Рубрика: Без рубрики

Օղակավոր որդեր

ղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:

Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:

103.jpg

Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:

Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի:

17.jpg
0.jpg

Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

Երկրորդային խոռոչը ազատ տարածություն է, որը առաջանում է մարմնի մաշկամկանային պարկի պատերի և մարսողական խողովակի միջև:

Երկրորդային խոռոչը ևս հատվածավորված է և նման է դռներով միմյանց միացած սենյակների: Այն լցված է կայուն քիմիական կազմ ունեցող հեղուկով: Տվյալ հեղուկը օղակավոր որդերի օրգանիզմի ներքին միջավայրն է, որտեղ ծավալվում են նյութափոխանակության հիմնական գործընթացները:

Օղակավոր որդերից սկսած երկրորդային խոռոչում են տեղակայված մնացյալ օրգաններն ու օրգան — համակարգերը:

36.png

Օղակավոր որդերի շատ ներկայացուցիչների յուրաքանչյուր օղակային սեգմենտի երկու կողմերից դուրս են գալիս մկանային ելուստներ, որոնք կոչվում են պարապոդիումներ:

Պարապոդիումները իրենց եզրերին կրում են վրձնաձև ամուր թարթիչներ, որոնք կոչվում են խոզաններ: Դրանք ծառայում են կենդանու տեղաշարժման գործառույթի ապահովմանը:

Պարապոդիումները և խոզանները համարվում են տեղաշարժմանը ծառայող վերջույթների նախատիպեր:

Այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ օղակավոր որդերը բարձրացել են զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան մյուս որդերի տիպերը:

1000px-Polychaeta_anatomy_de.svg.png

Օղակավոր որդերի ընդհանուր կառուցվածքը ավելի բարդ է: Նրանք արդեն ունեն արյունատար համակարգ: Մարմնի առջևի մասում գտնվում են նյարդային բջիջների խոշոր կուտակումներ, որոնք գտնվում են մարսողական խողովակի վերին հատվածի, այսինքն՝ կլանի շուրջ: Այդ նյարդային կուտակումները անվանում են համարժեք կերպով՝ ենթակլանային և վերկլանային նյարդային հանգույցներ:

Այդ հանգույցները միասին ձևավորում են շուրջկլանային նյարդային հանգույց, որը կենդանիների հետագա պատմական զարգացման ընթացքում սկզբնավորում է գլխուղեղը: Օղակավոր որդերի ջրային կենսակերպ վարող որոշ ներկայացուցիչներ ունեն նաև ջրային շնչառության օրգաններ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ օղակավոր որդերի մակարդակում ամբողջանում է բազմաբջիջ կենդանիների հիմնական կազմավորումը և ձգտում է հետագա զարգացման:

Օղակավոր որդերը, ի տարբերություն մնացած որդերի, արդեն ունեն կատարյալ մաշկամկանային պարկ, որը խոզանների հետ միասին հնարավոր է դարձնում նրանց ակտիվ տեղաշարժումը:

Մաշկի էպիթելային ծածկույթի տակ գտնվում են օղակաձև և երկայնակի մկանները:

1. Օղակաձև մկանների կծկման շնորհիվ մարմինը ձգվում է երկարությամբ:

2. Երկայնակի մկանների կծկմամբ մարմինը կարճանում է:

Օղակավոր և լայնակի մկանների համաձայնեցված շարժման միջոցով անձրևորդը տեղաշարժվում է:

105.jpg

Ինչպես նշեցինք, ներկայումս օղակավոր որդերի տիպին է պատկանում մոտ 12.000 տեսակ, որոնք միավորված են երեք դասերում.

1. Սակավախոզանների դաս. Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով, ինչի համար էլ ստացել են այդ անվանումը:

Ներկայացուցիչ՝ անձրևորդ:

1456308463_dozhdevye-chervi.jpg

2. Բազմախոզանների դաս: Բազմախոզանները ապրում են ծովերում: Նրանց մարմնի հատվածավորությունը վառ արտահայտված է: Յուրաքանչյուր հատվածում ունեն զույգ պարապոդիումներ և բազմաթիվ խոզաններ:

Ներկայացուցիչներ՝

26.jpg

3. Տզրուկների դաս: Տզրուկները գիշատիչ, իսկ երբեմն կիսամակաբուծային որդեր են: Հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 2−3 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն և փոխարենը որս են կատարում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:

Ուշադրություն

Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:

Ներկայացուցիչներ՝

28.jpg

Օղակավոր որդերի կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

կենսաբանություն-w1044.png

Օղակավոր որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք սակավախոզանների դասի օրինակով:

Սակավախոզանների դաս: Դրանք մի քանի միլիմետրից մինչև 2,5 մ երկարությամբ օրգանիզմներ են: Հողում ապրող ձևերը նպաստում են հողագոյացմանը, բարձրացնում բերքատվությունը, իսկ ջրային ձևերը` կեղտոտ ջրամբարների մաքրմանը, ինչպես նաև սնունդ են ձկների համար:

Օղակավոր որդերի առանձնահատկությունները կդիտարկենք օղակավոր որդերից անձրևորդի օրինակով: Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը:

Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:

16.jpg
Рубрика: Կենսաբանություն

Մակաբույծ որդերի բազմազանությունը

Որդերը, որպես կենդանի օրգանիզմներ, իրենցից ներկայացնում են կյանքի կազմավորման յուրահատուկ մակարդակ:

Կենսաբանությանը հայտնի բոլոր որդերը խմբավորված են 3 տիպերի մեջ: Դրանք են՝

  • Տափակ որդերի տիպ
  • Կլոր որդերի տիպ
  • Օղակավոր որդերի տիպ

Ուշադրություն

Որդերի յուրաքանչյուր հաջորդ տիպ ունի ավելի բարդ կազմավորում, քան նախորդը:

Այսպես, օղակավոր որդերը ավելի լավ են զարգացած, քան կլոր որդերը, դրանք էլ ավելի կատարյալ են, քան տափակ որդերը:

Վերը նշված տիպերին միավորում է կարևորագույն հանգամանք. դա օրգանիզմների նախընտրած կենսաձևն է: Որդերի ճնշող մեծամասնությունը մակաբույծ ձևեր են:

Մակաբույծ որդեր են հանդիսանում.  

  1. Տափակ որդերից ծծող և ժապավենաձև որդերի դասերն ամբողջությամբ:
  2. Կլոր որդերի տիպն ամբողջությամբ:
  3. Օղակավոր որդերից մակաբուծային կենսաձև կարող են վարել տզրուկների դասի ներկայացուցիչները:

Ծծող որդերի դաս

Այս դասի բոլոր ներկայացուցիչները մակաբույծներ են և ապրում են այլ կենդանիների՝ ողնաշարավորների և անողնաշարավորների մարմնում՝ սնվելով նրանց հաշվին: Ունեն լավ զարգացած հարմարանքներ տիրոջ մարմնին կպնելու համար՝ ծծաններ, փշեր, կեռիկներ և այլն: Սեռական համակարգը լավ զարգացած է, ունեն տերերի փոխման բարդ կենսական փուլեր:

Այս դասի ներկայացուցիչն է լյարդի ծծանը: Այն ունի 3−4 սմ երկարությամբ տերևանման մարմին, որի առջևի մասում գտնվում է բերանը: Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով որդը ամրանում է տիրոջ օրգանիզմին:

stock-photo-fasciola-hepatica-liver-fluke-72615004.jpg

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների, ինչպես նաև մարդու լյարդում ու լեղապարկում: Սնվում է լյարդի բջիջներով և արյունով: Ունի մարսողական համակարգ, սնունդը բերանից անցնում է կլան, որից հետո՝ ճյուղավորված աղի: Չմարսված սնունդը դուրս է բերվում բերանով:

Լյարդի ծծանի բազմացումը իրականանում է մի քանի փուլով, որոնք անցնում են տարբեր օրգանիզմներում:

Սեռական բազմացումը տեղի է ունենում հիմնական տիրոջ՝ անասունի կամ մարդու օրգանիզմում:

1. Բեղմնավորված ձուն ընկնում է աղիքներ և դուրս է գալիս կղանքի հետ: 

Նրա հետագա զարգացումը տեղի է ունենում միայն ջրային միջավայր ընկնելու դեպքում:

2. Ջրում ձվից դուրս է գալիս թարթիչներով ծածկված թրթուռ: Այն թափանցում է փոքր լճախխունջի մարմնի մեջ, որն էլ հանդիսանում է լյարդի ծծանի համար միջանկյալ տեր:

razvitie-pechenochnogo-sosalschika-w931.png

3. Միջանկյալ տիրոջ մարմնում թրթուռը անցնում է զարգացման որոշակի փուլեր և արդյունքում կորցնում է թարթիչները, ձեռք է բերում պոչ և դուրս է գալիս խխունջի մարմնից:

4. Նորից ընկնելով ջրի մեջ՝ թրթուռը ակտիվորեն տեղաշարժվում է և, հասնելով ջրային բույսերին, ամրանում նրանց ու ծածկվում հաստ պատիճով՝ առաջացնելով ցիստ:

5. Ցիստը կարող է երկար ժամանակ պահպանել իր կենսունակությունը: Եթե ցիստը թափանցում է մարդու կամ անասունների մարսողական համակարգ ջրի կամ բույսերի հետ, այն շարունակում է զարգանալ:

Ստամոքսում ցիստի պատիճը քայքայվում է, և մակաբույծը թափանցում է լյարդ, որտեղ և հասնում է սեռահասուն վիճակի:

Ժապավենաձև որդերի դաս

Այս դասի ներկայացուցիչները մակաբույծներ են, որոնք ապրում են ողնաշարավորների աղիներում: Նրանց մարմնի չափերը տատանվում են 1 մմ-ից մինչև 30 մետր: Մարմինը ժապավենաձև է, ձգված, հաճախ բաժանված է լինում հատվածների: Մարմնի առջևում գտնվում է գլխիկը, որն ունի տիրոջ օրգանիզմին ամրանալու հարմարանքներ՝ ծծաններ, կեռիկներ և այլն: Գլխիկին հաջորդում է կարճ և չհատվածավորված վզիկը, որից աճում է մարմնի երկար և հատվածավորված մասը:

быч1.jpg

Ժապավենաձև որդերը չունեն մարսողական համակարգ, այն հետ է զարգացել էվոլյուցիայի ընթացքում: Այս կենդանիները սնվում են տիրոջ աղիներում եղած պատրաստի սննդանյութերով՝ ներծծելով դրանք մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:

Մարմնի միջին մասում յուրաքանչյուր հատված ունի սերմնարաններ և ձվարան, որոնցում զարգանում են արական և իգական սեռական բջիջները: Մարմնի վերջին հատվածները պարունակում են արդեն բեղմնավորված ձվեր (տեղի է ունենում ինքնաբեղմնավորում):

1. Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու:

2. Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը:

3. Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ:

pic66.png

4. Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

5. Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից:

Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

Ժապավենաձև որդերի թվին են պատկանում նաև խոզի երիզորդըլայն երիզորդը և էխինոկոկը:

Էխինոկոկ: Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Echinococcusgranulosus_04.jpg2355dc3f-5bd7-41ba-a4cd-7bbc09e50119Original.jpg

Կլոր որդերի տիպ

Կլոր որդերը, չնայած նրան, որ համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:

Մարդու ասկարիդի օրինակով դիտարկենք հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները տափակ որդերից:

1. Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք և հատվածավորված չէ:

2. Կլոր որդերի մոտ ձևավորվում է մարմնի առաջնային խոռոչը, որը գտնվում է մաշկամկանային ծածկույթի տակ և շրջապատում է ներքին օրգանները:

3. Մարմնի առաջնային խոռոչը լցված է ոչ թե պարենքիմայով, այլ հեղուկով:

4. Հեղուկը միջօրգանային տարածությունում կատարում է նյութերի փոխադրման դեր:

5. Նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից և դրանից դուրս եկող նյարդային բներից, որոնք միանում են միմյանց գոտևորող բազմաթիվնյարդաթելերով:

6. Մարսողական համակարգը բաց տիպի է: Սկսվում է բերանային խոռոչով և ավարտվում հետանցքով, որից դուրս են գալիս սննդի չմարսված մնացորդները: Մարսողական բաց տիպի խողովակը ունի հետևյալ իրար հաջորդող բաժինները՝ բերան, կլան, աղի, հետանցք:

Աղիքից մարսված սննդանյութերը անցնում են մարմնի խոռոչ և այն լցնող հեղուկի միջոցով հասնում են այլ օրգաններին:

7. Կլոր որդերը մեծամասամբ բաժանասեռ են, և նրանց մոտ ուժեղ արտահայտված է սեռական դիմորֆիզմը կամ երկձևությունը՝ էգի և արուի միջև տարբերությունները:

8. Կլոր որդերը հիմնականում բազմանում են ձվադրությամբ, սակայն հայտնի են նաև կենդանածին տեսակներ:

9. Արտաթորության համակարգը համարժեք է տափակ որդերին, նույնպես բացակայում են արյունատար և շնչառական համակարգերը:

ot-glistov.jpg
0.png

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար:

Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում:

1.png

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը (1): Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր (2): Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ (3): Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ (4), օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից (5), անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին (6): Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում (7)՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում (1):

Սրատուտը ևս հանդիսանում է կլոր որդերի մակաբույծ ներկայացուցիչ: Սրատուտով հիմնականում վարակվում են երեխաները:

Ուշադրություն

Մակաբույծ որդերի դեմ հիմնական պայքարի ձևը անձնական հիգիենան պահպանելը, լավ մշակված և լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը, իսկ երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը: Տնային կենդանիների մաքրությանը և առողջությանը պետք է

պարբերաբար հետևել՝ էխինոկոկով չվարակվելու համար: Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խնամքով լվանալ բանջարեղենը:

Рубрика: Կենսաբանություն

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել օղակաձև որդերի մի քանի օրինակներ։

անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

2․ Օղակաձև որդերի բազմացում։

Երբ անձրևորդը բազմանում է, կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։

3․ Ինչ է ռեգեներացիան։

Ռեգեներացիան իրենից ներկայացնում է վնասված մարմնի վերականգնվող պռոցեսը։

4․ Օղակաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներն են կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ։

Կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ անձրևավորդը։

5․ Ներկայացել ժապավենաձև մի քանի օրինակ։

Երիզորդներ, էխինոկոկը, խոզի երիզորդներ, ցեստոդներ։

6․ Ժապավենաձև որդերի ո՞ր ներկայացուցիչնելով կվարագվեն եթե վատ եփված միսը, որի տերը վարաքված կենդանի է եղել։

Երիզորդենի շնորհիվ մարդը կարող է վարաքվել։

7․ Ո՞ր մակաբույծով կվարաքվենք եթե ձերք տանք վարաքված կատվին կամ շանը։

Էխինակոկով մարդը կարող է վարաքվել։ Մարդը կարող է վարաքվել եթե վարաքված կատվին և շանը սիրելիս ձեռքերի եղուգների վրա ձվեր են դնում։

8․ Ի՞նչ է Ֆինան։

Ֆինան իրանից ներկայացնում է թռթուր, որը պատված է, հեղուկով լցված թափանցիկ բշտիկ է, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

9․ Դրոժի նախագիծ։

10․ ֆլեշմոբ

Ես մասնակցել եմ։

11․ մարտ ամսվա բլոգային աշխատանք։

Ժապավենաձև որդերի դաս

Рубрика: Երկրաչապություն

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 284;286;288;290

Եթե BFIICE և BF հատվում է AD, հետևաբար CE հատվում է AD:

<1+<2=180o

180:3=60

180-60=120

Ըստ զուգահեռ ուղղիների հավասարության առաջին հայտանիշի <BEA=<EAB:

Եթե <AEB=<EAB, հետևաբար <BEA=<AEB։

Եթե երկու առնթեր կողմերը իրար հավասար են, հետևաբար եռանկյունը հավասարասրուն է, ապպա <ABE հավասարասրուն եռանկյուն է և AB=BE

<BAC=<ACB, <BDE=<DEB, հետևաբար <BAC=<BDE և <ACB=<DEB, ապա DB=BE և եռանկյուն BDE հավասարասրուն է։

Рубрика: Քիմիա

1.

  1. MgS. 
  2. Li2S
  3. BaS
  4. K2S

Գրե’ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածները(Ar):

(Ar)Mg-25

(Ar)S-32

(Ar)Li-7

(Ar)S-32

(Ar)Ba-137

(Ar)S-32

(Ar)K-39

(Ar)S-32

Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr): 

  1. MgS. 
  2. Li2S
  3. BaS
  4. K2S

(Mr)Li-46

(Mr)K-78

Հաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo):

(mo)Mg-25 զ․ա․մ

(mo)S-32 զ․ա․մ

(mo)Li-14 զ․ա․մ

(mo)S-32 զ․ա․մ

(mo)Ba-137.327 զ․ա․մ

(mo)S-32 զ․ա․մ

(mo)K-78 զ․ա․մ

(mo)S-32 զ․ա․մ

 2․ Սովորի՛ր

1.Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է։

2.Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: 

3.Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով:

4.Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Arով։

5.Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը ։Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով:

Рубрика: Աշխարհագրություն

Արդյունաբերության այլ ճյուղեր

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ, նավթ, գազ, ածուխ։

  • Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը շատ կարևոր դեր ունի տնտեսության մեջ։

  • Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  

Սննդի արտադրության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ, այն բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից։

Рубрика: Հանրահաշիվ

Լրացուցիչ առաջադրանքներ՝273; 275; 277

273. Սաթենիկն աշխատում է օդերևութաբանության կենտրոնում և յուրաքանչյուր կիրակի իր մոտ նշում է հաջորդ շաբաթ սպասվող եղանակի կանխատեսումը՝ կարգավորված յոթնյակներով. առաջին թիվը նկարագրում է երկուշաբթիի սպասվող ջերմաստիճանը, երկրորդը՝ երեքշաբթիի և այդպես շարունակ։ Գալիք շաբաթվա յոթնյակն է՝ (2, –3, –1, 1, 4, 5, 3)։

ա) Որոշե՛ք գալիք շաբաթվա սպասվող ամենացուրտ և ամենատաք օրերը։

ամենացուրտ (-3)

ամենատաք (5)

բ) Ո ՞ր օրն է սպասվում նախորդ օրվա համեմատ ամենաշատ տաքացումը։

4

գ) Ո ՞ր օրերին է սպասվում միևնույն ջերմաստիճանը։

1

275. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (2, 0, 5) թվերի վերադասավորումից։

2

277. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (0, 0, 0) թվերի վերադասավորումից։

այվերջ

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝  272; 274; 276; 278

272. Արդյոք նո՞ւյնն են կարգավորությունները.

ա) (1, 3, 2, 5) և (1, 3, 4, 5)

ոչ

բ) (1, 4, 8, 4) և (1, 4, 4, 8)

ոչ

գ) (2, 0, -1, 4) և (2, 0, 1, 4)

ոչ

դ) (1, 3, 3, 5) և (1, 3, 5, 3)

ոչ

ե) (7, 10, 21, 0) և (7, 10, 21, 0)

այո

զ) (4, 5, 5, 4, 5) և (4, 5, 5, 4, 5)

այո

274. Մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ժամանակ Էդգարը առաջին խնդրից հավաքեց 7 միավոր, երկրորդ խնդրից՝ 5 միավոր, երրորդից՝ 1, չորրորդից՝ 7, հինգերորդից՝ 6, վեցերորդից՝ 0։ Կարգավորված վեցյակի միջոցով ցույց տալ Էդգարի հավաքած միավորները։

(7,5,1,7,6,0)

276. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (3, 7, 3) թվերի վերադասավորումից։

2

278. Քանի՞ եղանակով է հնարավոր {1, 2, 3, 4} բազմությունից ընտրել 2-տարրանոց ենթաբազմություն։

6

Рубрика: Հայոց լեզու 9

Դերբայեր

1. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսել-լսելուց, լսելով
Այդ լուրը լսելուց հետո անաղմուկ դուրս եկա սենյակից։
Եվ ինձ լսելով՝ կարող են ասել. գժվե՞լ է, ի՜նչ է։

բարձրանալ-բարձրանալուց, բարձրանալով
Լեռը բարձրանալուց առաջ նախաճաշեցինք նրա ստորոտին։
Օդանավը վերև բարձրանալով՝ անհետացավ ամպերի մեջ։

հեռանալ-հեռանալուց, հեռանալով։
Ընկերոջս հեռանալուց հետո շատ տխրեցի։
Այդ հարցը չի լուծվի նախագահի հեռանալով։

2. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

… ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա ….. առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Երգելիս ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր լցնելուց  մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

3. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը… սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա…նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
…միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

Այդ նամակը կարդալիս  նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց  հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) 
Այդ տունը կարդալով սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

Рубрика: Հանրահաշիվ

Լրացուցիչ առաջադրանքներ՝265;267;269;271-

265. Դիցուք, A = {1, 2, 3}, B = {3, 5, 7}, C = {2, 3, 4, 5}:

ա) A, B, C բազմությունները պատկերե՛ք Վենի դիագրամի տեսքով,

բ) գրե՛ք A ∪ B բազմության 3-տարրանոց բոլոր ենթաբազմությունները,

{1,2,3}, {2,3,5}, {3,5,7},  {1,3,5}, {1,3,7}, {1,5,7}, {2,3,7}, {2,5,7},

գ) արդյո՞ք (A ∩ B) ⊂ (B ∩ C):

այո

267. Արդյոք ճի՞շտ է հետևյալ պնդումը (նկար 3).

ա) A ⊂ B

ոչ

բ) C ⊂ B

ոչ

գ) C ⊂ A

այո

դ) A ⊂ C

ոչ

ե) C ⊂ (A ∩ B)

ոչ

զ) C ⊂ (A ∪ B)

այո

269. Մեքենան շարժվում է v կմ/ժ արագությամբ, որտեղ 60 ≤ v ≤ 70։ Հայտնի է, որ այդ դեպքում մեքենան ժամում ծախսում է 3 լ վառելիք։ Առնվազն քանի՞ լիտր պետք է լիցքավորել մեքենան, որպեսզի հնարավոր լինի Չարենցավանից հասնել Ծովագյուղ, որոնց միջև հեռավորությունը 48.3 կմ է։

48.3/v*3

48.3/60*3=2.415

48.3/70*3=2.07

Պատ․՝ 2.07<2.415

271. Դասարանի աշակերտների 8 %-ը գերազանցիկ է, ընդ որում ՝ տղաների 6 %-ն է գերազանցիկ, իսկ աղջիկների՝ 11 %-ը։ Դասարանի աշակերտների ո՞ր տոկոսն են կազմում տղաները։

Գեր․ a*0,06

Տղա․ a*0,06*x

Աղջ․ a*0,06*(1-x)

a*x*0,06+a*0,06*(1-x)=0,08a=0,05x=0,03=0.06x

Պատ․՝ 60% տղա