1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
Զինվորն ասաց, որ նա գիշերը գնացքով է գնալու ու աղջկան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ նա անտառում արջ է տեսել, իսկ հայրըչի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ նրան իրեղեն ապացույցներ են պետք, ինքըիզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ քույրըիզուր է անհանգստանում, նա միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ ընկերնիզուր ժամանակ չկորցնի, նագիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
2. Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որընկերն վախենում է օձի լեզվից, մինչդեռ նագիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա տատիկին այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա տատիկին նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Ծերունին տղայի կողքին ինքն իր մանկությունն էր հիշում:
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:
Գայլն իրեն համոզում էր, որ գայլը չի վախենում շներից:
Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ`
Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը որդուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը արևի շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ տատիկը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն եղբորիցբացի բոլորին վստահում է: