Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընթերցե՛ք Ս․ Կապուտիկյանի ,,Քելե, լաո,, բանաստեղծությունը։
Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,
Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,
Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..
Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,
Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,
Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…
Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,
Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին
Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ
Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Իմա՞լ կեղնի..
Ինքը` այստեղ, հողն` այնտեղ
Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..
Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,
Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…
1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։
ունկ — ականջ
կսկծալ — ցավ տալ
մախաղ — փոքրիկ տոպրակ
ուխտ — երդում
անմեկին — անբաժան
խև — խենթ
խռովք — տագնապ
2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։
իմալ — ինչպես
քելե — քայլել
3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։
Բանաստեղծության մեջ «մեր երկիր» ասելով նկատի է ունենում հայերի հայրենիքը՝ պատմական Հայաստանը, այն հողը, որտեղ ապրել են հայերի նախնիները։ Դա այն հայրենիքն է, որի մասին մարդիկ կարոտով են մտածում և ցանկանում են վերադառնալ։ Մեր երկիրը Հայաստանն է՝ մեր հայրենիքը, մեր ժողովրդի տունը։
4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը հայրենիքի հանդեպ մեծ կարոտի և սիրո մասին է։ Այն պատմում է այն մարդկանց զգացմունքների մասին, ովքեր հեռացել են իրենց հայրենիքից, բայց շարունակում են երազել վերադառնալ իրենց հողին։ Բանաստեղծությունը նաև հույսի մասին է՝ հավատ, որ մի օր ժողովուրդը կվերադառնա իր հայրենիք։
5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։
—
6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։
Ես կասեմ, որ Հայաստանը փոքր, բայց շատ հին և հարուստ պատմություն ունեցող երկիր է։ Այն հայտնի է իր գեղեցիկ լեռներով, հին եկեղեցիներով և հյուրընկալ մարդկանցով։ Հայաստանը մշակույթով, ավանդույթներով և համեղ խոհանոցով առանձնահատուկ երկիր է։