Рубрика: Հայոց լեզու 9

Ամառային հրճվանք

Այս տարի ամառը ես անցկացրեցի Սևանում։ Մեր կապուտաչյա գեղեցկուհին դեպի իրեն էր ձգում ինձ։ Ամեն օր եղբայրներիս հետ գնում էինք լճափ։ Լողում էինք, խաղում մյուս հանգստացների հետ, պառկում էինք ավազին ու իրար հետաքրքիր պատմություններ պատմում։ Ամառը շատ ուրախ անցավ՝ գեղեցկուհի լիճը, արևը, տաք ավազը և մենք։ Իսկական ամառային հրճվանք։

Рубрика: Հայոց լեզու 9, Ճամփորդություններ

Ճամփորդության պատում


Սեպտեմբերի 1-ին ես գնացել եմ Ծաղկունյաց լեռներ՝ Մայրավանք բարձրանալու։ Այն գտնվում էր Կոտայքի մարզում։ Ծաղկունյաց լեռներում  մենք տեսանք Մայրավանք եկեղեցին և շրջակա անտառը։ Մայրավանքը կառուցվել է 7-րդ դարում։  Անցյալ տարի քանդված եկեղեցին սկսեցին վերանորոգել և այս տարի վերջացրեցին։ Ընկեր Տաթևը մեզ պատմում էր  եկեղեցու մասին։ Այն հետաքրքիր էր։ Մենք բարձրացել և իջել ենք ավելի քան 9 կմ։  Այս ճամփորդությունը ինձ սովորեցրեց, որ անհնարին բան չկա։