512. Բասկետբոլիստի 50 նետումներից 22-ը չեն հասել նպատակին: Դիպուկ նետումներից 9-ը նա արել է՝ գտնվելով տուգանային հրապարակի սահմաներից դուրս: Տուգանային հրապարակի ներսից արված հաջող նետումից թիմը ստանում է 2 միավոր, իսկ դրսի արվածից՝ 3 միավոր: Իր թիմի համար քանի՞ միավոր է վաստակել բասկետբոլիստը:
Լուծում
- 50-22=28 դիպուկ հարվածների քանակ
- 28-9=19 տուգանայինից ներսից հարված
- 19×2=38 միավոր
- 9×3=27 տուգանային հրապարակի դրսից
- 38+27=65 միավոր
Պատ.՝ 65 միավոր
513. Երեք զամբյուղներում հավասար քանակներով նուռ կար: Երբ յուրաքանչյուր զամբյուղից վերցրին 3 նուռ, բոլոր զամբյուղներում միասին այնքան նուռ մնաց, որքան մինչ այդ կար երկու զամբյուղում: Քանի՞ նուռ կար յուրաքանչյուր զամբյուղում:
Պատ.՝ 9
514. Տասներկումասանցող կինոնկարի հեռուստատեսության ցուցադրումը տևում է 15 ժամ՝ ներառյալ գովազդի ժամանակը: Կինոնկարի բոլոր մասերը նույն տևողությունն ունեն: Որքա՞ն է յուրաքանչյուր մասի տևողությունը , եթե այն ուղեկցվում է տասրոպեանոց գովազդով:
Լուծում
- 12×10=120
- 15×60=900
- 900-120=780 կինոի տևողություն
- 780:12=65 կինոի մեկ մասի տևողությունը
Պատ.՝ 65
515. Երեք առևտրականներ միասին վաստակել են 80000 դրամ: Առաջին և երկրորդ առևտրականները միասին վաստակել են 48000 դրամ, իսկ երկրորդն ու երրորդը միասին՝ 78000 դրամ: Որքա՞ն է վաստակել յուրաքանչյուրը:
Լուծում
- 80000-48000=32000 դրամ երրորդ առևտրական
- 78000-32000=46000 դրամ երկրորդ առևտրական
- 48000-46000=2000 դրամ առաջին առևտրական
Պատ.՝ 32000 դրամ երրորդ առևտրական, 46000 դրամ երկրորդ առևտրական, 2000 դրամ առաջին առևտրական
