Рубрика: Աշխարհագրություն

Նոյեմբերի 24-29

Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ «Կարմիր գրքերը»

Դաս § 21, էջ 62-64 պատմել։

Հայաստանը չնայած տարածքով փոքր է, բայց ունի բնության մեծ բազմազանություն։ Լեռնային ռելիեֆը և կլիմայական տարբեր գոտիները ստեղծում են եզակի բուսական ու կենդանական աշխարհ, որտեղ վտանգված է կամ միայն Հայաստանում հանդիպող է։ Դրանց պահպանելու համար ստեղծվել են պաշտպանված տարածքներ՝ ազգային պարկեր և արգելավայրեր։ Սևանի ազգային պարկը պաշտպանում է լիճն ու նրա էկոհամակարգը, Դիլիջանը՝ անտառները ու դրանց կենդանիներին, Խոսրովի անտառը՝ հին անտառային լանդշաֆտներն ու մշակութային արժեքները։ Բարձրադիր վայրերում գործում են տարածքներ, որոնք պաշտպանում են ջրային ռեսուրսները, անտառները, մարգագետիններն ու հազվադեպ կենդանիներին։ Հայաստանի բուսական աշխարհը շատ հարուստ է, իսկ կենդանական աշխարհում կան բազմաթիվ տեսակներ, որոնց պահպանությունը պետական կարևորություն ունի։

1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։

Հատուկ պահպանության տակ վերցված տեղամասերը կարող են լինել ազգա յին պարկ, արգելոց, արգելավայր և բնության հուշարձան: Ազգային պարկը համարվում են այն փակ տարածքները, որտեղ բնակվում են կենդանիներ, հիմնականում կարմիր գրքում գրված կենդանիները։ Արգելոցը իրենից ներկայացնում է տարածք, որը ինչ որ քանակով ջուր է իսկ ինչ որ չափով խոտ, ավազ կամ այլն։ Վայր՝ որոշ տարածություն, որտեղ արգելված է որևէ բույսի, կենդանու, ձկան ևն տնտեսական և արդյունաբերական օգտագործումը, արգելարան կոչվում է արգելավայր։

2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

ՀՀ-ում կան չորսը ազգային պարկ։ Դրանք են սևանի, դիլիջանի, արփի լճի և արևիկ ազգային պարկերն են։

Սևանի ազգային պարկը պահպանվող տարածք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։ Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Դիլիջանի ազգային պարկը Դիլիջանի ազգային պարկ, արգելոց Դիլիջանում։ Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Արփի լճի ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։ Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։ Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։ Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Արևիկ ազգային պարկը  ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։

Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշաֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։ Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան։

3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում գործում է 3՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (Հայաստանի տարածքի 1,33%-ը)։

Խոսրովի անտառը պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ։

Շիկահողի արգելոցը գտնվում է  Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում՝ ընդգրկելով Ծավ և Շիկահող լեռնային գոտիների ավազանները։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։

Էրեբունիի արգելոցը գտնվում է Արարատի մարզում, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։ Կազմավորվել է 1981 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցն զբաղեցնում է 120 հա տարածք։

4․Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։

Հայաստանում ներկայումս գրանցված և գործում են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հեկտար, որը Հայաստանի տարածքի 3.44%-ն է։

5․ Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։

Բնության հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ։ Ցանկը հաստատում է Հայաստանի կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձանները։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։ Բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները։

Հայաստանի բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն։

6․Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի։

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին կենսաբանության ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։

Рубрика: Գրականություն 9

Գրականություն

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանստեղծությունը։

2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։

հաճեցավ — խեղճ

հողանյութ — հողեղեն

պարգևել — ընծայել

Նորանից — նրանիծ

բազուկ — արմունկ

3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։

Գլխավոր հերոսը մանկուց ազատություն էր ուզում ունենալ:

4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։

2. Բնութագրի՛ր Հայկին։