Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20.10.2021

582. Ավազանը, որի տարողությունը 1000 լ է, սկսեցին ջուր լցնել: Սկզբում 1 ժամում լցվում էր 110 լ: 5 ժ հետո ջրի հոսքը թուլացավ և, ավազանի մեջ 1 ժամում լցվում էր 90 լ: Քանի՞ ժամում լցվեց ավազանը:

Լուծում

  1. 5×110=550 լ 5 ժամում
  2. 1000-550=450 լ մնաց լցվելու
  3. 450:90=5 ժամում
  4. 5+5=10 ժամ

Պատ.՝ 10 ժամ

583. Խանութ են բերել 1200 կգ ձավար: 1000 կգ ձավարը պարկերում է, իսկ մնացածը՝ արկղերի մեջ՝ յուրաքանչյուրում 10 կգ: Ձավարով լի քանի՞ արկղ են բերել խանութ:

Լուծում

  1. 1200-1000=200 կգ արկղերում
  2. 200:10=20 արկղ

Պատ.՝  20 արկղ

584. Սկահակում կար 8 տանձ և 11 խնձոր: Այնտեղից վերցրին 10 պտուղ: Սկահակում մնա՞ց գոնե 1 խնձոր:

Պատ.՝ այո

Рубрика: բնագիտություն

Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս 20.10.2021

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչ­վում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.10.2021

551. Կատարե՛ք գործողությունները.

ա) 1794:(115:5)=1794:23=78

բ) 2026:(408:17)=2026:24=84

գ) 62640:(1551:19)=

դ) 37504:(269:13)=

ե)  (9768:24):37=407:37=11

զ) (149736:24):367=6239:367=17

է) (263424:168):7=1568:7=224

ը) (183260:77):5=2380:5=476

թ) (705222:63):58=11194:58=193

560 Ստուգե՛ք անհավասարությունները.

ա) 20×3-120:2<5

120:2=60

20×3=60

60-60=0

0<5

բ) 5×0-17×0+0<17

5×0=0

17×0=0

0+0=0

0<17

գ) 3×24-56>6×0-13x(12-24:2)=

3×24=72

72-56=16

24:2=12

12-12=0

13×0=0

6×0=0

16>0

դ) 1+0-0+1-0x0+2:2>1-1=

2:2=1

0x0=0

1+0=1

1-0=1

1+1=2

2-0=2

2+1=3

1-1=0

3>0

561. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ: Որքա՞ն է այդ լարերի երկրարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96 մ է:

Լուծում

  1. 96:4=24 մ երկրորդ լար
  2. 24×6=144 մ առաջին լար
  3. 144+24+96=264 մ

Պատ.՝ 264 մ

562. Ձեթը պահվում էր 2 լ, 3 լ և 6 լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեց լիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկու լիտրանոցերինը, և 2 անգամ ավելի, քան երեք լիտրանոցներինը : Ըննդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեց լիտրանոց անոթներում եղած ձեթը 48 լ էր:

Լուծում

  1. 48:6=8 անոթ 6 լ
  2. 8:4=2 անոթ 2 լ
  3. 8:2=4 անոթ 3 լ
  4. 48+(2×2)+(4×3)=64

Պատ.՝ 64 լ

Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի 19.10.2021

Տրված բառերից նորերը կազմիր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա. Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):

Աստղ – աստղիկ:

Արկղ – արկղիկ:

Թիթեռ – թիթեռնակ:

Թեռթ – թեռթիկ:

Գետ – գետակ:

Նավ – նավակ:

Դուռ – դռնակ:

Թռչուն – թռչնակ:

Խոզ – խոզուկ:

Գառ – գառնուկ:


Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

Հայր – հայրիկ:

Մայր – մայրիկ:

Տատ – տատիկ:

Պապ – պապիկ:

Քաղցրիկ – քաղցրիկ:

Անուշ – անուշիկ:

Որդի – որդյակ:

Տաք – տաքուկ;

Հարս – հարսնիկ:

Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր:
Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն-Հունաստան:

Հիվանդ,ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

Հիվանդ – հիվանդանոց:

Ծաղիկ – ծախկաման:

Մուկ – մկանոց:

Հայր – հայաստան:

Նիստ – նստարան:

Այբուբեն – այբբենարան:

Դաս – դասարան:

Դպիր – դպրոց:

Դարբին – դարբնոց:

Հյուր – հյուրանոց:

Զոր – զորանոց:

Ռուս – ռուսաստան:

Գործ – գործարան:

Կույս – կուսանոց:

Ուզբեկ – ուզբեկտան:

Հնդիկ – դնկաստան:

Թուփ —  թուփանոց:

Ծաղիկ – ծաղկանոց:

Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակչի իմաստն արտահայտի:

Օրինակ՝
լեռն-լեռնցի:

Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ, Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:

Երևան – երևանցի:

Քաղաք – քաղաքացի:

Վան – վանացի:

Մուշ – մուշացի:

Աշտարակ – աշտարակացի:

Արտաշատ – արտաշատցի:

Դվին – դվինեցի:

Կարս – կարսեցի:

Գյումրի – գյումրեցի:

Լոռի – լոռեցի:

Ամերիկա – ամերիկացի:

Նյու-Յոռք – նյու-յոռքեցի:

Լոնդոն – լոնդոնեցի:

Սար – սարեցի:

Գյուղ – գյուղեցի:

Տվյալ բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի՛ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ-բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրհարս, ծովանկար – ջհանկար, ծովահարս:
բ) ժանգապատ, արծաթագույն – ժանգագույն, արծաթապատ:
գ) հողածին, ջրաղաց – հողաղած, ջրածին:
դ) զորամաս, երկրամաս — զորամաս, երկրամաս:

Տրված բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ- գր(գիր)+ա+տախտակ:
Ձեռագիր, գեղանկար, շրջազգեստ, սիրահոժար, դեղնակտուց, հոդակապ:

Ձեռ+ա+գիր, գեղ+ա+նկար, շրջ+ա+զգեստ, սիր+ա+հոժար, դեղն+ա+կտուց, հոդ+ա+կապ:

Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):
Օրինակ՝
Փալաս-փուլուս:
Աման, մարդ, պարապ, պակաս, մանր, փոքր, ոլոր, սուս:

Աման — չաման, մարդ — մուրդ, պարապ — սարապ, պակաս — մակաս, մանր — մունր, փոքր -մոքր , ոլոր-մոլոր, սուս — փուս:

Рубрика: Հայոց լեզու 9

ԱՅՍ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՆ 18.10.2021

Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության:


Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
Ասքերն են անգիր հավիտենության:


Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
Պատկերն են անգիր հավիտենության:


Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
Պարտքերն են անգիր հավիտենության:


Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն—
Մեղքերն են անգիր հավիտենության:

Рубрика: բնագիտություն

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ 18.10.2021

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Որովհետև լուսինը չի կարող ուրիշ տեղ գնալ:

2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

Լուսինը մակերեվույթ չունի:

3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Որովհետև լուսինը ցույց է տալիս նույն դեմքը:

4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Որովհետև լուսնի վրա հավասարակշռություն չկա:

5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Մարդը ոտք է դրել լուսնի վրա 1969 թվականին:

6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Հոկտեմբերի 28-ին:

Рубрика: English

English 16.10.2021

Ex. 5

Yesterday my sister and I helped our mum in the house. First, we cleaned our rooms and then we washed our clothes. After that, we cooked some pasta. The pasta were very good. Harris, but our mum were happy to eat it. She wanted show that the food were awful! Our mum is so kind!

Ex. 6

  1. Mum usually cleans the house.

Yesterday, dad  cleaned the house.

  • Mum usually washes the dishes.

Yesterday, dad  washed the dishes.

  • Mum usually cooks dinner.

Yesterday, dad  cooked dinner.

  • Mum usually irons the clothes.

Yesterday, dad ironed the clothes.

  • Mum usually walks the dog.

Yesterday, dad  walked the dog.

Ex. 7

  1. Pedro played football  last Sunday.

Pedro didn’t play football last Sunday.

  • I watched TV last night.

I didn’t watch TV last night.

  • Aya listened to music yesterday evening.

Aya didn’t listen to music yesterday evening.

  • The cat climbed a tree yesterday morning

The cat didn’t climb a tree yesterday morning.

  • It rained last week.

It didn’t rain last week.

  • He smiled at me.

He didn’t small at me.

  • George tided his room an hour ago.

George didn’t tide his room an hour ago.