Սիրելի ճուտիկ, շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քոտաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս: Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:
Համառոտ ներկայացրո՛ւ, թե հայրն ինչ էր ուզում ասել դստերը։
Հայրն աղջկան խորհուրդ էր տալիս լինել համարձակ, ողջամիտ, աշխատասեր և չհանձնվող։ Խորհուրդ էր տալիս նաև ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքին, չձգտել դուր գալ բոլորին, այսինքն երկերեսանի չլինել, չմտածել անցյալի և ապագայի մասին, ապրել ներկայով։ Հայրն աղջկան խորհուրդ էր տալիս մտածել այն մասին, թե ուրիշներից լավն է, թե՝ ոչ, ինչպիսին է ուսման մեջ, ինչպես է հասկանում և շփվում մարդկանց հետ։ Նաև խորհուրդ էր տալիս առողջ լինել։
Դուրս բեր մեկ-երկու կարևոր միտք, մեկնաբանի՛ր։
Աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ:
Սա նշանակում է, որ պետք լինել համարձակ, ողջամիտ, աշխատասեր և չհանձնվող։
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս:
Սա նշանակում է, որ պետք չե լինել երկերեսամիտ և ապրել ներկա օրով։