Быстро пролетело лето. Оно всегда проходит быстро. Солнце спряталось
в тучах. Да и светило оно уже не так сильно. И вот тогда на дереве проснулся
самый нижний лист и почувствовал, что ему мало света. Пошевелился он на
ветке и сказал тому листу, что над ним: „Подвинься немного, а то мне света
не хватает”. А тот ему отвечает: „Ты что, не видишь, что у меня его тоже
мало?” Тут вмешались соседние листья и
закричали верхним: „Эй, вы, верхние,
раздвиньтесь немного, а то до нас свет не
доходит!” А те им в ответ: „Успокойтесь! Вы
там внизу ничего не видите, а нам сверху
видно, что осень пришла! Теперь света всем
мало будет”. Не поверили этому нижние
листья и стали кричать ещё сильнее.
Верхние листья от них не отставали. И
так раскричались, что поссорились и
полетели на землю – подальше от соседей. А
как же, спросите вы, последний лист? Тот
почему на дереве не остался? Ведь ему не с
кем уже было ссориться. Конечно, не с кем,
но вы попробуйте в одиночестве пожить.
Тоже, наверное, на месте не усидите…
День: 17 ноября 2021
Արագածին 17.11.2021
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ալմաստ – ադամանդ
Սեգ – վեհ
Պերճ – շքեղ
Զօր – ցերեկ
Գիլ – օճառակավ
գլոր – գլորվելով
Աբրեշումե – մետաքսե
Փեշերեդ – գօգ, գիրկ
Ծվեն-ծվիկներ – ծլանգ
- Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
| Ճառագայթ | Լույս | Մութ |
| Կատար | Գագաթ | Ստորոտ |
| Շրջել | Թափառական | նստակյաց |
| Խրոխտ | Սեգ | Հեզ |
| Պսպղուն | Փայլուն | Անշուք |
- Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
- Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
| Փոխաբերական | Համեմատական |
| Կայծակեղեն թրերի | Դու Արագած ալմաստ վահան |
| Գագաթներդ բյուրեղ վրան | Թափառական ամպերի |
| Լճակներդ՝ լույս-փերուզ | Սեգ ժայռերդ՝ արծվի բույն |
| Առուներդ՝ մեջքիդ փայլուն | Թիթեռներդ՝ հուր-հրեղեն |
| Պերճ գոտիներ ոսկեհյուս | Զառ ու զարմանք երազներեն |
| Խոսքի բռնված իրար հետ | Ծիրանավառ դու թագուհի |
| Աբրեշումե փեշերեդ | Բուրումների դու աղբյուր |
| Թռչող-ճախրող ծաղիկներ | |
| Պոկված ծվեն-ծվիկներ | |
Ուժեղ կայծակ
Սառցեգագաթներ, ձյունեգագաթներ
Մաքուր ջուր
Լանջով, հոսող սառը աղբյուներ
Կառկառչող աղբյուրներ
Կանաչապատ լանջեր
Գունավոր, գեղեցիկ ծաղիկներ
Պոկված թեռթիկներ
Վիթխարի ամուր լեռ
Շարժվող ամպեր
Արծիվների պես հպարտ գագաթներ
Գեղեցիկ թիթեռներ
Հետաքրքիր երազ
Հպարտ թագուհի
Բույրի աղբյուր
- Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին:
Բարձր են Արագած սարի գագաթները: Նրանք կարծես վրաններ լինեն ամպերի համար: Սեգ ժայռերի վրա բույն են դնում արծիվները: Լճակները փիրուզի գույն ունեն, իսկ առուները պերճ գոտիների նման կարծես գրկում են մեջքը: Սարի լանջերը հարուստ են թռչող-ճախրող ծաղիկներով և հուր-հրեղեն թիթեռներով: Արագածը ծիրանավառ թագուհի է հազար գույնով, հազար բյուրով:
- Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
Արագածը հրաբխային, քառագագաթ սար է: Գագաթները միշտ սառցապատ են : Լանջերով հոսում են բազում առվակներ, որոնց շնորհիվ աճում են հազարավոր ալվան ծաղիկներ: Արագածը ունի նաև չորս լճակ: Նրա ստորոտում 1943թ. Կառուցվեց Բյուրականի աստղադիտարանը, որը երկար տարիներ ղեկավարում էր Վիկտոր Համբարձումյանը:
- Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

- Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Բարակ սառույցի վրա 17.11.2021
Հսկա սառցե հողակտոր, որը շրջապատված է սառցե ծովերով։ Հյուսիսային Ռուսաստանի մեծ տարածքները տասնամյակներ շարունակ եղել են արգելված գոտիներ և առաջին անգամ ամբողջ աշխարհից գիտնականները ուսումնասիրում են այս հսկայական տարածքը, և այն, ինչ նրանք գտնում են, տագնապալի է: Հսկայական ձորեր են բացվում այնտեղ, որտեղ նախկինում անծայրածիր տայգա անտառներ էին, մշտական սառույցի հսկայական շերտերը հալվում են և բացահայտում հին սիբիրյան ֆաունայի մնացորդները: Այս ամենի հետևանքով վայրի բնության մի շարք տեսակների ճակատագիրը վտանգված է։ «Բարակ սառույցի վրա» ֆիլմը ցուցադրում է ուշագրավ տեսարաններ և պատմություններ աշխարհի ամենահեռավոր շրջաններից մեկի մասին:
Վիրուսների աշխարհը․ համաճարակների հետքերով 17.11.2021
Ի՞նչ կապ կա բնության ոչնչացման և վիրուսների առաջացման միջև: Այս ֆիլմը տալիս է սարսափելի պատասխաններ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածումը կանխել դեռևս չի հաջողվում, նոր համաճարակի առաջացման վախը շատ մեծ է և որպեսզի դա տեղի չունենա, հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ։ Գիտնականները Գանայում, Պանամայում և Գերմանիայում փնտրում են ճշգրիտ պատասխաններ և արդյունքները ձեզ կզարմացնեն։