Рубрика: Без рубрики

Բարձրունքի հաղթահարում

Ծաղկեվանք

Մի փոքր ինֆորմացիա Ծաղկեվանքի մասին:

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա, քարանձավում փորած վանք, ՀայաստանիԱրա լեռան վրա։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական և թե հեթանոսական տոները։

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի բազմանշանակալից մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական գոյություն ունի, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիսոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Շաբաթ օրը՝ 30.05.2020թ. մենք մեր ընտանիքով գնացել էինք բարձրունքի հաղթահարման: Այդ նպատակով գնացել էինք Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանք: Այն շատ գեղեցիկ էր, իսկ ժայռի ներսում պատերից ջուր էր գալիս: Մայրիկս այդ ջրով լվաց իմ և եղբորս դեմքն ու ձեռքերը: Մենք շատ լավ օր անցկացրեցինք: Հիմա այն կներկայացնեմ նկարների տեսքով:

Рубрика: Հորինուկ

Հորինուկներ

<<Եթե ես>>

Եթե ես նկարիչ լինեի, կնկարեի մամայիս, պապայիս, եղբորս:Ես կունենայի թանգարաններ , սիրուն նկարներ, և դրանք կվաճառեմ շատ թանկ, ինչպես որ հայտնի նկարիչներն են անում: Իսկ իմ հայտնի նկարը՝ ամենասիրուն նկարս , իմ մայրիկիս ու հայրիկիս նկարը կլիներ:

<<Դդումն ու Դավիթը>>

Կար մի  դդում, որ շատ է սիրում երեխեքին: Մի օր նա հանդիպում է մի տղայի, ասում է.

-Դու ո՞վ ես:

-Ես տղա եմ:

-Իսկ քո անունը ի՞նչ է:

-Իմ անունը Դավիթ է:

Читать далее «Հորինուկներ»
Рубрика: Հորինուկ

Հորինուկ

Միլիոն տարի մեզանից հետո

Մեքենաները կթռչեն վերև ամպերի մոտ, շատ կլինեն  մինչև երկինք հասնող շենքերը: Մարդիկ կթռչեն ինքնաթիռներով տարբեր մոլորակներ՝ հանգստանալու: Ամեն տեղ խաղաղություն կլինի և ոչ մի պատերազմ չի լինի:

Рубрика: Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձ

Այսօր ընկեր Լուսինեի հետ կատարել էնք բնագիտական փորձ, որի համար մեզ անհրաժեշտ էր 1 հում ձու, 1հատ բաժակ, ջուր, աղ, գտալ: Մենք բաժակի մեջ լցրեցինք ջուր, ձուն դրեցինք բաժակի մեջ այդ ժամանակ ձվի հետ ոչմի բան չեղավ, ուղղակի ձուն մեծ էր երևում: Դրանից հետո ձուն հանեցինք բաժակից և ջրի մեջ ավելացրեցինք 1գդալ աղ: ձուն նորից դրեցինք բաժակի մեջ: Այդ ժամանակ մի քիչ բարձրացավ վերև: Հետո ձուն նորից հանեցինք, ջրին ավելացրինք 2 գդալ աղ և ձուն նորից դրեցինք բաժակի մեջ: Այդ ժամանակ ձուն բարձրացավ ջրի երես և այլևս չխորտակվեց: Դա նշանակում է, որ աղի ջրում իրերը չեն խորտակվում:

  • Նկարում ենք կոնֆետներով

Անհրաժեշտ նյութերը- 1 տուփ գունավոր կոնֆետներ/m&m’s/, ափսե և ջուր։

Փորձի նկարագրություն

Գունավոր կոնֆետները շրջանաձև դասավորում ենք ափսեի մեջ, ապա ափսեի կենտրոնում ջուր լցնում։ Ու սպասում ենք թե ի՞նչ կստացվի։

Ահա նայեք թե ինչ ստացվեց

Խորամանկ փուչիկը

Անհրաժեշտ նյութերը1 փչած փուչիկ, 1 գդալ աղ, 1 գդալ աղացած սև պղպեղ, 1 գդալ աղացած կարմիր պղպեղ, սպիտակ թուղթ, գդալ։

Փորձի նկարագրությունը

Աղը, սև ու կարմիր պղպեղները լվնում ենք թղթի վրա ու դրանք լավ խառնում։ Փչած փուչիկը շփում ենք բրդե մակերեսի վրա, կամ շփում մազերի հետ ու մոտեցնում աղով խառնուրդին։ Հետևում ենք փորձի ընթացքին։ Տեսնենք՝ ինչ կլինի։

Փչած փուչիկը մոտեցրի իմ մազերին, մի քիչ շփեցի և մոտեցրի աղով և պղպեղներով խառնուրդին: Փուչիկը մագնիսի նման պղպեղները հավաքեց իր վրա:

Փորձ կաթով

Անհրաժեշտ նյութերը— 1 բաժակ կաթ, 1 գդալ ամանի հեղուկ, սննդային ներկեր կամ գուաշներ, 10 հատ բամբակե փայտիկ, խորը ափսե։

Փորձի նկարագրությունը

Խորը ափսեի մեջ լցնում ենք կաթը, կաթի վրա տարբեր տեղերում մեկ կաթիլ գուաշ ենք լցնում։ Բամբակե փայտիկը թրջում ենք ամանի հեղուկի մեջ, ապա փայտիկը թաթախում կաթի մեջ լցրած ներկի կամ գուաշի մեջ։ Տեսնենք՝ ինչ նկար է ստացվելու։