Рубрика: Գրականություն 9

Նամակը դստերը

Սիրելի ճուտիկ, շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քոտաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…


Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս: Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

Համառոտ ներկայացրո՛ւ, թե հայրն ինչ էր ուզում ասել դստերը։ 

Հայրն աղջկան խորհուրդ էր տալիս լինել համարձակ, ողջամիտ, աշխատասեր և չհանձնվող։ Խորհուրդ էր տալիս նաև ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքին, չձգտել դուր գալ բոլորին, այսինքն երկերեսանի չլինել, չմտածել անցյալի և ապագայի մասին, ապրել ներկայով։ Հայրն աղջկան խորհուրդ էր տալիս մտածել այն մասին, թե ուրիշներից լավն է, թե՝ ոչ, ինչպիսին է ուսման մեջ, ինչպես է հասկանում և շփվում մարդկանց հետ։ Նաև խորհուրդ էր տալիս առողջ լինել։

Դուրս բեր մեկ-երկու կարևոր միտք, մեկնաբանի՛ր։ 

Աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ:

Սա նշանակում է, որ պետք լինել համարձակ, ողջամիտ, աշխատասեր և չհանձնվող։

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: 

Սա նշանակում է, որ պետք չե լինել երկերեսամիտ և ապրել ներկա օրով։

Рубрика: Ֆիզիկա-աստղագիտություն

Արեգակ

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ: Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն: Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են: Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից: Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ: Արեգակի խոշոր պլանով արված լուսանկարներում երևում է, որ այն նման է եռացող կաթսայի, որից դուրս են հորդում և ապա հետ են թափվում շիկացած գազի հսկայական լեզվակներ: Գազի մի մասը Արեգակից մշտապես արտահոսում է միջմոլորակային տարածություն: Արեգակի մակերևույթին գրեթե միշտ դիտվում են մուգ բծեր. այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր աստիճանով ավելի սառն են, քան դրանց շրջապատի մակերևույթը, ուստի և այդ հատվածները մուգ են երեվում: Արեգակի վրայի բծերի քանակը պարբերաբար փոխվում է: Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը դառնում է ամենամեծը: Այդ ժամանակ, ինչպես ասում են աստղագետները, Արեգակն ակտիվանում է. բոլոր շարժընթացները կատարվում են ավելի բուռն, ուժեղանում է ճառագայթումը: Արեգակի անընդհատ դեպի տիեզերական տարածություն արտանետած նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկները՝ պրոտոնները, էլեկտրոնները և այլն, առաջացնում են այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է ամբողջ Արեգակնային համակարգ: Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝ արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից պաշտպանվելու եղանակներ: Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում, նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված արեգակնային մարտկոցներում: Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի խանգարում: