Рубрика: բնագիտություն

Գաղափարտիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

Մենք ապրում ենք Երկրի վրա: Դուք արդեն գիտեք, որ դա մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերը երկնքում կա­րելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը։ Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռևս հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ` Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա ե այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն, գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստ­ղերի միջև հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բևեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:

Рубрика: բնագիտություն

Աստղագիտությունը Հայաստանում 06.10.2021

byur
загруженное

Հայկական լեռնաշխարհ իբնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումեերի համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):

Աստղագիտությունը զգալի առաջընթաց է ապրել հին և միջնադարյան Հայաստանում: Հատկապես ուշադրության են արժանի VII դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու տիեզերագիտական հայացքները: Նա ճիշտ էր բացատրում Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումերն, երկնքում երևացող լուսավոր շերտը’ Ծիր Կաթինը, համարում էր պայծառ և թույլ աստղերի կուտակում, որի լույսը մեզ միաձույլ է երևում:
XI դարում հայտնի էր տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը), որը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցերով:
Հայաստանում աստղագիտությունը վերելք ապրեց Բյուրականի աստղադիտարանի հիմեադրումից (1946 թ.) հետո: Կարճ ժամանակում այն դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմեադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները և հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում:

Рубрика: Русский язык

Что такое адрес? 06.10.2021

Один маленький мальчик гулял со своей мамой и потерялся. Подошёл к
нему прохожий и сказал:
– Скажи адрес, я тебя домой отведу.
Мальчик обрадовался и говорит:
– Адрес.
Прохожий удивился – ничего понять не может. А мальчик обижается:
– Почему вы меня домой не ведёте? Я ведь уже сказал вам это слово:
„Адрес”. Ведите меня домой, а то я по маме соскучился.
– Адрес, – говорит прохожий, – это не просто слово, адрес – это город,
улица, дом и квартира. Вот слушай: город Москва, улица Пушкина, дом
сорок пять, квартира двенадцать. А теперь ты говори.
– Город Москва, улица Пушкина, дом сорок пять, квартира двенадцать.
– Это же мой адрес!– удивился прохожий.
– Ну и что? – говорит мальчик. – Разве вам жалко, если я один раз ваш
адрес скажу.
– Мне не жалко, но если я тебя по этому адресу поведу, как ты думаешь,
где мы окажемся?
– У вас дома, – догадался мальчик.
– Правильно! – обрадовался прохожий. – Но ты, наверное, хочешь не ко
мне, а к себе домой. Ты должен сказать не мой, а свой адрес. Но ты его, повидимому, не знаешь?
И тут прибежала мама мальчика и закричала:
– Я знаю адрес этого мальчика, потому что это мой сын. Его адрес:
город Москва, улица Зелёная, дом два, квартира семь.
И мама с сыном попрощались с прохожим и пошли к себе по своему
адресу, а прохожий пошёл к себе домой по своему адресу.

Выполнить задание.

Запишите слова в два столбика по образцу. Образец: Что это? Кто это? 

Книга, мальчик, солнце, курица, город, девочка, бабушка, волк, карандаш, упражнение, дом, улица, квартира, слово. 

КтоЧто
МальчикКнига
ДевочкаСолнце
БабушкаГород
КурицаВолк
 Карандаш
 Упражнение
 Дом
 Улица
 Квартира
 Слова
Рубрика: Հայոց լեզու 9

Անտառում 06.10.2021

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,  
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Ծվեն – կտոր, մասնիկ

Մշուշ – մառախուղ, մեգ

Մամուռ – հին մնացորդ, բորբոս

Բառաչ – ձայն

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին:

Անտառում փչում էր աշնանային քամին:

Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Անտառում շարունակվում էր կյանքը:

Ականջն ամպրոպի ազդանշանին:

Սպասում էր ամպրոպի ձայնին:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

Ամպի ծվեններ – ամպի կտորներ

Խոնա՜վ-խոնավ բուրմունքներ – խոնավության հոտ

Կապույտ մշուշներ – մառախուղ

Ականջ էր դնում – լսում էր

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։

Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը շատ գունեղ է և աղմկոտ:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

Սոճի.

— Եղևնի տեսնու՞մ ես, որ միայն մենք ենք երկուսով կանաչ մնում ամբողջ տարին:

Եղևնի.

— Որովհետև մենք անտառի գեղեցկուհիներն ենք:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։