Рубрика: Քիմիա

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգված

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:  

Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2⋅10−23 գ կամ 2⋅10−26 կգ):  Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ:  Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:

Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):

Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12  մասն է՝ m(C)/12=1 զ.ա.մ., 

զ.ա.մ.=1,66⋅10−27կգ, կամ 1,66⋅10−24գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:

Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է  Ar -ով, որտեղ r -ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0)  քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը  40 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:

m0(Zn)=65 զ.ա.մ.  m0(Li)=7  զ.ա.մ. m0(Cu)=64   զ.ա.մ.    
Ar(Zn)=65 Ar(Li)=7 Ar(Cu)=64

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.Օրինակ`

m0(կալցիումը)=Ar(կալցիում)⋅1,66⋅IO−27=40⋅1,66⋅IO−27 կգ=6,64⋅IO−26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64⋅IO−26 կգկամ6,64⋅IO−23գ:

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում: 

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar)տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):

Рубрика: Հայոց լեզու 9

Ամփոփելով 2023-ը 

Ինձ  այս տարին շատ դուր եկավ, որովհետև շատ փոփոխություններ են կատարվել։ Այս տարի առաջին անգամ ես մասնակցել եմ մաթեմատիկայի օլիմպիադայի։ Ինձ համար ուրախալի էր, որ իմ սիրելի ֆուտբոլիստը՝ Մեսսին, շահեց իր ութերորդ ոսկե գնդակը։ Մենք այս տարի նոր առարկաներ ենք անցնում, որոնցից ինձ հատկապես շատ են դուր գալիս քիմիան և ֆիզիկան։ Ես փորձում եմ այս տարի ավելի լավ սովորել և լավ արդյունքների հասնել։ Շարունակում եմ հաճախել նկարչության խմբակ, որտեղ ևս հաջողությունների եմ հասել։ Ցավոք, ամբողջ հայ ազգը 2023 թվականին ունեցավ մեծ կորուստ, մենք կորցրեցինք մեր հայրենի Արցախը։ Ես հույսով ու հավատով եմ, որ մի օր մենք կհզորանանք և ետ կվերադարձնենք Արցախը։ Ես շատ եմ ուզում, որ բոլոր սխալներն ու բացթողումները մնան 2023 թվականում և 2024-ը լինի միայն հաջողությունների և ձեռքբերումների տարի։