1. Լրացնել բաց թողնված տառերը։
Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաձղագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դշխուհի։
2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։
Ցլիկ Ամրամ, բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, հակոբ մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսեմբուրգի մեծ դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։
3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։
Մկան — 4 տառ, 5 հնչյուն,
գեղեցկություն — 11 տառ, 11 հնչյուն,
սաղավարտ — 8 տառ, 8 հնչյուն,
անարև — 5 տառ, 6 հնչյուն,
վերջնագիր — 9 տառ, 9 հնչյուն
խմբվել — 6 տառ, 7 հնչյուն
4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։
Պատմագետ — պատում — ու-ն սղվել է,
հանրամատչելի — հանուր — ու-ը,
ճտքակոշիկ — ճիտք — ի-ը,
խորհրդատվություն — խորհուրդ — ու-ը,
ծաղկեփունջ — ծաղիկ — ի-ն սղվել է,
տեսչական — տեսուչ — ու-ն սղվել է
առվեզ — առու — ու-վ
5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։
Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։
6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։
Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։
Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։
7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ Ես — անձնական, իրար — փոխադարձ, ամենայն — որոշյալ, ողջ — որոշյալ, այստեղ — ցուցական, սա — ցուցական, բոլորը — որոշյալ, ոչ ոք — ժխտական, ինչքան — հարաբերական։
8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։
Գրատախտակ=գիր(արմատ/ի-ն դարձել է ը/կարող է առանձին օգտագործվել)+ա(հոդակապ)+տախտակ(արմատ/կարող է առանձին օգտագործվել), բարդ բառ
մտամոլոր=միտ( ի դարձել է ը/արմատ/ կարող է առանձին օգտագործվել)+ա(հոդակապ)+մոլոր(արմատ/կարող է առանձին օգտագործվել), բարդ բառ
անընդունակ=ան( ածանց)+ընդունակ(արմատ/կարող է առանձին օգտագործվել), ածանցավոր
հազարավոր=հազար(արմատ/կարող է առանձին օգտագործվել)+ավոր( ածանց), ածանցավոր
երգչախումբ=երգիչ( ի սղվել է/արմատ / կարող է առանձին օգտագործվել)+ա(հոդակապ)+խումբ(արմատ/կարող է առանձին օգտագործվել), բարդ բառ
մարդամոտ=մարդ(արմատ / կարող է առանձին օգտագործվել)+ա(հոդակապ)+մոտ(արմատ/կարող է առանձին օգտագործվել), բարդ բառ
9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։
Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։
բարդ
Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։
բարդ համադասական
Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։
բարդ ստորադասական
Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։
բարդ ստորադասական
10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։
Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․
ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։
բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։
գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։
դ․ ցույց տալով չարվածը։
11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։
Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։
Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։
12. Կետադրի՛ր նախադասությունները։
Ու թվացել է ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է` փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։
Ճարտարապետի մտքի թռիչքը, աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ` տաճարի արտաքինը իր շքեղությամբ։
Ինչու է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։
13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։
2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։
3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։
4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։
3214
14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։
Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։
Սխալ է՝ ծնողներին
Ճիշտ է՝ ծնողերիս
15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։
Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա (նկարներին)։
16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։
Անծանոթ մարդկանց ներս գալը տղային անչափ զարմացրեց ․ չիմացավ՝ արդյոք սունկը թողնի կրակի վրա և վազի մոր հետևը, թե սունկն էլ հետը տանի։
թողնել, տղա, հետև, զարմանալ