Рубрика: Կենսաբանություն

Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները

Օղակավոր որդերի զարգացման մակարդակը, ինչպես արդեն նշեցինք, ավելի բարձր է մնացյալ որդերի տիպերից: Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բավականին բարդ և ամբողջական կառուցվածք:

Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:

Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:

անձրևորդ.jpg

Դիտարկենք անձրևորդի հիմնական օրգան — համակարգերի կառուցվածքը և գործառնությունը:

Մարսողական համակարգ: Մարսողական համակարգը գրեթե համարժեք է կլոր որդերի մարսողական խողովակին: Այն սկսվում է բերանային անցքով, ձգվում երկարավուն մարսողական խողովակով և դուրս բացվում հետանցքով:

Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. կտնառք, 5. ստամոքս, 6. աղիք, 7. հետանցք:

Անձրևորդի կերակրափողից դուրս գտնվում են զույգ կրային գեղձեր, որոնք ծորաններով բացվում են կերակրափողում: Դրանց արտադրանքը չեզոքացնում է հողի թթվայնությունը: Կերակրափողը փոխադրող խողովակ է, որով սնունդը բերանից անցնում է քիմիական մշակման հատված: Կտնառքը իրենից ներկայացնում է սննդի ժամանակավոր պահեստարան:

Ստամոքսը իսկական բազմաբջիջների մարսողության հիմնական օրգաններից է:

Ստամոքսում և ապա աղիքների որոշ հատվածում կատարվում է սննդի քիմիական մշակումը, որն էլ հենց մարսողության բուն գործընթացն է: Աղիքներում մարսված սննդից ստացված սննդանյութերը անցնում են անձրևորդի արյան մեջ և արյունատար համակարգով փոխադրվում դեպի բոլոր բջիջներ:

մարսողական.jpg

Արյունատար համակարգ

Օղակավոր որդերի կառուցվածքի կատարելագործումը հանգեցրել է մասնագիտացված փոխադրական՝ արյունատար համակարգի առաջացմանը:

Արյունատար համակարգը կազմում են արյունը, արյունատար անոթները և սիրտը, որը արյունը մղում և շարժում է անոթներով:

Արյունը նյութափոխանակություն է կատարում՝

  • աղիքներում՝ ստանալով սննդանյութեր,
  • մաշկում՝ ստանում է O2 և հեռացնում օրգանիզմից CO2,
  • բջիջներում՝ տալիս է առկա սննդանյութերը և վերցնում անպիտան նյութեր և CO2,
  • նախաերիկամներում՝ հեռացնում է վնասակար արգասիքները և ջրի ավելցուկը:

Անձրևորդի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս արյունատար համակարգը: Այն ունի փակ կառուցվածք, այսինքն` արյունը մնում է անոթների մեջ և չի թափվում մարմնի խոռոչը: Մարմնի երկրորդային խոռոչում գտնվող հեղուկը արյան հետ նյութափոխանակություն է կատարում արյունատար անոթի պատի թափանցելիության միջոցով:

Օղակավոր որդերի արյունատար համակարգը կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով: Մարմնի յուրաքանչյուր հերթական օղակում դրանք միանում են իրար հետ օղակաձև անոթներով: Տվյալ խոշոր անոթները ցրվում են և վերածվում ավելի մանր մազանոթների, որոնք մնացյալ բոլոր բջիջներում ստեղծում են սնուցող խիտ ցանց:

Անձրևորդի մարմնում արյունը շարժվում է մարմնի առջևի հատվածներում գտնվող օղակաձև անոթների առավել հաստ պատերի կծկման շնորհիվ: Դրանք փաստորեն «սրտերի» դեր են կատարում:

Փորային անոթով արյունը շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով՝ դեպի առաջ:

արյունատար.jpg

Շնչառական համակարգը: Անձրևորդի մոտ շնչառական համակարգը բացակայում է: Այն հիմնականում բնորոշ չէ օղակավոր որդերին և շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով: Այնուհանդերձ որոշ ծովային տեսակների մոտ զարգացել են հատուկ շնչառական ելուստներ՝ մաշկային խռիկներ: Դա պայմանավորված է ջրային կենսակերպի յուրահատկություններով և նրանց առանձնահատուկ բարձր կենսական ակտիվությամբ:

img11.jpg

Նյարդային համակարգ: Ինչպես արդեն գիտեք, նյարդային համակարգի զարգացումը հանդիսանում է օրգանիզմի կողմից ցուցաբերված ակտիվության դրսևորում:

Կենսամիջավայրի պայմանների բազմազանությունը և վարվող ակտիվ կենսակերպը հանգեցնում են նյարդային համակարգի կատարելագործման անհրաժեշտության, ինչն էլ դիտարկվում է անձրևորդի մոտ՝ ի տարբերություն ասկարիդի և սպիտակ պլանարիայի:

Օղակավոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային օղակից և փորային շղթայիցՇուրջկլանային օղակը բաղկացած է լավ զարգացած վերկլանային և թույլ զարգացած ենթակլանային հանգույցներից, որոնք միանում են նյարդային թելերով:

Մարմնի յուրաքանչյուր հերթական հատվածի փորային մասում կա մի զույգ նյարդային հանգույց, որոնցից դուրս են գալիս այդ օղակի օրգանները նյարդավորող նյարդաթելերը: Այդ հանգույցները հերթականությամբ միանալով իրար՝ միասին կազմում են փորային շղթանՓորային շղթան ապահովում է յուրաքանչյուր օղակի և ամբողջ օրգանիզմի նյարդավորումը:

Միջավայրի հետ ակտիվ փոխառնչությունը հանգեցնում է անձրևորդի և օղակավոր որդերի մոտ զգայական օրգանների զարգացման:

Անձրևորդի զգայական օրգանները կարող են ներկայացված լինել աչքերով (1−2 զույգ), որոնք գտնվում են մարմնի առաջին հատվածի մեջքային մասում:

նյարդային.jpg

Արտազատական համակարգ: Արտաթորական համակարգը բաղկացած է մետանեֆրիդներից: Դրանք մարմնի յուրաքանչյուր հատվածում՝ փորային կողմում տեղակայված զույգ ձագարաձև օրգաններ են: Մետանեֆրիդների լայն մասը ուղղված է դեպի մարմնի խոռոչ, իսկ նեղ մասը մարմնի հարևան հատվածից բացվում է դեպի դուրս:

արտաթորական.jpg

Բազմացումը: Այս տիպին պատկանում են և՛ բաժանասեռ, և՛ հերմաֆրոդիտ տեսակներ: Որոշ տեսակների մոտ զարգացել են բազմացման բարդ օրգաններ, իսկ մյուսները պարզապես դուրս են բերում մարմնից սեռական բջիջները նախաերիկամների օգնությամբ:

Անձրևորդը հերմաֆրոդիտ է. ունի և՛ ♀, և՛  սեռական օրգաններ:

Անձրևորդի արական սեռական օրգանները կոչվում են սերմնարաններ, իսկ իգական սեռական օրգանները կոչվում են ձվարաններ:

Դրանք անձրևորդի մարմնում տեղակայված են տարբեր հատվածներում՝ ինքնաբեղմնավորումը բացառելու համար:

Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է  գամետներ՝ սպերմատոզոիդներ:

_92726890_worms4.jpg

Այնուհետև որդերը հեռանում են և յուրաքանչյուրի մոտ առաջանում է լորձից կցորդ, որը կոչվում է մուֆտաՄուֆտան, որը արդեն պարունակում է սպերմատոզոիդներ, շարժվում է դեպի որդի գլխի ծայր և իր մեջ ներառում ձվաբջջին: Մուֆտան, որում արդեն իսկ կատարվել է բեղմնավորում, որդի մարմնից վայր է սահում և հողում վերածվում բեղմնավորված ձվաբջիջներով բոժոժի:

Բոժոժի մեջ զարգանում են երիտասարդ որդերը, որոնք դուրս գալով՝ վարում են ինքնուրույն կենսակերպ:

ad04cf8a761e54ac2e981cc02b30d831-w740.jpg

Ռեգեներացիա

Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:

Հետևաբար անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի: