Рубрика: Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձ

Այսօր ընկեր Լուսինեի հետ կատարել էնք բնագիտական փորձ, որի համար մեզ անհրաժեշտ էր 1 հում ձու, 1հատ բաժակ, ջուր, աղ, գտալ: Մենք բաժակի մեջ լցրեցինք ջուր, ձուն դրեցինք բաժակի մեջ այդ ժամանակ ձվի հետ ոչմի բան չեղավ, ուղղակի ձուն մեծ էր երևում: Դրանից հետո ձուն հանեցինք բաժակից և ջրի մեջ ավելացրեցինք 1գդալ աղ: ձուն նորից դրեցինք բաժակի մեջ: Այդ ժամանակ մի քիչ բարձրացավ վերև: Հետո ձուն նորից հանեցինք, ջրին ավելացրինք 2 գդալ աղ և ձուն նորից դրեցինք բաժակի մեջ: Այդ ժամանակ ձուն բարձրացավ ջրի երես և այլևս չխորտակվեց: Դա նշանակում է, որ աղի ջրում իրերը չեն խորտակվում:

  • Նկարում ենք կոնֆետներով

Անհրաժեշտ նյութերը- 1 տուփ գունավոր կոնֆետներ/m&m’s/, ափսե և ջուր։

Փորձի նկարագրություն

Գունավոր կոնֆետները շրջանաձև դասավորում ենք ափսեի մեջ, ապա ափսեի կենտրոնում ջուր լցնում։ Ու սպասում ենք թե ի՞նչ կստացվի։

Ահա նայեք թե ինչ ստացվեց

Խորամանկ փուչիկը

Անհրաժեշտ նյութերը1 փչած փուչիկ, 1 գդալ աղ, 1 գդալ աղացած սև պղպեղ, 1 գդալ աղացած կարմիր պղպեղ, սպիտակ թուղթ, գդալ։

Փորձի նկարագրությունը

Աղը, սև ու կարմիր պղպեղները լվնում ենք թղթի վրա ու դրանք լավ խառնում։ Փչած փուչիկը շփում ենք բրդե մակերեսի վրա, կամ շփում մազերի հետ ու մոտեցնում աղով խառնուրդին։ Հետևում ենք փորձի ընթացքին։ Տեսնենք՝ ինչ կլինի։

Փչած փուչիկը մոտեցրի իմ մազերին, մի քիչ շփեցի և մոտեցրի աղով և պղպեղներով խառնուրդին: Փուչիկը մագնիսի նման պղպեղները հավաքեց իր վրա:

Փորձ կաթով

Անհրաժեշտ նյութերը— 1 բաժակ կաթ, 1 գդալ ամանի հեղուկ, սննդային ներկեր կամ գուաշներ, 10 հատ բամբակե փայտիկ, խորը ափսե։

Փորձի նկարագրությունը

Խորը ափսեի մեջ լցնում ենք կաթը, կաթի վրա տարբեր տեղերում մեկ կաթիլ գուաշ ենք լցնում։ Բամբակե փայտիկը թրջում ենք ամանի հեղուկի մեջ, ապա փայտիկը թաթախում կաթի մեջ լցրած ներկի կամ գուաշի մեջ։ Տեսնենք՝ ինչ նկար է ստացվելու։