Рубрика: Գրականություն 9

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

Առաջադրանքներ

  1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը:


Իմ կարծիքով այս բանաստեղծությամբ Չարենցը նկարագրում էր կյանքի նկատմամբ կարոտը մահվան շեմին

2. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:


Հրանման — կրակի նման

Տոթ — շոգ եղանակ, շոգ
Բոթ — վատ լուր, գույժ

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:
Հարազատ, սրտիս մոտ, ոսկի, հրավառ, հրանման, տոթ, մրգի, արյունոտ սիրտ։

4. Ի՞նչ բառերով է Չարենցը  ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:

գարնան առավոտ, ոսկի ամառ, հնարման ամառ, մրգի պես հասած, անուժացած մրգի հոտ։

5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:


Բանաստեղծության մեջ կրկնվում էր ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա տողը, որը բանաստեղծությանը հանտուկ հնչերանգ է տալիս։

Рубрика: Հայոց լեզու 9

Փոխադարձ և Հարձական դերանուններ

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու:

Միմյանցից-բացառական


Մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Մեկմեկու-ուղղական


Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով:

Իրարով-գործիական

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին:


Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները:

երբ
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին:

որով
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը:

Ով-Ուղղ․
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը:

Ինչ է

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 


2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կահասկանա ինձ:
Դու կռվե՞լ ես նրա հետ, ի՞նչի համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝  240; 242; 244; 246-ա,գ

240. Քանի՞ տարրից է բաղկացած հետևյալ բազմությունների հատումը.

ա) աշխարհի բոլոր չորքոտանի կենդանիների ու ձկների,

AՈB{անվերջ}

բ) հայերի և շախմատի աշխարհի չեմպիոնների

{1}

գ) երկնիշ բնական թվերի և 7-ով սկսվող բնական թվերի,

{79}

դ) 2015 թվականին ծնվածների և փետրվարի 29-ին ծնվածների

{անվերջ}

ե) զույգ թվերի և պարզ թվերի

{1}

զ) բնական թվերի և ամբողջ թվերի։

{անվերջ}

242. Դիցուք, A​-ն չորքոտանի կենդանիների տեսակների բազմությունն է, իսկ B​-ն՝ սողունների տեսակների։ Պատկերեք այդ բազմություններն ու դասավորեք այնտեղ օձերին, կոկորդիլոսներին, ոչխարներին։

244. Դիցուք, A = {1, −1, 0, 2/3}, B = {7, 0,−1, 2/3 , 5/8 }:

ա) գրեք A ∩ B և A ∪ B բազմությունները,

A ∩ B={3}

A ∪ B={2}

բ) գրեք այն տարրերը, որոնք կան A-ում, բայց չկան B-ում։

{1}

246. Պարզե՛ք, թե a​-ի (և b​-ի, եթե առկա է) որ արժեքների դեպքում նշված առնչությունը ճիշտ կլինի.

ա) {a} ∪ {5} = {5, 8}

{8}∪{5}

գ) {a, b} ∪ {4, 0} = {4, 0, 8, 2}

{8,2}∪{4,0}