Մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Օրվա մեջ զատիկ միջատն ուտում է մինչև 200 լվիճ: Օրական նույն քանակությամբ ուտելով՝ քանի՞ լվիճ կուտի զատիկը 96 ժամում:

200×4=800

Պատ.՝ 800 լվիճ

2. Ճպուռը 1 վայրկյանում 10 մ է անցնում, իսկ մեղուն՝ րոպեում 400 մ: Միջատներից ո՞րն է ավելի արագ թռչում:

60×10=600 մ

Պատ.՝ ճպուռը

3.Պարտեզում մեկ շարքով տնկած 45 վարդի թուփ կար: Զատիկը նստած էր վերջից 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ սկզբից 24-րդի վրա էր: Պարտեզում զբոսնելիս որի՞ն ավելի շուտ կհանդիպես:

Պատ.՝ խխունջին

4. 16 ներկած ձուն ինչպե՞ս կդասավորես ուղղանկյունաձև ամանի բոլոր կողմերում, որ յուրաքանչյուր կողմում լինի 5 ձու:

Ուղղանկյան դեմ դիմաց կողմերում շարում ենք 5-ական ձու, իսկ մյուս երկու կողմերում 3-ական ձու: ՈՒղղանկյան 4 անկյունների ձվերը գումարելով յուրաքանչյուր կողմում ստանում ենք 5 ձու:

5. Սբ. Հարության տոնը նշվում է Բարեկենդանից 48 օր հետո: Երկու տոների միջև ընկած ժամանակահատվածը կիսում է Միջինքը: Գտիր՝ երբ է Բուն Բարեկենդանի տոնը, երբ է եղել Միջինքը, եթե Սբ. Հարության տոնը ապրիլի 12-ին է:

Բարեկենդան-փետրվարի 24

Միջինք-մարտի 19

6. Կաթսայի մեջ կա 30 հատ 5 տարբեր՝ կարմիր, կանաչ, կապույտ, նարնջագույն և դեղին գույնի ձու, որոնցից 15-ը կարմիր են, 8-ը՝ կանաչ: Առավելագույնը քանի՞ դեղին ձու կարող է լինել կաթսայում:

5հատ դեղին ձու

7. Նիկան ու Նռանեն 16:30-ից ներկում էին Զատկի ձվերը: Նիկան հինգ րոպեում ներկում էր 4 ձու, Նռանեն՝ կեսով ավելի: Քանի՞ ներկած ձու կունենան աղջիկները ժամը 5-ի զատկական հյուրասիրության համար:

6×4=24

6×6=36

36+24=60 ձու

8. Որոշի՛ր, թե Գ3 վանդակում ո՞ր ձուն պետք է լինի:

Подпись отсутствует

Պատ.՝ Գ3 կարմիր ձու

9. 30 ձուն ամբողջությամբ ներկելու համար մեզ պետք է 4 լիտր ջուր և 2 կապ տորոն(բույս, որից ստանում են ներկ): Ունենք 3լ և 5լ տարողությամբ տարաներ: Օգտագործելով նշված տարաները` կարո՞ղ ես օգնել մայրիկին կաթսայի մեջ 4 լ ջուր լցնել: Հնարավորության դեպքում նկարահանի՛ր տեսանյութ և կցելով հղումը ցու՛յց տուր՝ ինչպես ես հաշվել:

5լ տարողությամբ տարայից ջուրը լցնում ենք 3լ տարողությամբ տարայի մեջ, մնում է 2 լիտր: Այդ երկու լիտրն էլ կիսում ենք, կեսը լցնում 3 լիտրի վրա, դառնում է 4 լիտր և այն լցնում ենք կաթսայի մեջ:

Оставьте комментарий