Рубрика: Հայոց լեզու 9

Արագածին 17.11.2021

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ալմաստ – ադամանդ

Սեգ – վեհ

Պերճ – շքեղ

Զօր – ցերեկ

Գիլ – օճառակավ 

գլոր – գլորվելով

Աբրեշումե – մետաքսե

Փեշերեդ – գօգ, գիրկ

Ծվեն-ծվիկներ – ծլանգ

  • Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
ՃառագայթԼույսՄութ
ԿատարԳագաթՍտորոտ
ՇրջելԹափառականնստակյաց
ԽրոխտՍեգՀեզ
ՊսպղունՓայլունԱնշուք
  • Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  • Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
ՓոխաբերականՀամեմատական
Կայծակեղեն թրերիԴու Արագած ալմաստ վահան
Գագաթներդ բյուրեղ վրանԹափառական ամպերի
Լճակներդ՝ լույս-փերուզՍեգ ժայռերդ՝ արծվի բույն
Առուներդ՝ մեջքիդ փայլունԹիթեռներդ՝ հուր-հրեղեն
Պերճ գոտիներ ոսկեհյուսԶառ ու զարմանք երազներեն
Խոսքի բռնված իրար հետԾիրանավառ դու թագուհի
Աբրեշումե փեշերեդԲուրումների դու աղբյուր
Թռչող-ճախրող ծաղիկներ 
Պոկված ծվեն-ծվիկներ 
  

Ուժեղ կայծակ

Սառցեգագաթներ, ձյունեգագաթներ

Մաքուր ջուր

Լանջով, հոսող սառը աղբյուներ

Կառկառչող աղբյուրներ

Կանաչապատ լանջեր

Գունավոր, գեղեցիկ ծաղիկներ

Պոկված թեռթիկներ

Վիթխարի ամուր լեռ

Շարժվող ամպեր

Արծիվների պես հպարտ գագաթներ

Գեղեցիկ թիթեռներ

Հետաքրքիր երազ

Հպարտ թագուհի

Բույրի աղբյուր

  • Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

Բարձր են Արագած սարի գագաթները: Նրանք կարծես վրաններ լինեն ամպերի համար: Սեգ ժայռերի վրա բույն են դնում արծիվները: Լճակները փիրուզի գույն ունեն, իսկ առուները պերճ գոտիների նման կարծես գրկում են մեջքը: Սարի լանջերը հարուստ են թռչող-ճախրող ծաղիկներով և հուր-հրեղեն թիթեռներով: Արագածը ծիրանավառ թագուհի է հազար գույնով, հազար բյուրով:

  • Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Արագածը հրաբխային, քառագագաթ սար է: Գագաթները միշտ սառցապատ են : Լանջերով հոսում են բազում առվակներ, որոնց շնորհիվ աճում են հազարավոր ալվան ծաղիկներ: Արագածը ունի նաև չորս լճակ: Նրա ստորոտում 1943թ. Կառուցվեց Բյուրականի աստղադիտարանը, որը երկար տարիներ ղեկավարում էր Վիկտոր Համբարձումյանը:

  • Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

  • Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Оставить комментарий