Սոցիալական կայքերի բառարան

Սեբաստացու ծննդյան առթիվ ուսումնասիրում ենք հայերեն բառարանները։

Ես ստեղծել եմ սոցիալական կայքերի բառարան։

Like — հավանել

Dis like — չհավանել

Follow — բաժանորդագրվել և միշտ տեսնել հետևյալ ալիքի տեսանյութները

Comment — երբ դու քո կարծիքն ես գրում comment-ների բաժնում

Share — երբ դու ուրիշին ուղարկում ես որևէ նկար կամ տեսանյութ

Hashtag# — Օրինակ՝երբ դու <<#Հաղթելու ենք>> թեգին մասնակցում ես, դնելով քո նկարի կամ տեսանյութի տակ հետևյալ թեգը։

Post — գցած նկարը կամ տեսանյութը

Account — քո սոցիալական կայքը, որտեղ կարող ես քո նկարները դնել

Update — թարմացում

Live — ուղիղ եթեր

Մեծ քայլերը սկսվում են փոքրից

Իմ կարծիքով, երբ մարդիկ տեսնում են բիզնեսմեններին մտածում են, որ դառնալ բիզնեսմեն և ունենալ սեփական բիզնես այնքան հեշտ է, բայց իրականում դժվար է։ Հիշենք մի ասացվածք <<Մեծ քայլերը սկսվում են փոքրից>>։ Այդ ասացվածքի շնորհիվ շատ մարդիկ կարողացել են հասնել իրենց ուզածին։ Օրինակ մեզ հայտնի բիզնես մագնատ, ծրագրավորող, ճարտարագետ, ձեռնարկատեր, ներդրող և միջազգային ֆորումի մասնակից Իլոն Մասկը, որը աշխատում է տարին 1 միլիարդ դոլար հասել է այդ արդյունքներին քրտնաջան և երկարատև աշխատանքի շնորհիվ։ Քրտնաջան աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը։ Շատ աշխատելու և աշխատասիրության շնորհիվ մարդիկ կարող են հասնել մեծ հաջողության։

Ի՞նչ է նշանակում լինել հարուստ

Երբ լսում ենք հարուստ բառը, մենք պատկերացնում ենք միլիոնավոր փողեր, հայտնիություն և այլն։ Իմ կարծիքով լինել հարուստ չի նշանակում օդից ստանալ փողեր և ծախսել անհասկանալի իրերի վրա։ Իմ կարծիքով լինել հարուստ նշանակում է խնայել փողերը, լիքը տանջվել, բիզնես ստեղծել, դառնալ բիզնեսմեն և ունենալ ընտանիք։ Բիզնեսի շնորհիվ լիքը մարդիկ Օրինակ՝․ Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը և ուրիշ հայտնի բիզնեմեները, աշխատանքը կատարելուց դառնում են հարուստ։ Մենք մանկությունից ունենք մի հարստություն, որը մեր հետ միշտ կա։ Այն կոչվում է ընտանիք։