Рубрика: Աշխարհագրություն

Բնակչության կազմը։ Աշխատանքային ռեսուրսները։

Դաս & 25,26, էջ՝ 87-92 (պատմե՛լ կամ սովորե՛լ հարցերի օգնությամբ)

Թարմացված ցուցանիշների համար օգտվել հետևյալ կայքերից՝

ՀՀ բնակություն / ՀՀ սեռատարիքային բուրգ

  1. Թվա՛րեք բնակչության կազմի տեսակները։

Բնակչության ազգային, սեռական, տարիքային, սոցիալական, կրոնական և ըստ բնակավայրերի տեսակների կազմ։

  1. Ի՞նչ է ազգային կազմը, և միատար ազգային կազմ ասելով ի՞նչ եք հասկանում

Ազգային կազմը — աշխարհում հաշվվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։ Միատար ազգային կազմ ասելով ես հասկանում եմ, որ տվյալ երկրում հիմնականում ապրում են միայն տվյալ ազգի ժողովրդը։

  1. Ի՞նչ ազգային փոքրամասնություններ կան Հայաստանում, և որտե՞ղ են նրանք հիմնականում ապրում։

ազգային փոքրամասնություններ են օրինակ հույները, վրացիները և այլ օտարերկրացի։ Տվյալ փոքրամասնությունների քանակը բարձրանում է մինջև 3 հազար մարդ։

  1. Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը ըստ տարիքի, և ինչպե՞ս է այն փոփոխվում։

Ըստ 2011 թվականի տվյալների երկրում կանանց քանակը ավելի շատ է քան տղամարդկանց։ Երկրում կանայք զբաղեցնում են 53․0%, իսկ տղամարդկանց քանակը՝ 48․0%:

  1. ՀՀ բնակչության կազմում ինչպիսի՞ տարիքային խմբեր են առանձնացվում։

Գոյություն ունի երեք խումբ։ Առաջին խումը հետաշխատունակ խումբն է, որոնց հիմնական տարիքային է (0-15 տարեկան) և կազմում են երկրի 19․4%, հետո գալիս է աշխատունակ խումբը, որի տարիքային է (16-62 տարեկան), որոնք էլ զբաղեցնում են երկրի 69,5%, իսկ երկրի մնացած 11․1% դա հետաշխատունակ խումբն է, որի տարիքային է (63-? տարեկան)։

Рубрика: Քիմիա

Դեկտեմբերի 8-12

Թեմաներ

Աղեր

Օքսիդացման աստիճան

Վալենտականություն

Հարցեր.

  • Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:

Աղը քիմիայում այն միացությունն է, որը ստացվում է թթվի և հիմքի փոխազդեցության արդյունքում։ Այս ռեակցիան կոչվում է չեզոքացում։
Աղերը կազմված են մետաղական կաթիոններից և թթվի մնացորդ հանդիսացող անիոններից։

  • Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:

Մենք ամեն օր օգտագործում ենք խոհարարական աղը՝ նատրիումի քլորիդը։ Քիմիական բանաձև․ NaCl

Դերը օրգանիզմում․

Կարգավորում է ջրի հավասարակշռությունը, մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը, օգնում է մկանների կծկմանըև պահպանում է արյան սեփական օսմոտիկ ճնշումը։

Рубрика: Պատմ

Կոմիտաս

Կոմիտասը, որի իրական անունը Սողոմոն Սողոմոնյան էր, ծնվել է 1869 թվականին Քյոթահիա քաղաքում և համարվում է հայկական ազգային երաժշտության հիմնադիրներից։ Մանկուց տաղանդավոր լինելով՝ նա ընդունվեց Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ էլ ստացավ Կոմիտաս վարդապետ անունը։ Կոմիտասը տարիներ շարունակ շրջեց Հայաստանի շատ գյուղերով, հավաքեց և գրեց հազարավոր ժողովրդական երգեր՝ պահպանելով հայ ժողովրդի մշակույթը։ Նա ստեղծեց նաև հոգևոր երաժշտություն, կազմակերպեց պրոֆեսիոնալ երկչախումբ և մեծ հանդեսներ տվեց Եվրոպայում։ Կոմիտասի գործը դարձավ հայ մշակույթի անկյունաքարը, իսկ նրա մշակած երգերը, ինչպես օրինակ Կռունկը և Անուշի պարերը, այսօր էլ շարունակում են լինել հայկական ինքնության կարևոր մասը։

Рубрика: Կենսաբանություն

Դեկտեմբերի 8-14

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Բջջի բաժանումը ՝մեյոզ 

Դասագիրք- էջ ՝63-66

1. Մեյոզի հիմնական նշանակությունն է

ա) Օրգանիզմի աճի ապահովումը
բ) Վերականգնող հյուսվածքների ձևավորումը
գ) Սեռաբջիջների առաջացումը
դ) Էներգիայի արտադրումը

2. Մեյոզի արդյունքով մի մայր բջջից ստացվում է…

ա) 2 դիպլոիդ քույր բջիջ
բ) 4 հապլոիդ դուստր բջիջ
գ) 4 դիպլոիդ բջիջ
դ) 8 հապլոիդ բջիջ

3. Մեյոզի ո՞ր փուլում է տեղի ունենում crossing-over-ը (խաչաձևում)։

ա) Պրոֆազա I
բ) Մետաֆազա II
գ) ԱՆաֆազա II
դ) Տելոֆազա I

5. Մեյոզի I բաժանման ժամանակ ինչպիսի՞ քրոմոսոմներ են բաժանվում։

ա) Քույր քրոմատիդները
բ) Համ Homolog (հոմոլոգ) քրոմոսոմները
գ) mRNA մոլեկուլները
դ) Կենտրոնոմերները

6. Մեյոզի II-ը նման է…

ա) Միտոզին
բ) Պրոֆազա I-ին
գ) ԴՆԹ կրկնապատկմանը
դ) Գամետների միավորմանը

7. Ո՞ր սեռային բջիջներն են առաջանում մեյոզի արդյունքում մարդու օրգանիզմում։

ա) Սպերմատոզոիդ և սոմատիկ բջիջներ
բ) Օվոցիտ և սոմատիկ բջիջներ
գ) Սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջներ

դ) Միայն սպերմատոզոիդներ

Рубрика: Աշխարհագրություն

Թեմա՝ ՀՀ բնաչության թվաքանակի շարժընթացը։ Բնակչության թվի բնական և մեխանիկական շարժեր։

Դասի հղումը՝ & 23 և 24, էջ 80-86,

Սովորել դասը հետևյալ հարցերի օգնությամբ

  1. 20-րդ դասրի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։

20-րդ դարի սկզբում նվզազում է կատարում, բայց 1920 թվականից հետո կտրուկ աճում է մարդկանց քանակը։ Կտրուկ աճի պատճառը եղել է երեխանների ծնելիության բարձր մակարդակը։

  1. Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։

Մշտական բնակչություն ես պատկերացնում եմ, որ տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարը:

  1. Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։

Բնակչության բնական շարժը իրենից ներկայացնում է շարժ որի դեպքում ամեն տարի բնակչության քանակը կարող է աճի կամ նվազի, իսկ մեխանիկական շարժը իրենից ներկայացնում է շարժ, որը ամեն տարի նույն քանակի բարձրանում է բնակչության քանակը կամ նվազում է նույն քանակի։

  1. Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։

Բնաչության խտություն ասելով ես հասկանում եմ, որ տրված տարածքում ապրում են ահռելի քանակի մարդիկ, օրինակ 10 կմ2 պետք է ապրի 50000 մարդ, բայց այդտեղ ապրում է 74250 մարդ։

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Մշտական բնակչություն — տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման
պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարը:

Բնակչության թվի շարժընթաց — որոշակի ժամանակահատվածում բնակչության թվի փոփոխությունների գործընթացը:

Բնակչության բնական աճ (շարժ) բնակչության թվի փոփոխությունը ծնունդների և մահերի հանրագումարի հաշվին: Այն չափում են %-ներով յուրաքանչյուր 100 մարդու հաշվով և – ներով (պրոմիլ)՝ 1000 մարդու հաշվով:
Բնակչության մեխանիկական շարժ — բնակչության թվի փոփոխությունը միգրացիայի հաշվին:

Ծնելիության ընդհանուր գործակից — ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշերի հարաբերությունը 1000
բնակչի հաշվով՝ ‰:

ՔՆՆԱՐԿՈՒՄ։ Պատերազմներն ու ճգնաժամերն ինչպե՞ս են փոխում բնակչության տեղաբաշխումը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ հետևանք է ունենում արտագաղթը երկրի զարգացման վրա։

Рубрика: English

English 05.12.2025

Destination B1 Unit 10

Listening: The lesson on advice

Grammar 10

1. are given

2. begin delevred

3. told

4. isn’t played

5. was stolen

6. weren’t allowed

7. be shown

8. Will I be

1. When people are arrested, they are taken to the police station.

2. Milk is usually kept in the fridge.

3. Will we be told what’s in next week’s test?

4. How did people communicate over long distances before the phone was invented?

5. Are you allowed to come to the party next Saturday?

6. You will be given your exam results next Monday.

7. Was Aidan’s bike found yesterday?

  1. At ten o’clock yesterday morning, the local bank in the high street was robbed.
  2. At one minute past ten, the police were called.
  3. A few minutes later, the police arrived at the bank. The crime scene was investigated.
  4. At twenty past ten, the robbers’ fingerprints were found.
  5. At half past eleven, the robbers were caught.
  6. Next week, they will be sent to prison.

1. They are usually fixed in a garage.

2. They will be held in Los Angeles.

3. They are usually awarded to actors and directors.

4. I am not allowed to use my phone in class.

5. I was given some clothes.

6. I’ll probably be given a gift from my family.

1. Will the letters be sent first class?

2. I’m not sure if pizza is eaten in China.

3. Someone told me that cars aren’t made in the UK anymore.

4. Are the animals usually fed three times a day?

5. Mr Jones is ill, so we won’t be given a geography test today!

6. Was she taken to hospital in an ambulance?

____________________________________________________________________________________________

The lesson on advice

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

____________________________________________________________________________________________

Quiz

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

Your score is: 93%

____________________________________________________________________________________________

LISTENING GAP FILL

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

Рубрика: Գրականություն 9

Պնդում և Փաստ

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ — Փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ — Պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ — Փաստ

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ — Պնդում

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ — Փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ — Պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ — Պնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ — Փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ — Պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ — Փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ — Պնդում

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ — Փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ — Պնդում

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անհաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Անհաղթ խալիֆան վատ արքա էր:

Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Բասեինը հարցասեր և քննադատ մարդ էր:

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 

Կայսեր սխալ հրամանը վատ արդյունք տվեց:

Рубрика: Իրավունք

Դեկտեմբերի 1-7

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 9․
Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն /էլ․ դասագիրք, էջ 139-142/․
-«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
-ՀՀ Օրենքը Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

Առաջադրանք
1․ Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամների իրավունքները մեր երկրում։ Պատասխանը հիմնավորե՛ք օրինակներով /բլոգային աշխատանք/․

Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը զարգանում է, բայց դեռ բավարար չէ։ Գործում են կարևոր օրենքներ և Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն իրական կյանքում դեռ շատ խնդիրներ կան․ հասարակական շենքերը հաճախ անհարմարեցված են, աշխատանքի հնարավորություն գտնելը դժվար է, կրթական շղթայում նույնպես կան խոչընդոտներ։ Շատ դեպքերում հաշմանդամության գնահատման գործընթացը ոչ թափանցիկ է, իսկ խտրականության դեպքերը՝ դեռ տարածված։ Այսինքն՝ օրենքները բարի նպատակ ունեն, բայց դրանց կիրառումը լիարժեք չէ, ու պաշտպանությունը մնում է թերի։

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։ 

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։ 

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։ 

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։ 

———

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։ 

գեղեցիկ — ստորոգելի:

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմանիշը։ 

Տեսնել:

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։ 

Ավարտին հասցնել:

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։ 

Գուցե:

7.  Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։ 

Փոքրիկ — որոշիչ:

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։ 

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ 

բարձրաձայն- ածական (մակբայ)

ցավից -պատճառի պարագա 

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։ 

Կիսով — կես

11.  Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։ 

Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։ 

Ջղաձիգ:

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։ 

Տխուր-տխուր:

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց:

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։ 

Ասել են: