Ճամփորդության պատում


Սեպտեմբերի 1-ին ես գնացել եմ Ծաղկունյաց լեռներ՝ Մայրավանք բարձրանալու։ Այն գտնվում էր Կոտայքի մարզում։ Ծաղկունյաց լեռներում  մենք տեսանք Մայրավանք եկեղեցին և շրջակա անտառը։ Մայրավանքը կառուցվել է 7-րդ դարում։  Անցյալ տարի քանդված եկեղեցին սկսեցին վերանորոգել և այս տարի վերջացրեցին։ Ընկեր Տաթևը մեզ պատմում էր  եկեղեցու մասին։ Այն հետաքրքիր էր։ Մենք բարձրացել և իջել ենք ավելի քան 9 կմ։  Այս ճամփորդությունը ինձ սովորեցրեց, որ անհնարին բան չկա։

Оставьте комментарий