա՛խ գնացին` աշխարհքով մեկ փառաբանելով Աղա Նազարի   քաջությունն ու բարությունը:
Աղա Նազար, հիմա հաստատ որ Աղա Նազար. էշը նստած անցավ քարվանի գլուխն ու մեն մենակ հետևից քարշ տվեց քարվանը` կուշտ ու կուռ ծխելով չիբուխը ու հետն էլ բարձր — բարձր խոսելով.
«Ես ասում էի չէ՞, թե բախտն է բանը. խելք, կտրիճություն դատարկ բաներ են. էդպես եղա°վ, — էդպես էլ եղավ: Հիմի, ա´յ Աղա Նազար, քարվանդ տար քաղաք, ծախի, քեզ համար մեկ քյոշք ու սարայ շինի՛ր, ընկի´ր կաղքիդ, առքով — փառքով ապրի՛ր»… Ու գնաց Աղա Նազարը, շատ թե քիչ, ճամփան գիտե, մտավ մի ուրիշ թագավորի հողը: Դու մ՛ի ասիր` էդ տեղերը ավազականոց են եղել. Աղա Նազարն էլ միամիտ միամիտի պես:
Ավազակները ճանապարհի եզերքներին  որսկան շների պես դարան մտած` աչք էին պահում գնացող — եկող ճամփորդներին կողոպտելու համար. հենց որ տեսան` մեծ հարուստ քարավան է գալիս, ուրախությունից սրտները ճախր ելան, բայց երբ մոտեցավ քարվանը, ավազակներից գրաճանաչը կարդաց դրոշակը, և իմացան, որ Աղա Նազարինն է քարվանը — վրաները ջուր մաղվեց: «Աղա Նազարն է, պահո՜, անունը լսել էինք, հիմի  ինքն է… », — ավազակները վախով ասում էին իրար: Խորհրդի նստան իսկույն: — «Էս չեղած բան է. մեն — մենակ, անծայր քարվանի գլուխն անցած, ո՛չ պահապան, ո´չ օգնական, տեսիլք է ախպե՛ր»:
 Տո´, ի՜նչ տեսիլք, հաստատ բան է:
 Աղա Նազարը կամ դևի ուժ ունի, կամ սատանի հնճարք:
 Տղերք,  լավն էն է, թողնենք երթա, գլուխներիս փորձանք չգա…
  Ավազակապետը վերջ տվեց վեճին: — «Աղա Նազարը, ասաց նա դևի ուժ էլ ունի, սատանի հնճարք էլ. թե չէ` էս քոսոտ իշով անցել է հազար ճամփա. էս ժանգոտ հին թրով չար ու թշնամու է սասանացրել: Հանաքի տեղ չէ: Լավն էն է` երթանք, մեր թրերը դնենք Աղա Նազարի ոտքերի տակ, խնդրենք, որ դառնա մեր պետը. նրա անունով աշխարհք կտիրենք»: Ամենքը մեկ խոսք եղան, ու քառասուն հոգին մեկ մարդու պես եկան, գլուխ տվին ու թրերը դրին Աղա Նազարի իշու ոտքերի առջև:
Աղա Նազարը դեռ գլխի չէր ընկել, երբ ավազակապետը ասաց.
 Աղա´ Նազար, Աղա՛ Նազար, մենք ամենքս, քառսուն ընկեր — տղերք, էսուհետ քո ծառան ենք: Էս կտրիճների պետը ես եմ. հիմի տեսնում եմ, որ դու ես միակ արժանավորը ` մեր գլուխ — գլխավորը լինելու:
 Ապրի´ք, տղերք, — ասաց Աղա Նազարը հանգիստ ձայնով ու թուքը սրբելով, — որ մենակ մեկ զարկով հազարն եմ ջարդում, ձեզ հետ մեկտեղ հիմա հարյուր հազարը չեղածի պես . մեր դեմ` էլ աշխարհք չի կարող կանգնի:
 Ավազակները Աղա Նազարին թռցրին, տարան իրենց բերդը, որ արծվի պես թառել էր հեռու  սարի գլխին`աչքերը ամեն կողմ սրած:
Նստեցրին նրան փառքով օջախի վերին գլուխը, թանկագին գորգի վրա, համեցրին քիրազի չիբուխը  ու բարև բռնած կանգնեցին ոտքի:
Բերին ընտիր խորտիկներ և ազնիվ գինիներ: Աղա Նազարը նստել էր հպարտ ու բախտավոր:
Ավազակների պետն ասաց.
 Աղա Նազար, դու քո աղայությանդ վայել, հանգիստ նստիր, քո անունը մեր վրա լինի, հերի՜ք է:
 Ու քառասուն ավազակները Աղա Նազարի անունով զարկում էին քոչ ու քարավան, արշավում էին գեղ ու քաղաքներ, կտրում, թափում, ավար առնում ու հարկ դնում վրաները: Աղա Նազարի անունը թնդում էր ամեն տեղ. Ժողովուրդները ահ ու սարսափի մեջ էին:
Մի օր էլ հավաքվեցին գյուղ ու քաղաք. գնացին թագավորի մոտ գանգատ, թե չգիտեք ո՞վ է մեր թագավորը, ու՞մ պիտի հարկ տանք. երկու թագավորի հարկ չենք կարող տալ. մեռա՜նք, մեռա՜նք. կամ դու եղիր հաստատ թագավոր, կամ երթանք Աղա Նազարի դուռը:
Թագավորն էլ զորք հավաքեց ու եկավ մի գիշեր բանակ դրեց Աղա Նազարի բերդի դիմաց: Առավոտ կանուխ ավազակները տեսան զորքը ու եկան ասացին Աղա Նազարին.
— Աղա Նազար, որ մեկ զարկով ջարդես հազար, դու էս մեծ օրվա համար էիր մնում , որ փառքդ շատանա, անունդ ծովեր անցնի: Թագավորն եկել, անթիվ, անհամար վրան է զարկել. կռիվ է ուզում:
Վախից Աղա Նազարի սիրտը սկսեց դողալ ու , չիբուխի ծուխը բերնից հազիվ դուրս քշելով, ասաց.
 Շատ լավ, պատրաստվեցեք երթանք: Ու իր մտքում խոսում էր. «Էստեղ ի՞նչ  կտրիճության տեղ է . քանի° գլուխ ունիս թագավորի զորքի դեմ ելնելու, բախտն է բանը, բախտ որ ունենամ… »:
 Թագավորի զորքը իրար անցավ: Բոլոր զինվորները վաղուց արդեն հազարավոր մարդկանց բերանից լսել էին Աղա Նազարի աննման քաջության, խելքի ու վեհանձնության մասին: Հիմա որ բերել էին նրանց Աղա Նազարի հետ կռվելու` բարձրաձայն ասում էին` ինչպե՜ս դուրս գնաս Աղա Նազարի դեմ, որ մեկ զարկով հազար կջարդե: Մենք չենք կռվի. Թող Աղա Նազարն ու մեր թագավորը իրար հետ կռվեն. ով որ հաղթեց , թող նա լինի թագավոր: Եվ զորքը բոլորով մեկ հայտնեցին թագավորին, թե թող ինքը մենակ երթա Աղա Նազարի դեմ, Աղա Նազարն էլ մենակ գա թագավորի դեմ . թագը քաջին կվայելե, զուր արյուն թափելու ի՞նչ պետք կա: Մենք կռվողը չենք…
Պատգամավորներ ուղարկեցին այս մտքով Աղա Նազարի մոտ:
— Շա՜տ լավ, թող էդպես լինի, հաշիվը մեկ է, — պատասխանեց կտրիճ Աղա Նազարը`մտքի մեջ իրեն ասելով — « Ճարս ի՜նչ»:
Թագավորն էր. հրեղեն ձին նստած, ահագին փայլուն թուրը քաշած`եկավ խրոխտ կանգնեց դաշտի միջին:
Ավազակների պետը իր նժույգ — ձին բերեց, որ Աղա Նազարը նստի, Աղա Նազարը մերժեց, ասելով` պետք չէ՛:
Տվեց իր երկաթ կտրող թուրը, Աղա Նազարը մերժեց, ասելով` պետք չէ´:
Հավաքված ժողովուրդն ու զորքը այս բանը տեսնելով շատ զարմացան:
Աղա Նազարն էլ սև էշը նստած, մեկ ձեռքին դրոշակը, մյուս ձեռքին ժանգոտ թուրը` եկավ կանգնեց թագավորի դեմ հանդիման:
Թագավորը նայեց Ազա Նազարին – նրա կերպարանքը, էշն ու թուրը, մտածեց. — «Հը՜մ, հասկացանք. Աղա Նազարի կտրիճությունը իր խելքի մեջն է: Էստեղ ուժի տեղ չէ: Պետք է նայեմ, ինչ որ նա անե, էն էլ ես կանեմ»:
— Դու՞ ես Աղա Նազարը, — հարցում արավ թագավորը:
— Աղա Նազարի  նման չե՞մ, ինչ է, չե°ս տեսնում, կարդա դրոշակս, — ասաց Աղա Նազարը: Ծնկները դողացին ու վախից գլուխը թեքեց, պահեց իշու պարանոցի տակ. — «հիմի կզարկե, հիմի կզարկե» — սարսափով մտածում էր Աղա Նազարը:
Այնինչ թագավորն էլ Աղա Նազարի պես գլուխը պահել էր ձիու պարանոցի տակ սրտատրոփ ապասում էր:  Աղա Նազարը տեսնելով, որ զարկը ուշանում է, ուզեց իմանալ, թե ի՞նչ կա. տեսավ, որ թագավորն էլ իրեն պես վախեցել է…ու մեկ էլ աչք չթարթած ` թռավ գետին ու ժանգոտ թրով , ձեռքի բոլոր թափով, տու՛ր թե կուտաս, տու´ր թե կուտաս թագավորի գլխին, վզին…թագը գլորվեց վար: Թագավորը ժամանակ չունեցավ գլուխը վեր բարձրացնելու, ոտները ասպանդակից հանելու. Աղա Նազարը զարկում էր, հա զարկում, իսկի միջոց չէր տալիս. Թագավորը թուլացած փռվեց գետնին. պատռված գլխից արյունը բխում էր աղբյուրի պես:
Աղա Նազարը մեռած թագավորի քագը վերցրեց, դրեց իր արյունոտ թրի ծայրին, բռնեց բարձր, ցույց տվեց զորքին, ժողովրդին և իր ավազակներին:
 Ապրած կենա մեր նոր թագավորը, անհաղթելի Աղա Նազարը, — որոտաց զորքը և փողերն ու թմբուկները թնդացրին լեռ ու ձոր:
  — Ապրած կենա մեր մեծը, մեր իմաստուն թագավորը` Աղա Նազարը, — ուրախ — ուրախ գոչեցին ավազակները:
 Եվ զորքն ու ավազակները վազեցին դեպի Աղա Նազարը: Զինվորները զենքերը դրին Աղա Նազարի ոտքերի տակ, գլուխները խոնարհեցին գետին, հպատակության երդում տվին: Հետո թագավորի  թագը դրին Աղա Նազարի գլուխը, ծիրանին ձգեցին ուսերի վրա և իրենց վահանների վրա բարձրացրած` երգով ու պարով տարան թագավորանիստ քաղաքը:
 Ժողովուրդը` մայր ու մանուկ, ծեր ու երիտասարդ, դիմավորելու էին եկել Աղա Նազարին: Եվ ամենքը մեկտեղ ծունկի իջան, հպատակության երդում տվին:
 Գուսանները առաջ եկան և երգեցին.
Աղա Նազար մեծ թագավոր,
Բարձըդ, գահըդ շնորհավոր.
Հազար տարի ապրած կենաս,
Ու հետո էլ մահ չունենաս:
Խելքով, շնորհքով, փառաց փառքով
Անցնես, դառնաս մեր երկնքով,
Դու, մեր արև պայծառ շողա,
Մեր թշնամին տեսնի, դողա:
Շվաքիդ տակ ապրինք անվախ,
Թուրըդ կտրե թե´ աջ, թե´ ձախ:
Թո´ղ երկիրըդ անծայր լինի,
Արևն այնտեղ մայր չմտնի:
Աղա Նազար, մեծ թագավոր,
Թուրըդ, թագըդ շնորհավոր,
Ապրիս հազար, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդես հազար:
 Մեծ հանդեսներով, հաղթական ու ծաղկեպսակ կամարների տակով տարան Աղա Նազարին քյոշք ու սարայը:
Լողացրին վարդաջրով, անուշաբույր յուղերով օծեցին ոտքից գլուխը, փղոսկրե սանրով մազերը սանրեցին, հագցրին գոհարազարդ արքայական զգեստներ և խնդրեցին գահ բարձրանալ:
Դրոշակը տարան քյոշք ու սարայի դարբասի ճակատին բարձր կանգնեցրին, որ հաղթական ծածանի հպատակների վրա` որպես հովանի, թշնամիների վրա` որպես սարսափ:
Թուրը կախեցին գահի վերևը` նախկին թագավորների սխրագործ թուրերի մեջտեղը: Ազնիվ էշն էլ, որ իր տիրոջ փառքի մեջ իր արդար բաժինն ուներ, փաթաթեցին ոսկեթել ծածկոցներով, տարան արքայական ախոռը, տեղ տվին նժույգների վերևը ու մսուրքի մեջ անպարպելի գարի` ընտիր, հատ — հատ մաքրած: Պարտված թագավորի չքնազ թագուհին եկավ, խոնար գլուխը վեր բերեց նոր թագավորին և ասաց.
 Շնորհավոր լինի թագդ, Աղա Նազար, դու իմ թագավոր, դու իմ անհաղթ ամուսին: — Եվ Աղա Նազարը թագավոր –ամուսնու պես գրկեց թագուհու նազուկ մեջքից և տեղ հրամցրեց իր աջ կողքին :
 Տերության ամբողջ ժողովուրդն ընկավ մեծ ցնծության մեջ` այսպիսի խելոք ու հզոր թագավոր ունենալու համար:
Աղա Նազարն էլ իր ավազակներին կարգեց մեկին վեզիր, մյուսին` նազիր, մեկին` դահճապետ, մյուսին` գանձապետ, մեկէլներին`զորապետներ ու նահանգապետներ:
Աղա Նազարը նստել հանգիստ թագավորում է , վեզիր ու նազիրը կառավարում են երկիրը  և  օրենքներ հնարում, դահճապետը գլխատում է օրինազանցներին, իսկ գանձապետը Աղա Նազարի պատվերով փող է կտրում: Զորապետները նոր հողեր են կցում տերության հին հողերին, նահանգապետները գանձերի վրա նոր գանձեր դիզում:
Աղա Նազարի համբավը տարածվել է ամեն կողմ: Նրա հին կնիկն էլ լսեց այդ համբավը, եկավ կարոտով գրկեց փառապանծ  ամուսնուն, գովեց նրա խելքն ու շնորհքը և թագավորական հրամանով նստեց նրա ձախ կողքին:
Եվ տարի բոլոր հազար ու մեկ ջահերով լուսավորված էին Աղա Նազարի քյոշք ու սարայները, տարի բոլոր խնջույք կար մարմարե կամարների տակ:
Դուրսը թնդում էին զորքի կեցցեները, և թմբուկները` որոտում թագավորի փառքի համար: Բազմել էր Աղա Նազարը գահի վրա, թագը գլխին, ծիրանին ուսերին, չքնաղ թագուհին աջ կողքին, իրեն կնիկը ձախ կողքին:
Ոսկե սկուտեղներով չնաշխարհիկ պտուղներ և անուշեղեններ էին մատուցում:
Թագավորի ոտների տակ շարվել էին տերության մեծամեծերը և նրանց գեղեցիկ կնիկները:
Մետաքսե բարակ քողերի մեջ մշուշված սիրուն աղջիկները և ոսկեգանգուր մանկլավիկները պարում էին ու երգում:
Աղա Նազարը ծխում էր մարգարտե չիբուխը ու բյուրեղե գավաթով խմում քառասուն տարվա գինին:
Խմում էր գինին ու շոյում էր նազելի թագուհու այտերը և մեղմիկ ասում ականջին.
— Տեսա՞ր, թագուհիս ես ինչ խելոք ու կտրիճ մարդ եմ. գզիր տեղից ելա, հաղթեցի թագավորին, , դառա թագավոր: Աշխարհքիս երեսին բախտ — մախտ դատարկ բաներ են , խելք ու կտրիճություն է մենակ պետք:
Թագուհին մանրիկ ժպտում էր ու մարմարե այտը դեմ անում աղա Նազարին. քաջ ու կտրիճ Աղա Նազարն էլ անուշ պաչ էր անում ու խմում քառասուն տարվա գինին:
Խմում էր ու դառնում իր կնկանը, բոթում էր նրա կողքը ու փսփսում ականջին.
 Տեսա՞ր, կնիկ, ինչպես թագավոր դառա: Բա´ ես չէի՞ ասում, թե խելք ու կտրիճություն  դատարկ բաներ են աշխարհքիս երեսին. Մարդս  բախտ պետք է ունենա, մենակ բախտ…
 Ծիծաղում էր կնիկը ու կարմիր թուշը դեմ անում Աղա Նազարին. բախտավոր Աղա Նազարն էլ գզիրի իրեն հին սովորության պես կծում էր կնկա թուշը ու խմում քառասուն տարվա գինին:
 Հետո թիկն էր տալիս գահի բեհեզյա բարձերին, ծխում էր մարգարտե չիբուխը և միտք էր անում աշխարհքի բանը  ու քա´հ — քա´հ ծիծաղում:
Եվ մինչև այսօր էլ կա ու կենդանի է Աղա Նազարը. նստել է գահի վրա, ծխում է մարգարտե չիբուխը և միտք էր անում աշխարհքի բանը  ու քա´հ — քա´հ ծիծաղում…
Բովանդակություն | Էջի սկիզբ
ԱՄԵՆԱՊԻՏԱՆԻ ԲԱՆԸ
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեո ողջ-օրով հանձնել իր ժաոանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին:
Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
— Սիրելի´ որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկաոավարե իմ ժողովուրդը:
— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը, այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
— Ահա´ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի մի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը դեո մնում է դատարկ:
Եվ հիմա, ո´վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թո´ղ նա արժանի լինի գահին:
Աոե´ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-աոանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր Ձեոքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր աոջև:
— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել` ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
— Այո´, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտմարանի դուռը, այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՜տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին հանեց գրպանից մի բուռ հացահատիկ` պարզելով դեպի հայրը` ասաց.
— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շա´տ թափառեցի, շա´տ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչեց միջնակ որդուն.
— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնակ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը` ասաց.
— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա. առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շա՜տ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի
— Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լույսով զննել շտեմարանը, նրա ահագնությունը: — Դե´հ ասա, որդի, ինչո՞վ կլցնես, — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստու´ն հայր, լույսո՜վ միայն: Շատ թափաոեցի, շա՜տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո’չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Աոանց Աոանց լույսի հողը հաց չի ծնի, աոանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՜տ թափաոեցի, շա՜տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը: -Ապրի´ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
— Ապրա´ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը:
Բովանդակություն | Էջի սկիզբ
ԱՐԵՎԻ ՄՈՏՄի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…
Բովանդակություն | Էջի սկիզբ
 ԵՐԳԻ ՀՐԱՊՈՒՅՐԸՄեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Բովանդակություն | Էջի սկիզբ
 ՆՈՒԿԻՄ ՔԱՂԱՔԻ ԽԵԼՈՔՆԵՐԸ /1940/Ժամանակին մի քաղաք է եղել Նուկիմ անունով: Անունը կա , բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ:
Այդ քաղաքը շատ ցուրտ է եղել` երկու ձմեռ, մի ամառ:
Մի օր ժողովուրդը հարա — հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
— Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառնամանիք, ախպեր, սառա’նք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ. գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի` մենք էս քաղաքում մնացողը չենք:
— Ժողովրդի կամքը սուրբ է, — ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում  են թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար  էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում եմ մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և` «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանի մեկը կարմիր բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
— Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր, — հարցնում են  նրանք:
— Տաքդեղ, — պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամ են տեսնում տաքդեղը, առաջին անգամ են լսում տաքդեղ անունը:
— Ուտելու բա՞ն է, — է հրցնում են նրան:
— Ուտելու բան է, բա ո’նց, — պատասխանում է խանութպանը:
— Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մռմռում է, աչքերը արցունքոտվում են , նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին:  Էդպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մռմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս, տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված…չեն իմանում ինչ:
— Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:
— Խաղող:
Առաջին անգամ են տեսնում խաղողը, առաջին անգամ են լսում խաղողի անունը:
— Ուտելու բա՞ն է, — հարցնում են նրան:
— էն էլ ո՞նց, — պատասխանում է խանութպանը:
— Դե մի կշեռք տուր:
Վճարում են, առնում ուտում, համը բերաններն է մնում: Շրթները լիզելով, խանութպանին օրհնելով, շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր — կտոր ճերմակ բաներ:
— Էդ ինչ ես ծախում:
— Շաքար:
Շաքա~ր…Ո’չ տեսլ էին, ո’չ լսել:
— Ուտելու բա՞ն է, — հարցնում են նրանք:
— Էն էլ ո՞նց:
— Դե մի կշեռք տուր:
Վճարում են, առնում, կռթ — կռթ ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում, նիզակը տնկում են գետնի մեջ, իրենք էլ պառկում են նրա շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես, գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախած: Վար է բերում ձողը,  բաց անում քսակը` մեջը դեղին ոսկի: Ոսկին լցնում է  իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ լցնում է խիճ ու ավազ, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ուղին: Հարցնելով, հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումաը իրար մեծ արդար բաժանեն:
— Ավագ պատգամավորն ասում է.
— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու էլ կերար, մեկէլին  գցեցիր — մեկ արծաթ. էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. Էն բանը, որ քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
Հաշիվը տեսնելուց հետո գնում են թագավոր պալատի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, պալատականներն էլ իմաց են տալիս թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները գլուխ են տալիս թագավորին և բարև բռնած կանգնում են առաջը:
Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում է.
— Թագավորն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով, էդ մեկ քսակ ոսկին էլ քեզ նվեր ենք բերել ժողովրդի կողմից: Մեր քաղաքը շատ ցուրտ  քաղաք է, երկու ձմեռ մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով  հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի  ականջին  փսփսում է, թե ոսկու տեղ խիճ է ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է նրանց առաջ մի սինի սև սալոր դնեն, խառը սև բոլոճների հետ:
Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորը ասում է.
— Տղե’րք, առաջ ոտավորը ուտեք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և, դառնալով նրանց, ասում է.
— Գնացեք ձեր տները, մինչև տեղ հասնեք` մեկ էլ ամառը եկած կլինի:- Թախտիդ հաստատ մնաս, — ասում են պատգամավորները և ուրախ — զվարթ դառնում են իրենց քաղաքը:
Рубрика: Հայոց լեզու 9

Վիլյամը և երեք կենդանիները 29.11.2021

Ա. Բադալյան

Մի հարուստ տնակում ապրում էր մարդ: Իր անունը Վիլյամ է: Նա շատ բարի է և խելացի: Նաև նա ունի շուն, որի անունը չարլի է: Նա էլ նույնպես շատ բարի է և խելացի: Երբ մի օր Վիլյամը գնաց իր շան հետ  քայլելու նա տեսավ վայրի վագր և ասաց.

  • Մի կեր վայրի վագր ես քեզ ցավ չեմ պատճառի:
  • Ասում է վագրը.
  • Լավ, բայց մի պայմանով:
  • Ասա վայրի վագր ասաց Վիլյամը:
  • Եթե դու ինձ կերակրես ես քեզ չեմ ուտի ասաց վագրը:
  • Լավ կկերակրեմ քեզ ասաց Վիլյամը:
  • Եվ Վիլյամը կերակրեց վագրին: Հաջորդ օրը նորից գնաց քայլելու, տեսավ ձիուն և ասաց:
  • Ինչ է եղել սիրունիկ ձի:
  • Ես վազել եմ իմ ընկերների հետ և ընկա: Հիմա իմ ոտքը ցավում է կօգնես ինձ խնդրեց ձին:
  • Իհարկե կօգնեմ սիրունիկ ձի ես միշտ պատրաս եմ օգնել կենդանիներին:
  • Վիլյամը օգնեց սիրունիկ ձիուն և հաջողություն մախթեց ձիուն: Երրորդ որը նա տեսավ փղին և ասաց:
  • Ինչ է եղել հսկա փիղ: Օգնություն է պետք:
  • Ոչ-ոչ-ոչ ինձ պետք չե օգնություն, ես եկա, որ շնորհակալություն հայտնեմ, որ օգնեցիր իմ ընկերներոին ասաց փիղ:
  • Խնդրեմ իմ բարեկամ: Ես էլ եմ շատ շնորհակալ քո ընկերներին:
  • Եվ այդպես շարունակ Վիլյամը օգնում էր կենդանիներին:

Рубрика: Հայոց լեզու 9

Ղազարոս Աղայան | Եղեգնուհի 29.11.2021

Մի թագավոր է լինում, մինուճար որդի է ունենում: Երբ որդին մեծանում է, թագավորը նրան հարցնում է, թե ում հետ է ուզում ամուսնանալ, արդյոք ունի հավանած աղջիկ: Տղան ասում է, որ միտք չունի ամուսնանալու, իսկ եթե անգամ ունենա էլ, ապա դա պետք է լինի մի այնպիսի աղջիկ, որ հոր ու մոր ծնունդ չլինի: Թագավորն ասում է, որ նման բան լինել չի կարող, մինչդեռ տղան համոզված է, որ աստծու ձեռքին ամեն բան հեշտ է, նա քարերից էլ է մարդ արարում: Ամեն անգամ, երբ թագավորն ամուսնության մասին է խոսում, տղան ասում է, թե պիտի հոր ու մոր աղջիկ չլինի, ու այնպես հավատալով է ասում, որ թագավորն էլ է սկսում հավատալ, թե դա հնարավոր է ու սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ: Թագավորն ողջ աշխարհը ման է գալիս, բայց նման աղջիկ չի գտնում: Վերադարձին անտառում պատահում է մի ծերունու, նրան էլ է հարցուփորձ անում, և ծերունին ասում է, թե հարկավոր չէ հեռու գնալ, թագավորի քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդու ոտք դրած չկա, որովհետև այդ տեղը սուրբ է և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիներ կան: Թող գնա այնտեղ, ընտրի եղեգներից ամենագեղեցիկը, կտրի չբանեցրած դանակով, ձգի ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ: Թագավորը հետևում է ծերունու ասածին: Եղեգը դառնում է աղջիկ, բայց ջրից դուրս չի գալիս, քանի որ մերկ է: Թագավորը գնում է հագուստներ ու աղախիններ ուղարկելու: Աղջկա անունը դնում է Եղեգնուհի: Այս ընթացքում մոտերքում բնակվող մի թափառական սևադեմ բոշա աղջիկ է մոտենում Եղեգնուհուն, հարցնում նրա ով լինելը: Աղջիկն ասում է, որ ինքը թագավորի հարսնացուն է, շուտով կգան իր հետևից: Բոշան նրան խեղդում է, գցում գետը, ինքը մերկանում է, ընկղմվում ջրի մեջ, որ կարծեն թե նա է Եղեգնուհին: Աղախինները, տեսնելով սև աղջկան, չեն  հավատում, որ դա Եղեգնուհին է: Բայց բոշան ասում է, թե իբր իրեն արևն է սևացրել, և եթե իրեն պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կստանա իր նակխին գեղեցկությունը: Հավատում են, թագուհու հագուստ հագցնում և տանում ապարանք: Բոշա աղջիկը նույնն ասում է թագավորին և նրա որդուն: Նրան տանում են մի շուշաբանդ սենյակ, որ այնտեղ գեղեցկանա և մեծ պատվով պահում: Միայն տղան չի մոտենում նրան և զգում է, որ այստեղ չարի մատն է խառնված, մի խարդախություն կա: Օրեր են անցնում, բայց նորահարսը չի գեղեցկանում: Որքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում ինչպես սև սաթ, գիրանում է ու հաստանում խոզի պես: Թագավորի տղան գնում է գետի ափին զբոսնելու: Ձկնորսներին խնդրում է իր ուզած տեղը ուռկաններ ձգել, ուզում է բախտը փորձել: Մի հրաշալի ձուկ է դուրս գալիս, արծաթե, թևերը ոսկի: Տղան վարձատրում է ձկնորսներին, ու ձուկը տանում իր ծաղկանոցի ավազանը ձգում և այնուհետև նրա մոտից չի հեռանում: Բոշա հարսնացուն հասկանում է, որ Եղեգնուհին է դարձել ձուկ և բոլորին համոզում է, որ եթե ինքը ուտի այդ ձուկը, կգեղեցկանա: Փշերը տալիս է նաժիշտներին, իբր ուտեն գեղեցկանան, բայց մի փուշ ազատվում է նրանց բերանից և աղբի հետ պարտեզ ընկնելով մի մեծ ծառ դառնում, հրաշալի, մշտադալար, իսկ պտուղն էլ փունջ մարգարիտ: Թագավորի տղան հիմա էլ այդ ծառին է սիրահարվում, նրա հովանու տակ հաստատում իր բնակությունը: Բոշան դարձյալ գլխի է ընկնում, որ փուշն է ընկել այդտեղ, և խաբելով թագավորին՝ ծառը կտրել է տալիս, այրում բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստանում: Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռչում ու մի խեղճ պառավի տան հերթովն ընկնում է ներս: Պառավը դրանով ծածկում է մի բղուղի բերան: Պառավը աղքատ է, ամեն առավոտ գնում է սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյան գալիս տուն:: Այսպես հաջորդ օրը գնում է իր գործին, բղուղի խուփը տեղից թռչում է, դառնում մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի Եղեգնուհին, միայն այս անգամ պարզ ու սիրուն հագուստով զարդարված: Կերակուր է պատրաստում, տունը մաքրում, ամեն գործ անում, ու թաքնվում: Երբ պառավը գալիս է, զարմանում է, ուրախանում ու ցանկանում, որ ամեն օր իրեն այսպես լավություն անեն: Աղջիկը երևում է պառավին, դառնում է նրա աղջիկը, պառավն էլ՝ նրա մայրը: Խնդրում է պառավին իր մասին առայժմ հարցուփորձ չանել և այլոց էլ չպատմել, որ աղջիկ ունի: Ինքը տանը կմնա, պառավը թող իրեն կար ու գործ բերի, ինքը անի: Շուտով նրա հրաշալի կար ու գործի համբավը հասնում է մինչև թագավորի ապարանքը: Թագավորի տղան պառավին զանազան պատվերներ է տալիս, և երբ սա բերում է, տղան հիանում է աշխատանքով ու ցանկանում իմանալ, թե դա ով է արել: Պառավն ասում է, որ աղջիկ ունի, նա է կարում: Տղան ցանկանում է տեսնել նրան, բայց պառավը խնդրում է նախ աղջկանից հրաման ստանալ, որ նրա կամքով լինի: Տանը Եղեգնուհին  ասում է պառավին, որ տղային խնդրի՝ իր հոր, մոր ու հարսնացուի հետ հյուր գնան իրենց: Այդպես էլ անում են ու հիացած մնում Եղեգնուհու ընդունելության ձևերից, շարժմունքից, խոսքից: Թագավորը հասկանում է, որ սա Եղեգնուհին է, բայց լռում է: Տղան էլ սրտով է զգում, որ դա իր հարսնացուն է: Բոշան էլ ճանաչում է նրան ու անհանգստանում: Եղեգնուհին պատմում է իր պատմությունը որպես հեքիաթ՝ բացահայտելով սև բոշայի չարությունը: Թագավորը հրամայում է բոշային կապել մի ձիու պոչից և քարեքար սատկացնել, իսկ Եղեգնուհուն տանում են պալատ և յոթ օր ու գիշեր հարսանիք անում: Չարն այնտեղ՝ բարին այստեղ: 

Рубрика: Русский язык

Передышка I часть 27.11.2021

От деревни до ближнего леса дорога шла через широкое поле. Идёшь по
нему в летний день – солнце печёт, жара.
Но как раз на половине пути, у самой дороги, росла берёза…
Кто бы из леса в деревню или обратно ни шёл, обязательно сядет и
отдохнёт в прохладной тени под старым деревом. Кругом всё поле даже
блестит от солнца, а под густой берёзой всегда прохладно. Над головой
зелёные листья шумят, будто зовут присесть и передохнуть немножко.
Вот и прозвали эту берёзу „Передышкой”.
Ранней весной, только пригреет солнце, а Передышка уже зазеленела,
стоит среди поля нарядная, усыпанная молодыми листочками.
А осенью Передышка становится вся жёлтая. Подует ветер, и полетят с
дерева золотые листья.
Целые стаи перелётных птиц
садились передохнуть на берёзу.
Но вот однажды осенью
собрали ребята в лесу сухие ветки
и возвращались домой. Дошли они
до берёзки и присели отдохнуть.
Посидели немного, а потом
кто-то из них предложил:
– Давайте костёр разожжём, погреемся и картошку испечём.
Сказано – сделано. Наломали сухих веток, стали их зажигать, а они не
горят. Ветром огонь задувает.
– Постойте! – кричит один из мальчиков. – Тащите-ка ветки к берёзе.
Она наш костёр от ветра закроет.
С тех пор стали ребята между корнями берёзы костёр разводить,
картошку печь. Огонь разжигать было очень удобно: надерут коры с той же
берёзы, она хорошо горит, в один миг костёр разгорается.
Всю кору внизу с дерева ободрали. А между корнями получилась
большая чёрная дыра – настоящая печь.

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 26.11.2021

853. Հաշվե՛ք

ա) 255:17+0:146+782:34=38

255:17=15

782:34=23

0:146=0

15+23=38

բ) 342:19+891:27-29:1=22

342:19=18

891:27=33

29:1=29

18+33-29=22

գ) 858:22-324:12+94=82

858:22=39

324:12=27

94+27=121

121-39=82

դ) 3551:67-2236:43-1:1=2

3551:67=53

2236:43=52

1:1=1

52-1=51

53-51=2

ե) 5994:74+10010:182-87=47

5994:74=81

10010:182=55

81+55-87=49

զ) 5952:93+20808:18-109=1111

5952:93=64

20808:18=1156

1156-109=1047

64+1047=1111

855. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք անհրաժեշտ թվերը, որպեսզի ստացվեն հավասարություններ.

ա) 1 սմ = 10 մմ

բ)  90 մմ = 9 սմ

գ) 200 սմ = 2 մ

դ) 1100000 սմ =11 կմ

ե) 1 ժ = 3600 վ

զ) 7200 վ = 120 ր

է) 120 ր = 2 ժ

ը) 2 օր  = 48 ժ

թ)  43 տ  = 43000000 գ

ժ) 53 կգ  = 53000 գ

ժա) 2 կգ  = 2000 գ

ժբ)  2000 կգ  = 2 տ

858. Գտե՛ք ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե լայնությունը 12 սմ է և երկարությունից 7 սմ-ով փոքր է:

Լուծում

  1. 12+7=19 սմ երկարություն
  2. (19×2)+(12×2)=62 P
  3. 19×12=228 C

Պատ.՝ 62 P և 228 C

860. Երկու հողակտորի ընդանուր մակերեսը 500 հա է: Եթե երկրորդ հողակտորի մակերեսը մեծացնենք 20 հա-ով, ապա երկու հողակտորները միևնույն մակերեսը կունենան: Որքա՞ն է ամեն մի հողակտորի մակերեսը:

Լուծում

  1. 500+20=520
  2. 520:2=260
  3. 260-20=240

Պատ.՝ 260 և 240

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 26.11.2021

Շրջանագիծ-շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է որի բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը մի կետից՝ այդ կետը շրջանագծի կենտրոնն է։

Շառավիղ-շրջանագծի կենտրոնից ցանկացած կողմի տարված հատվածը կոչվում է շառավիղ։

Լար-շրջանագծի որևէ երկու կետ միացնող հատվածը, որը չի անցնում կենտրոնով կոչվում է լար։

Տրամագիծ-տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող ամենաերկար լարն է։
Տրամագիծը ունի շառավղի կրկնակի չափը։

Աղեղ-շրջանագծի այն մասը որը գտնվում է նրա ցանկացած երկու կետերի միջև կոչվում է Աղեղ։

10-ի, 5-ի, 2-ի, 3-ի, 9-ի, 4-ի ԲԱԺԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ։

10-ի բաժանվում են այն թվերը որոնք վերջանում են 0-ով։

5-ի բաժանուվում են այն թվերը որոնք վերջանում են 0-ով կամ 5-ով։

2-ի բաժանվում են զույգ թվերը։

3-ի բաժանվում են այն թվերը որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։

9-ի բաժանվում են այն թվերը որոնց թվանշանների գումարը բաժանվում է 9-ի։

4-ի բաժանվում են այն թվերը որոնց վերջանում են 2 զրոյով կամ վերջին երկու թվանշանը կազմում է 4-ի բաժանվող թիվ։

Рубрика: Հայոց լեզու 9

Մայր 26.11.2021

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ ներքև:

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Օճորք – ձեղուն

Երդիկ – տանիք


Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

  1. Երբ է լսել այդ զրուցումը:
  2. Բնութագրիր և նկարագրիր ծիծեռնակին և իր բալիկին:
  3. Եթե դու լինեիր մայր ծիտիկը, կփրգեիր բալիկին:
Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբ

Մաթեմատիկաի նոյեմբերյան ֆլեշմոբ 25.11.2021

1․ Արթուրը, Սոֆին, Դավիթը, Մարիան մասնակցում էին Թթուդրիկի ծեսին։ Նրանցից մեկը կաղամբ էր բերել, մյուսը՝ ծաղկակաղամբ, մնացած երկուսը՝ վարունգ։ Սոֆին և Դավիթը բերել էին բանջարեղենի տարբեր տեսակներ, Մարիան՝ ծաղկակաղամբ։ Ի՞նչ բանջարեղեն էր բերել Արթուրը։

Պատ.՝ Արթուր կաղամբ

2. Նոյեմբերի 28-ին շնիկը 7 շաբաթական և 2 օրական էր։ Ո՞ր օրը նա կդառնա ուղիղ 8 շաբաթական։

Պատ.՝ դեկտեմբերի 3

3. Սովորողները ներկեցին դպրոցի պահարանները, որոնք տեղադրված էին ըստ համարների հերթականության՝ 1, 2, 3, 4, և այլն: Քանի՞ պահարան ներկեց Արամը, եթե ներկեց հերթականությամբ 8-րդ համարից մինչև 29-րդ համարի պահարանները:

Պատ.՝ 21 պահարան

4. Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։

Պատ.՝ 3, 4, 7

5. Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։

Պատ.՝ 6 ժամ

6. Տատիկն իր մոտ եղած երեք կոնֆետները տվեց թոռնուհուն: Քանի՞ կոնֆետ եղավ թոռնուհու մոտ, եթե մինչև վերցնելը տատիկից երկու կոնֆետ ավելի ուներ:

Պատ.՝ 8 կոնֆետ

7. Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

Պատ.՝ 10:52

8. Շարքով դրված էր 14 ընկույզ։ Նարեկը վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Հայկը՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։

Պատ.՝ Հայկ

9. Արտաշեսը ծառից տանձ հավաքելու համար 17 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց:

Պատ.՝ 9

10. Տոպրակի մեջ կան մրգեր։ Բացի երկու հատից, մնացածը նարինջ է, բացի երկու հատից, մնացածը մանդարին է, բացի երկու հատից, մնացածը խնձոր է։ Քանի՞ միրգ կա տոպրակում։

Պատ.՝ 3