Դաս՝ 29,30 էջ 83-88
- Բնութագրե ՛ք Երևանի բնական պայմաններն ու ռեսուրսները:
Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասում՝ Հրազդան գետի ափին։ Բնորոշ են չոր, արևոտ կլիման, տաք ամառները և համեմատաբար մեղմ ձմեռները։ Բնական ռեսուրսներից կարևոր են շինանյութերը (բազալտ, տուֆ, ավազ, կավ), հողային և արևային ռեսուրսները, ինչպես նաև ջրային սահմանափակ պաշարները։
- Բացատրե ՛ք Երևանի բնակչության թվի արագ աճի պատճառները: Արտահայտե՛ք տեսակետ արագ աճի պատճառների և դրա հետևանքների վերաբերյալ:
Երևանի բնակչության աճի պատճառներն են աշխատատեղերի և արդյունաբերության կենտրոնացումը, կրթական, գիտական և մշակութային կենտրոն լինելը, գյուղերից և փոքր քաղաքներից ներգաղթը և կառավարման և ծառայությունների կենտրոնացում, իսկ այդ ամենի հետևանքն է տնտեսության զարգացում, ծառայությունների ընդլայնում, գերբնակեցում, տրանսպորտային և բնապահպանական խնդիրներ և բնակարանային դժվարություններ
- ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժամանն իրենց մասնակցության աստիճանի:
Բազմաֆունկցիոնալ քաղաքներ
Արդյունաբերական քաղաքներ
Գյուղատնտեսական քաղաքներ
Տրանսպորտային և հանգստյան քաղաքներ
Վարչական և մշակութային կենտրոններ
- Թվարկել Երևան քաղաքի 12 վարչական շրջանները։
Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ։
- Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ են նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:
Նպաստող գործոններ՝ արդյունաբերության զարգացում, տրանսպորտային հանգույց լինելը, արհեստագործական ավանդույթներ։
Խանգարող գործոններ՝ 1988թ. երկրաշարժ, արդյունաբերության անկում, բնակչության արտահոսք։
- Տվե ՛ք Վանաձոր քաղաքի աշխարհագրական բնութագիրը:
Վանաձորը գտնվում է Լոռու մարզում՝ Փամբակ և Վանաձոր գետերի հովտում։ Ունի լեռնային ռելիեֆ, խոնավ և մեղմ կլիմա, հարուստ անտառային ռեսուրսներ։
- Հայաստանի քաղաքների շարքում ո՞րն է Վաղար շապատի հատուկ դերը։
Վաղարշապատը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնն է և ունի մեծ պատմամշակութային նշանակություն։
- Գնահատե ՛ք Կապան քաղաքի զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:
Հարուստ հանքային պաշարներ, գունավոր մետաղների արդյունահանում, լեռնային դիրք, էներգետիկ և արդյունաբերական հնարավորություններ։