Рубрика: Գրականություն 9

Պնդում և Փաստ

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ — Փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ — Պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ — Փաստ

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ — Պնդում

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ — Փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ — Պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ — Պնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ — Փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ — Պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ — Փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ — Պնդում

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ — Փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ — Պնդում

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անհաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Անհաղթ խալիֆան վատ արքա էր:

Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Բասեինը հարցասեր և քննադատ մարդ էր:

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 

Կայսեր սխալ հրամանը վատ արդյունք տվեց:

Рубрика: Իրավունք

Դեկտեմբերի 1-7

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 9․
Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն /էլ․ դասագիրք, էջ 139-142/․
-«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
-ՀՀ Օրենքը Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

Առաջադրանք
1․ Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամների իրավունքները մեր երկրում։ Պատասխանը հիմնավորե՛ք օրինակներով /բլոգային աշխատանք/․

Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը զարգանում է, բայց դեռ բավարար չէ։ Գործում են կարևոր օրենքներ և Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն իրական կյանքում դեռ շատ խնդիրներ կան․ հասարակական շենքերը հաճախ անհարմարեցված են, աշխատանքի հնարավորություն գտնելը դժվար է, կրթական շղթայում նույնպես կան խոչընդոտներ։ Շատ դեպքերում հաշմանդամության գնահատման գործընթացը ոչ թափանցիկ է, իսկ խտրականության դեպքերը՝ դեռ տարածված։ Այսինքն՝ օրենքները բարի նպատակ ունեն, բայց դրանց կիրառումը լիարժեք չէ, ու պաշտպանությունը մնում է թերի։