Рубрика: Գրականություն 9

Էսսե․ Ինչպե՞ս և ի՞նչ ազդեցություն ունեցավ Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հայ հասարակության կրթության զարգացման գործում: Ինչպիսի՞ միջավայրում հայտնվեց Կամսարյանը, ինչպե՞ս էր նա ցանկանում փոխել այդ միջավայրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  ես տեսնում Կամսարյանի և Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Նախնաբան

Հարյուրավոր տարիներ առաջ մարդիկ որոշեցինք զարգացնել կրթությունը։ Մարդիկ կառուցում էին դպրոցներ, եկեղեցիներ, վանական համալիրներ և ճեմարաններ։ Այդ մարդկանցից էր Գևորգ Դ․ Կոնստանդնուպոլիսեցի կաթողիկոսը, ով ամեն կերպ փորձում էր օգնել զարգացնել կրթությանը Հայաստանում։ Նաև այդ մարդկանցից էր Առաքելյանի գրքի գլխավոր հերոս Պետրոս Կամսարյանը, ով չկարողացավ իր ուզածը կատարել։

Հիմնական մաս

Կամսարյանը և Կոնստանդնուպոլիսեցին ձգտում էին զարգացնել կրթությունը, բայց Կամսարյանը միայն ասում էր։ Կամսարյանը չկարողացավ զարգացնել կրթությունը գյուղում, քանի որ նա ուներ լիքը իրեն առաջացնող խնդիրներ։ Այդ խնդիրներից էր գյուղի կարգավիճակը, թե ինչպիսին էին գյուղացիները և այլն, իսկ կաթողիկոսը ամեն կերպով փորձում էր զարգացնել Հայաստանում կրթությունը։ Կոնստանդնուպոլիսեցու կառավարության ժամանակ կրթության զարգացումը աճում էր Հայաստանում և ուներ ուժեղ ազդեցություն կրթության զարգացման վրա։

Պնդում

Կաթողիկոսը կարողացավ իր կյանքի ձգտմանը հասնի զարգացնելով Հայաստանի կրթությունը և միարժամանակ փրկելով լիքը մարդկանց կյանքերը, իսկ Կամսարյանը չկարողացավ զարգացնել կրթությունը տարական մի գյուղում։

Փաստեր

Գևորգ Դ․ Կոսնտանդնուպոլիսեցի կաթողիկոսը իր կյանքի ողջ գործունեության ընթացքը նվիրել է կրթության զարգացմանը դպրոցաշինությանը։ 1848 թ․ նա Էջմիածնում կաթողիկոս Ներսես Ե․ Աշտարակեցու կողմից ձեռնադրվեց եպիսկոպոս, 1851 թ․ ստացավ Քյոթահիա կոչումը։ 1855 թ․ տեղի ունեցավ Պրուսայի ավերիչ երկրաշարժը, որից բազում հայկական ընտանիքներ տուժվեցին։ Օգտագործելով իր հեղինակությունը՝ Գևորգ եպիսկոպոսը կարողացավ ոչ միայն միջոցներ հավաքել և օգնել երկրաշարժից տուժված ընտանիքներին, այլ ավերած դպրոցի համար շենք վարձեց և վերակառուցեց Պրուսայի եկեղեցու փլուզված կամարները։ 1866 թ․ Մայր Աթոռում հրավիրված ազգային-եկեղեցական ժողովը Գևորգ արքեպիսկոպոսին միաձայն ընտրեց Ամենայն հայոց կաթողիկոս։ 1867 թ․ նա ստեղծեց ուսումնական հանձնաժողով՝ հայկական եկեղեցական դպրոցների համար մեկ ընդհանուր կանոնադրություն մշակելու նպատակով։ 1874 թ․ Էջմիաշնին կից Գևորգ Դ․ կաթողիկոսը հիմք դրեց մի դպրոց, որն իր անվամբ կոչվեց Գևորգյան ճեմարան, որը մինչև օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։

Եզրակացություն

Այս ամենը եզրակացնելով կարող ենք ասել, որ կրթությունը շատ կարևոր է կյանքում և պետք է գալու ամեն վարկյան։ Ներկայացված վերլուծությունը կարևոր է նրանով, որ ավելի կարճ բայց ավելի խորհն է իմաստով։