Рубрика: Աշխարհագրություն

Բնակչության կազմը։ Աշխատանքային ռեսուրսները։

Դաս & 25,26, էջ՝ 87-92 (պատմե՛լ կամ սովորե՛լ հարցերի օգնությամբ)

Թարմացված ցուցանիշների համար օգտվել հետևյալ կայքերից՝

ՀՀ բնակություն / ՀՀ սեռատարիքային բուրգ

  1. Թվա՛րեք բնակչության կազմի տեսակները։

Բնակչության ազգային, սեռական, տարիքային, սոցիալական, կրոնական և ըստ բնակավայրերի տեսակների կազմ։

  1. Ի՞նչ է ազգային կազմը, և միատար ազգային կազմ ասելով ի՞նչ եք հասկանում

Ազգային կազմը — աշխարհում հաշվվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։ Միատար ազգային կազմ ասելով ես հասկանում եմ, որ տվյալ երկրում հիմնականում ապրում են միայն տվյալ ազգի ժողովրդը։

  1. Ի՞նչ ազգային փոքրամասնություններ կան Հայաստանում, և որտե՞ղ են նրանք հիմնականում ապրում։

ազգային փոքրամասնություններ են օրինակ հույները, վրացիները և այլ օտարերկրացի։ Տվյալ փոքրամասնությունների քանակը բարձրանում է մինջև 3 հազար մարդ։

  1. Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը ըստ տարիքի, և ինչպե՞ս է այն փոփոխվում։

Ըստ 2011 թվականի տվյալների երկրում կանանց քանակը ավելի շատ է քան տղամարդկանց։ Երկրում կանայք զբաղեցնում են 53․0%, իսկ տղամարդկանց քանակը՝ 48․0%:

  1. ՀՀ բնակչության կազմում ինչպիսի՞ տարիքային խմբեր են առանձնացվում։

Գոյություն ունի երեք խումբ։ Առաջին խումը հետաշխատունակ խումբն է, որոնց հիմնական տարիքային է (0-15 տարեկան) և կազմում են երկրի 19․4%, հետո գալիս է աշխատունակ խումբը, որի տարիքային է (16-62 տարեկան), որոնք էլ զբաղեցնում են երկրի 69,5%, իսկ երկրի մնացած 11․1% դա հետաշխատունակ խումբն է, որի տարիքային է (63-? տարեկան)։

Рубрика: Քիմիա

Դեկտեմբերի 8-12

Թեմաներ

Աղեր

Օքսիդացման աստիճան

Վալենտականություն

Հարցեր.

  • Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:

Աղը քիմիայում այն միացությունն է, որը ստացվում է թթվի և հիմքի փոխազդեցության արդյունքում։ Այս ռեակցիան կոչվում է չեզոքացում։
Աղերը կազմված են մետաղական կաթիոններից և թթվի մնացորդ հանդիսացող անիոններից։

  • Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:

Մենք ամեն օր օգտագործում ենք խոհարարական աղը՝ նատրիումի քլորիդը։ Քիմիական բանաձև․ NaCl

Դերը օրգանիզմում․

Կարգավորում է ջրի հավասարակշռությունը, մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը, օգնում է մկանների կծկմանըև պահպանում է արյան սեփական օսմոտիկ ճնշումը։

Рубрика: Պատմ

Կոմիտաս

Կոմիտասը, որի իրական անունը Սողոմոն Սողոմոնյան էր, ծնվել է 1869 թվականին Քյոթահիա քաղաքում և համարվում է հայկական ազգային երաժշտության հիմնադիրներից։ Մանկուց տաղանդավոր լինելով՝ նա ընդունվեց Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ էլ ստացավ Կոմիտաս վարդապետ անունը։ Կոմիտասը տարիներ շարունակ շրջեց Հայաստանի շատ գյուղերով, հավաքեց և գրեց հազարավոր ժողովրդական երգեր՝ պահպանելով հայ ժողովրդի մշակույթը։ Նա ստեղծեց նաև հոգևոր երաժշտություն, կազմակերպեց պրոֆեսիոնալ երկչախումբ և մեծ հանդեսներ տվեց Եվրոպայում։ Կոմիտասի գործը դարձավ հայ մշակույթի անկյունաքարը, իսկ նրա մշակած երգերը, ինչպես օրինակ Կռունկը և Անուշի պարերը, այսօր էլ շարունակում են լինել հայկական ինքնության կարևոր մասը։