Рубрика: Հայոց լեզու 9

Լրացուցիչ աշխատանք



1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված
գոյականներին և պատասխանի
´ր
հարցերին:



Ա. Անտառի  թավուտում ցէ դրված:



Բ. Ծուղակն անտառի 
թավուտում է դրված:



Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել:



Բ. Փիղն 
ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:



Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու
համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:



Ա. Նա ուսապարկից մի տուփ 
հանեց:



Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:



 



Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված,
ո՞րը`



 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:



 



Որոշյալ – ծուղակն, փիղն,
զեբրերին, տուփը



Անորոշ – ծուղակ, փիղ, զեբրեր,
տուփ



Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է
կազմվում որոշյալ առումը):



 



Որոշյալի առումը նշանակում է,
որ գոյականը որոշված է և ծանոթ։



2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված 
բառերին  և  գրի՛ր,  թե  բառին  ե՛րբ  է 
ավելանում  ը,  ե՛րբ` ն:  



 



Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:
Գործն անմահ է:



Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:



Ուումնասիրում էր իրենց գյուղի
բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:



Սիրտը գործում էր օր ու գիշեր:
Սիրտն օր ու գիշեր գործում է:



Հետքերը տանում էին անտառ:
Հետքերն անտառ էին տանում:



Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում
էր ներկաներին ու գոռգոռում:



 



Աղջիկը հավանաբար շտապում էր: 



Աղջիկն շտապում էր հավանաբար:



Գինին կարասներում էին պահում: 



Գինին էին պահում կարասներում:



Տղան ցանկապատի վրայով թռավ: 



Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:



Երբ հաջորդող բառը սկսվում է
բաղաձայնով, ապա գրվում է ը, իսկ ձայնավորի դեպքում ՝ ն, ն – է գրվում նաև, երբ
հաջորդող բառը բաղաձայնով սկսվող բայ է, բայց ունի օժանդակ բայ։



3. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:



Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել) շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:



————Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունակվում է: Դա կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է
այն միտքը, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն ու անհրապույր կլինի: Այդ ասին խոսք կարող են ասել այն որսորդները,
որոնք զենքը փոխարինել
են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժերն ու ժամանակը չեն խնայում,
ժամեր շարունակ դարանամուտ
են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք դիտելու համար:



Կարդա՛ 



Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,
սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:



 



Рубрика: Քիմիա

Դեկտեմբերի 4-8

1. Ո՞ր զույգում են միայն պարզ նյութերի անվանումներ.

1) գրաֆիտ և սիլան

3) ծծումբ և կարբին

2) ալմաստ և ամոնիակ

4) ազոտ և մեթան

2. Թվարկվածներից որո՞նք են պարզ նյութերի անվանումներ.

ա) կարբին

բ)ջուր

գ) ամոնիակ

դ) սնդիկ

ե) օզոն