Рубрика: Հայոց լեզու 9

Ցուցական դերանուներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:


Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Ցուցական դերանունների հոլովումը: 
Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
Սեռական    սրա   սրանց
Տրական      սրան    սրանց
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:


2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ — սա, այն, դա, այդ, սույն, մյուս
բարդ — այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

Սա ինձ համար ամբողջն է։

Ենթակա — սա

Բնակարանի տերերը սրանք են:

Ստորոգյալ — սրանք

Рубрика: Պատմ

Ժողովրդավարության ծաղկումը Աթենքում

1. Ե՞րբ են տեղի ունեցել հույն-պարսկական պատերազմները, և ո՞րն էր դրանց նպատակը:

Հույն-պարսկական պատերազմները տեղի են ունեցել Ք․ծ․ա 500-449թթ․, և Աքեմենյան տերության նպատակը գրավել ամբողջ Հունաստանը։

2. Ի՞նչ սպորտաձև է առաջացել կապված Մարաթոնի ճակատամարտի հետ:

Միլթիադեսը շատ արագ զինվորի ուղարկեց Աթենք, որ հաղթանակի լուրը հայտնելու: Զինվորը, վազելով Սարաթոնից մինչև Աթենք, հայտնեց հաղթանակի լուրը և անշնչացած ընկավ: Դրան ի հիշատակ, ներկայիս օլիմպիական խաղերում ներառվել է սպորտային հատուկ մարզաձև` Սարաթոնյան վազքը, որի հեռավորությունը հավասար է Աթենքից մինչև Սարաթոն տարածությանը՝ 42 կմ 195 մ:

3. Ներկայացրեք Թերմոպիլի ճակատամարտի ընթացքը:

Սպարտայի թագավոր Լեոնիդասը 300 սպարտացիներով ամրացավ Թերմոպիլի կիրճում` փակելով պարսիկների ճանապարհը դեպի Միջին Հունաստան: Աթենական նավատորմը Թեմիստոկլեսի ղեկավարությամբ պաշտպանում էր սպարտացիներին ծովի կողմից: Մեկ շաբաթից ավելի պարսից բանակը չէր կարողանում գրավել նեղ կիրճը: Քսերքսեսն արդեն մտադիր էր նահանջել, բայց գտնվեց մի դավաճան, որը մեծ պարգևով պարսիկներին լեռնային արահետով անցկացրեց հույների թիկունքը: Լեոնիդասն իր 300 սպարտացինե րով զոհվեց անհավասար մարտում:

4. Ինչպե՞ս կարողացավ ավելի փոքրաթիվ հունական նավատորմը հաղթել Սալամինի ծովամարտում:

Սալամինի մոտ աթենացիները դաշնակից պոլիսների հետ միասին ունեին 300 նավ, իսկ պարսիկները՝ 500: Սակայն ծանրաշարժ պարսկական նավերը հարմար էին բաց ծովում լողալու համար և Սալամինի ծանծաղ ու ոչ լայն նեղուցում դժվարությամբ և դանդաղ էին շարժվում:Եռաշար թիերով հունական թեթև նավերը ծանոթ ջրերում գերազանցում էին պարսիկներին: Նավաքթի մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն: Ծովամարտում պարսկական նավերի մեծ մասը խորտակվեց:

5. Ո՞ւմ հաղթանակով և ե՞րբ ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները:

Ք.ծ.ա. 449 թ. հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին։ Հույն ժողովուրդը կարողացավ հաղթել Աքեմենյան տերությանը:

6. Ինչպիսի՞ն էր Աթենական պետության կառավարման կարգը Ք.ծ.ա. V դարի կեսին: Կառավարման ի՞նչ մարմիններ կային:

Աթենական դեմոկրատիան իր ծաղկմանը հասավ Ք.ծ.ա. V դարի կեսին՝ հույն-պարսկական պատերազմների ավարտից հետո: Աթենքի 10 ստրատեգոսներից կազմված կառավարությունը լուծում էր ընթացիկ հարցերը, ղեկավարում բանակը և նավատորմը: Աթենքում կանոնավորապես հավաքվում էր Ժողովրդական ժողովը: Այն ընդունում էր պետության համար կարևոր բոլոր որոշումները: Նախապես Ծերակույտը քննում էր հարցերը և ժողովին ներկայացնում կշռադատված, հիմնավորված առաջարկ:

7. Կարո՞ղ եք նկարագրել Աթենքի շինությունները Պերիկլեսյան դարաշրջանում:

8. Ձեր կարծիքով, ինչո՞ւ Աթենքին հաղթելուց հետո, Սպարտան չկարողացավ միավորել Հունաստանը մեկ պետության մեջ:

Սպարտայի ռազմական հաղթանակը Հունաստանին օգուտ չբերեց: Տնտեսապես թույլ զարգացած Սպարտան ի վիճակի չեղավ մեկ պետության մեջ իր շուրջը միավորելու Հունաստանի պոլիսները: Սպարտայի հաղթանակը առաջին հերթին վնասեց հենց իրեն՝ Սպարտային: Խախտվեց Սպարտայի արհեստական մեկուսացումը, հարստությունն ու շքեղությունը ներթափանցեցին Սպարտա: Սպարտան շատ արագ թուլացավ, կորցրեց իր ռազմական առաջատար դերը` վերածվելով հունական շարքային պոլիսի:

9. Ի՞նչ պատճառներով Ք.ծ.ա. IV դարում պոլիսային կարգը Հունաստանում հայտնվեց տնտեսական ճգնաժամի մեջ:

Չմիավորված Հունաստանում Ք.ծ.ա. IV դ․ ընթացքում պատերազմները դարձան մշտական երևույթ: Պոլիսները իրար դեմ պատերազմում էին առաջնության, հարստության և տարածքների համար: Գյուղացիները չէին կարողանում տնտեսություն վարել, տուժում էին արհեստներն ու առևտուրը:Անընդհատ պատերազմները պահանջում էին մշտական զինվորական ուժ: Աղքատացող քաղաքացիները ցանկություն չունեին ծառայելու պետությանը։Հունաստանում առաջացան վարձկան զինվորների շուկաներ։Հունաստանից արտագաղթը հսկայական չափերի հասավ:Պոլիսային կարգը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ։

10. Փորձեք բացատրել, թե ինչով են իրարից տարբերվում դեմոսը և օխլոսը:

«Դեմոս» ասելով հին հույները հասկանում էին գիտակից, կազմակերպված մարդկանց ամբողջությունը, որն իր լավ մտածված քայլերով գործում է ի շահ պետության և հասարակության, և առանց հապշտապության: «Օխլոսը», հույների համոզմամբ, մարդկանց ամբոխն է, որին քիչ են հետաքրքրում պետության և հասարակության շահերը և որի համար կարևոր էր հենց հիմա, այս րոպեին իր պահանջների կատարումը, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ երկրի և այլ մարդկանց համար:

Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում

Հույն-պարսկական պատերազմները

Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։

Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:

Պերիկլեսը միավոր է հունական պոլիսների կեսը։

Թվարկել պոլիսային կարգի անկման պատճառները:

Second_Persian_Invasion.jpg (1076×1500)

272px-Model_of_a_greek_trireme

Եռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։

Persian_ship_during_grego-persian_war

Պարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։