դաս 54 էջ 145-147 պատմել, պատասխանել բլոգում հարցերին
Արմավիրի մարզը գտնվում է Արարատյան դաշտում, ունի հարթ ռելիեֆ և բերրի հողեր։
Կլիման արևոտ է, տաք ամառներով և մեղմ ձմեռներով, ինչը նպաստում է գյուղատնտեսությանը։
Զարգացած է ոռոգման համակարգը։
Մարզը մասնագիտացած է բուսաբուծության և այգեգործության մեջ։
Ունի նաև սննդի և վերամշակող արդյունաբերություն։
Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է գյուղական բնակավայրերում։
- Նշե ՛ք մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերը: Ի՞նչ գործոններ են
նպաստում դրանց զարգացմանը
Խաղողագործություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, հացահատիկի մշակում
և անասնապահություն։
- Որո ՞նք են Արմավիրի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերը:
Սննդի արդյունաբերություն, գյուղմթերքի վերամշակում, թեթև արդյունաբերություն
և շինանյութերի արտադրություն։
- Վերլուծե ՛ք մարզի բնական պայմանները և թվարկե՛ք ռեսուրսները:
Արարատյան դաշտավայր, բերրի հողեր, ոռոգման ջրեր և արեգակնային էներգիայի մեծ պաշար
- Բնորոշե՛ք մարզի տարաբնակեցման հիﬓական գծերը:
Բնակչության մեծ մասը ապրում է գյուղերում, այդ պատճառով էլ գյուղական բնակավայրերը խիտ են։ Քաղաքները համեմատաբար փոքր են, քանի որ տարաբնակեցումը հիմնականում կապված է գյուղատնտեսության հետ։
- Հաﬔմատե ՛ք Արարատի և Արմավիրի մարզերի բնակչությունը և տնտեսությունը: Նշե՛ք ընդհանուր և տարբերիչ գծերը:
Արարատյան Արմավիրի մարզերը նման են նրանով, որ երկուսի գյուղատնտեսությունը տնտեսության հիմքն է, զարգացված են այգեգործությունը և խաղողագործությունը և ունեն վերամշակող արդյունաբերություն, իսկ տարբերությունը այն է, որ Արարատյան մարզում ավելի զարգացված է լեռնսյին գոտիներում անասնապահությունը և սահմանակից է տարբեր երկրներին, իսկ Արմավիրի մարզը ավելի մեծ է այգեգործության և բանջարաբուծության բաժինը։
- Գնահատե ՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:
Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, որովհետև՝ արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում, ունի զարգացված ճանապարհային կապեր և գտնվում է բերրի դաշտավայրում։ Ընդհանուր առմամբ՝ դիրքը նպաստում է գյուղատնտեսության և առևտրի զարգացմանը
- Թվարկեք Արարատի մարզի քաղաքները։
Արտաշատ, Արարատ, Մասիս և Վեդի




































