Рубрика: English

Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ 20.10.2021

I. Լրացրեք երկխոսությունը ըստ հայերեն գրվածի: Օրինակ՝ Are you doing your lessons now? Ո՚չ, ես իմ դասերը չեմ պատրաստում հիմա: When do you do your lessons? Ես պատրաստում եմ իմ դասերը կեսօրից հետո: I do my lessons in the evening.

When do you go to school? Ես դպրոց եմ գնում ժամը 9-ին:

I go to school at 9 o’clock.

Are you coming home from school now? Ոչ, հիմա ես տուն չեմ գալիս դպրոցից: Հիմա ես խաղում եմ իմ ընկերների հետ:

No, Im not coming home now. Im playing with my friends.

Do you usually go to school by bus or on foot? Ես սովորաբար դպրոց եմ գնում ոտքով:

I usually go to school on foot.

Are you helping your mother to tidy up the rooms now? Ոչ, հիմա ես չեմ օգնում իմ մայրիկին մաքրել սենյակները: Ես սովորաբար օգնում եմ իմ մայրիկին շաբաթ և կիրակի օրերին:

No, now Im not helping my mother to clean the rooms. I usually help my mother on weecand.

What are you doing now? Ես պատասխանում եմ ձեր հարցերին հիմա:

Im answering at your questions now.

II. School Rules. Դիտեք տեսաֆիլմը և գրեք ինչ պետք է անել և ինչ չի կարելի անել դպրոցում: https://learnenglishkids.britishcouncil.org/grammar-videos/school-rules Օրինակ՝ Must you take your pet to school? No, I mustn’t take my pet to school.

Must you listen to your teacher in class?

Yes, I must listen to my teacher in class.

Must you take your pet to school?

No, I mustn’t take my pet to school.

Must you arrive at school on time?

Yes, I must arrive at school on time.

Must you take your bag to school?

Yes. I must take my bag to school.

III. Նկարագրեք ձեր ընկերոջը՝ օգտվելով այս բառերից (tall, short, brown/curly/straight/long hair, black eyes, slim, plump, thin, fat, beautiful, pretty).

My friend name is Raffi. He is tall and fat. He has brown eyes and black hair.

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20.10.2021

582. Ավազանը, որի տարողությունը 1000 լ է, սկսեցին ջուր լցնել: Սկզբում 1 ժամում լցվում էր 110 լ: 5 ժ հետո ջրի հոսքը թուլացավ և, ավազանի մեջ 1 ժամում լցվում էր 90 լ: Քանի՞ ժամում լցվեց ավազանը:

Լուծում

  1. 5×110=550 լ 5 ժամում
  2. 1000-550=450 լ մնաց լցվելու
  3. 450:90=5 ժամում
  4. 5+5=10 ժամ

Պատ.՝ 10 ժամ

583. Խանութ են բերել 1200 կգ ձավար: 1000 կգ ձավարը պարկերում է, իսկ մնացածը՝ արկղերի մեջ՝ յուրաքանչյուրում 10 կգ: Ձավարով լի քանի՞ արկղ են բերել խանութ:

Լուծում

  1. 1200-1000=200 կգ արկղերում
  2. 200:10=20 արկղ

Պատ.՝  20 արկղ

584. Սկահակում կար 8 տանձ և 11 խնձոր: Այնտեղից վերցրին 10 պտուղ: Սկահակում մնա՞ց գոնե 1 խնձոր:

Պատ.՝ այո

Рубрика: բնագիտություն

Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս 20.10.2021

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչ­վում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում: