- Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանջ բազմությամբ։ Թափառական խաշնարածները՝ խայտաբղետ հագուստներով ու զենքերով, լցվել էին ամենուրեք։ Զարմանքով, անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին, շուկայի անհատնում բարիքներին, ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը, որտեղ արգելված էր անասուն պահել, կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները, ապականվեց ձիերի ու ջորիների աղտեղությունից, ողողվեց անմեղ մարդկանց արյամբ։
Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ` երեք կողմից գոտևորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բաց էր միմիայն Արաքս գետի կողմը, որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր, ամրակուռ պարսպով։
Քաղաքից փոքր-ինչ դուրս` ձորալանջին, սիգապանծ վեր էր խոյանում Թովմա առաքյալի` հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով, իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով, քարե առվակների միջոցով գիշերուզօր քչքչալով վազում էին սառորակ ջրերը, որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։
2․ Բացատրիր բառերը՝ խանիճաղանջ, խաշնարած, խայտաբղետ, անթաքույց, վեղարածածկ, ակնեղեն, կրպակ, կիրճ, խառնիխուռն, ամրակուռ, սիգապանծ, դրասանգ։
խանիճաղանջ — , խաշնարած — ոչխարների հովիվ, խայտաբղետ — բազմատեսակ, բազմատարր, անթաքույց — չթաքնված, վեղարածածկ — , ակնեղեն — թանկագին քարերից պատրաստված, կրպակ — փոքրիկ խանութ, կիրճ — լեռնանցք, խառնիխուռն — անկապակից, ամրակուռ — կոփած, ծեծաց, սիգապանծ — նժույգ, դրասանգ — շամփրակ։
3․ Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝ մարդկային, բազմություն, մեծահարուստ, ակնեղեն, մետաքսյա, հնություն, սառնորակ։
Մարդկային=մարդ+կ+ային
բազմություն=բազմ+ություն
մեծահարուստ=մեծ+ա+հարուստ
ակնեղեն=ակն+եղեն
մետաքսյա=մետաքս+յա
հնություն=հին+ություն
սառնորակ=սառն+որակ
4․ Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։
Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։ — ամպերը արագորեն պատում են երկինքը իրիկնային ամպրոպների կողմից։
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին։ — գետի արթազօծ գոտին լուսավորվեցին լուսնի կաթնագույն շողերի կողմից։
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։ — հովտի երկայնքը լուսավորվում էին հարյուրավոր էլեկտրական լամպերի կողմից։
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։ — Որդու կողմից ավարտվում է անավարտ հուշարձանի շինարարությունը։
Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։ — երեկոյան սրճարանը շրջապավել էր ոստիկանության կողմից։
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։ — Նրանց կողմից դրվել է գնդակախաղի սեղանը դահլիճի ուղիղ կենտրոնում։
5․ Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։
Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։ — հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից երկինքը պատռվեց։
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։ — սառնամանիքի պատճառով ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացել է։
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։ — նրա դեմքը անճանաչելիորեն սրել էր նիհարությունից։


