Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի հունվարյան ֆլեշմոբ 29.01.2022

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:

Պատ.՝ 57

2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:

Պատ.՝ 2

3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:

Պատ.՝ 30, 40

4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:

Պատ.՝ 4 տարբերակ

5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։

Պատ.՝ 2

6. Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:

Պատ.՝ 300 դրամ

7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:

Պատ.՝ 75 օր

8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

Պատ.՝ 4 գույն

9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:

Պատ.՝ 210 հատված

10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:

Պատ.՝ 16 խնդիր

Рубрика: Հայոց լեզու 9, Ֆլեշմոբ

Հունվար ամսվա ֆլեշմոբ 14.01.2022

Այլմոլորակայինին բացատրի՛ր ,,ծառ,, բառը այնպես, որ նա հասկանա՝ ինչի մասին է խոսքը:

Նա ունի արմատներ, որոնք գտնվում են հողի մեջ: Հաստաբուն է, ունի ճյուղեր և տերևներ: Նա արտադրում է թթվածին:

Տրված բառերից մեկը երեք հատկանիշով տարբերվում է մյուսներից. դռնակ, հետախույզ, գնդակ, տնակ, բռնակ: Ո՞րն է այդ բառը: Հիմնավորի՛ր ընտրությունդ:

Հետախույզ: Նա մարդ է, իսկ մյուսները առարկաներ են:

Գտի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը. Հսկայական փռում թխած Մի գաթա կա, սիրուն, կլոր, Թխողն ինչքան ծայրից պոկում, Նորից է նա դառնում կլոր։

Լուսին:

Տրված բառերի ետևից կամ առջևից մեկ տառ ավելացրո՛ւ և ստացի՛ր նոր բառ. գիր, կար, գետ, փայտ, լուր, լոր, սուր

Գիրք, նկար, տգետ, փայտե, բլուր, լուրջ, կլոր, լորդ, մսուր, սուրբ:

Զույգերով գրի՛ր այն արտահայտությունները, որոնց իմաստները նույնն են կամ մոտ են. վզին նստել, ջրի բերածը ջուրը տանել, չկա չարիք առանց բարիքի, ջուրը մի առվով չգնալ, չորն ու թացը ջոկել, չոփ դառնալ, իրար չհասկանալ, շատ նիհարել, առանց աշխատանքի ձեռքբերվածը հեշտությամբ կորչել, անմեղն ու մեղավորը ջոկել, հոգս լինել մեկի համար, ամեն վատ բան իր լավ կողմն ունի:

Վզին նստել — հոգս լինել մեկի համար
Ջրի բերածը ջուրը տանել — աշխատանքի ձեռքբերվածը հեշտությամբ կորչել
չկա չարիք առանց բարիքի — ամեն վատ բան իր լավ կողմն ունի
ջուրը մի առվով չգնալ — իրար չհասկանալ
չորն ու թացը ջոկել — անմեղն ու մեղավորը ջոկել
չոփ դառնալ — շատ նիհարել

Հեքիաթների վերնագրերը խառնվել են իրար: Ուղղի՛ր դրանք: Անբան աքլորը, Հազարան ձուկը, Տերն ու աղջիկը, Խոսող հավքը, Սուտլիկ Նազարը, Կռնատ ծառան, Անհաղթ Հուռին, Քաջ որսկանը:Սրանք պատասխաններն են:

Անբան Հուռին, Հազարան հավքը, Տերն ու ծառան, խոսող ձուկը, Սուտլիկ որսկանը, Կռնատ աղջիկը, Անհաղթ աքլորը, Քաջ նազարը:

Հարցերն ի՛նքդ գրիր: 1. Միշտ երազել եմ այդ մասին: 2. Չգիտեմ այդ հարցի պատասխանը: 3. Ո՛չ, չէի ցանկանա, որ ինձ հետ այդպես վարվեին: 4. Այո՛, Ձմեռ պապիկից դա եմ խնդրել եկող տարվա համար: 5. Այո՛, շատ կուզեմ, որ մեծերը այդպիսին լինեն: 6. Ո՛չ, չէի ուզի, որ ընկերս էդպիսին լիներ:

Դու ցանկանում ես մեծ տուն ունենալ:

  1. Միշտ երազել եմ այդ մասին:
    Ինչից է պատրաստված կավիճը:
  2. Չգիտեմ այդ հարցի պատասխանը:
    Դու կցանկանաիր, որ քեզ տանը փակեին և դուրս չթողնեին:
  3. Ո՛չ, չէի ցանկանա, որ ինձ հետ այդպես վարվեին:
    Դու ուզում ես շուն ունենալ:
  4. Այո՛, Ձմեռ պապիկից դա եմ խնդրել եկող տարվա համար:
    Կուզես, որ մեծերը միայն երեխաների մասին մտածեն:
  5. Այո՛, շատ կուզեմ, որ մեծերը այդպիսին լինեն:
    Դու կուզեիր, որ քո ընկերը անխելք լիներ:
  6. Ո՛չ, չէի ուզի, որ ընկերս էդպիսին լիներ:

Գրի՛ր մայրիկի տված 4 հրաման, որ սիրով կկատարեիր:

  1. Պառկիր քնելու:
  2. Խաղա եղբորդ հետ:
  3. Հագնվիր, գնում ենք զբոսնելու:
  4. Արթնացիր, լվացվիր և անցիր մարզվելու:

Դու հայտնվել ես տարօրինակ քաղաքում, որտեղ գրված են տարօրինակ հայտարարություններ: Գրի՛ր այդ հայտարարություններից մի քանիսը:

Այս հրաշալի մթերային խանութում կարող եք գտնել ձեր ուզած գրքերը:
Փնտրվում է հանցագործ դպրոցում աշխատելու համար:
Այսօր մարզադաշտում տեղի կունենա գետաձիերի գեղեցկության մրցույթը:

Նամա՛կ գրիր Ձմեռ պապիկին՝ պատմելով քո Ամանորի մասին:

Բարև սրիելի ձմեռ պապ: Ես այս տարի ամանորը անցկացրել եմ Մոսկվա քաղաքում, քեռուս ընտանիքի հետ: Առաջին անգամ եղել եմ ընտանիքիցս հեռու: Երևանի համեմատ, այնտեղ շատ ցուրտ էր: Քեռիս ինձ տարավ չմուշկներ քշելու: Ճիշտ է ես շատ սայթաքեցի, բայց շատ հաճելի էր: Հետո քեռիս ինձ տարավ Կարմիր հրապարակ, Այնտեղ շատ գեղեցիկ էր, լուսավոր և մարդաշատ: Ինձ շատ դուր եկավ գիշերային Մոսկվայի լուսավորությունն ու շքեղ զարդարանքը: