День: 11 ноября 2021
«ՀԱՄԱՑԱՆՑԸ ԸՆԿԵ՞Ր Է, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ» 11.11.2021
Ես կարծում եմ, որ համացանցը և ընկեր է, և թշնամի: Կան շատ հետաքրքիր և օգտակար ծրագրեր, որոնք կարելի է սովորել համացանցի միջոցով: Նորությունները ավելի արագ են դառնում հասանելի համացանցի միջոցով: Կարողանում ենք հետաքրքիր տեղեկատվություն իմանալ, գրքեր կարդալ, ծրագրեր սովորել համացանցի միջոցով: Այդ ժամանակ համացանցը մեր բոլորի ընկերն է: Կան վտանգավոր և վնասակար խաղեր, ծրագրեր, կայքեր, որոնք շատ բացասաբար են անդրադառնում մարդկանց և հատկապես երեխաների վրա: Այդ դեպքում համացանցը դառնում է մեր բոլորի թշնամին: Դրա համար մենք բոլորս պետք է սովորենք ճիշտ և գրագետ օգտվել համացանցից: