Рубрика: Պատմ

Հայոց եկեղեցին հանրապետության փուլում

Հայոց Եկեղեցին դարերով եղել է հայ ժողովրդի ինքնության, կրթության և մշակույթի հիմնական հիմնասյունը։ Կաթողիկոս Գևորգ Ե–ն կարևոր դեր է ունեցել ազգային կյանքի կազմակերպման մեջ և 1920-ին իր խոսքերով հույս է տվել ժողովրդին։ Եկեղեցին պետականության ձևավորման տարիներին աջակցում էր նորաստեղծ Հայաստանին՝ բարձրացնելով երկրի միջազգային հեղինակությունը։ Եղեռնից և գաղթերից հետո այն դարձավ ժողովրդի ապաստարանը, պահպանեց ազգային միասնությունը և կազմակերպեց սփյուռքի եկեղեցական ու կրթական կյանքը։ 1919-ից սկսած՝ Եկեղեցին զբաղվում էր հայ գաղթօջախների միավորմամբ, սակայն Խորհրդային իշխանության հաստատումով նրա գործունեությունը սահմանափակվեց և ենթարկվեց ճնշումների։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
Ուրվագծի՛ր եկեղեցու գործունեությունը ՀՀ գոյության շրջանում:

Եկեղեցին պետականության ձևավորման տարիներին աջակցում էր նորաստեղծ Հայաստանին՝ բարձրացնելով երկրի միջազգային հեղինակությունը։ Եղեռնից և գաղթերից հետո դարձավ ժողովրդի ապաստարանը, պահպանեց ազգային միասնությունը և կազմակերպեց սփյուռքի եկեղեցական ու կրթական կյանքը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Գնահատի՛ր: Ի՞նչ դեր է կատարել եկեղեցին ՀՀ ներքին կյանքում:

Եկեղեցին զբաղվում էր հայ գաղթօջախների միավորմամբ, սակայն Խորհրդային իշխանության հաստատումով նրա գործունեությունը սահմանափակվեց և ենթարկվեց ճնշումների։

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝ 204-ա,գ,ե;205-ա,գ,ե;206-ա,գ,ե; 207-ա,գ,ե Լրացուցիչ առաջադրանքներ՝204-բ,դ,զ;205-բ,դ,զ;206-բ,դ,զ;207-բ,դ,զ

ա․ (− ∞,​ -1)​ ∪ ​(5, + ∞)

բ․ [​− 1, 10]

գ․ [​− 3,​− 1 ]

դ․ (− ∞,​− 2.5)​ ∪ ​(​− 1, +​∞​)

ե․) (​− 4, 1)

զ․ (− ∞, 1)​ ∪ ​( 4.5,​+ ∞​)

ա․ (− ∞,​− 7)​ ∪ ​( 1,​+ ∞​)

բ․ (− ∞,​1]​ ∪ ​[3,​+ ∞)

գ․ (− ∞,​− 5)​ ∪ ​( 1,​+ ∞​)

դ․ [​​−1,​− 0.5 ]

ե․ (− ∞,​− 4]​ ∪ ​[ 1,​+ ∞)

զ․ (​ -3-​√17 ​ /2 ​, ​ − 3+​√17 ​/2) 

ա․ (​​−9, 6 )

բ․ (− ∞,​− 4]​ ∪ ​[3,​+ ∞)

գ․ (− ∞,​− 1]​ ∪ ​[5,​+ ∞)

դ․ [​​−5,​− 2.5 ]

ե․ (− ∞, − 8)​ ∪ ​( √ _ 3 ​,​+ ∞)

զ․ [1.2, √ _ 5 ​​]

է․ (​​ − 1, 5 )

ը․ (− ∞,​− 4]​ ∪ ​[ 3.25,​+ ∞​)

թ․ (− ∞,​− 4.5)​ ∪ ​(2,​+ ∞)

ա․ (− ∞,​1)​ ∪ ​(7,​+ ∞)

բ․ [​ − 3−√ 37 ​ /4 ​, ​ − 3+√ 37 ​/4 ]

գ․ (− ∞,​−2) ∪ (3, + ∞)

դ․ (− ∞,​− 4]​ ∪ ​[ 2,​+ ∞​)

ե․ ) (− 2−√ 11 ​,​ − 2+√11 ​)

զ․ ) (−1−​√10 ​/5 ​,​ − 1+√10 ​/5)

Рубрика: Պատմ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորումը: Բաթումի պայմանագրի վերանայման

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր


ՀՅԴ – ամենազբաղված կուսակցությունը, ղեկավարում էր Հայաստանը։

ՀԺԿ – ազատական կուսակցություն, փորձում էր նույնպես իշխանություն ստանալ։

Պողոս Նուբար – արևմտահայ գործիչ, ազդում էր Ռամկավարների վրա։

Բոլշևիկ – դեմ էին անկախ Հայաստանին, ուզում էին միացնել Ռուսաստանին։

Մենշևիկ – սոցիալ-դեմոկրատ կուսակցություն, թույլ ազդեցություն Հայաստանում։

Արմենկոմ – հայ բոլշևիկների ղեկավար մարմինը, ծրագիր էր իշխանություն վերցնել։

Խռովություն – ապստամբություն կամ անկարգություն երկրում։

Սեպուհ – զորավար, ճնշեց բոլշևիկների խռովությունը, պաշտպանեց երկիրը։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Մատնանշի՛ր, թե ՀՀ-ում գործող կուսակցություններից որոնք էին պաշտպանում անկախ պետականության գաղափարը, իսկ եղածներից ո՞րն էր հատկապես բռնել կտրուկ հակապետական դիրք և ձգտում էր ամեն կերպ Հայաստանը
կրկին կցել Ռուսաստանին: Ի՞նչ ընթացք ունեցան
թաթարական և բոլշևիկ­յան խռովությունները:

Հայաստանում անկախ պետականությունը պաշտպանող կուսակցություններ էին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն, որոնք ուզում էին, որ երկիրը լինի ազատ ու անվտանգ։ Բոլշևիկները, ընդհակառակը, ցանկանում էին Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս և դեմ էին անկախությանը։ 1920 թ. մայիսին բոլշևիկները փորձեցին հեղաշրջում անել, բայց Սեպուհի գլխավորած զորքերը ճնշեցին խռովությունը։ Թաթարական խռովությունները, որոնք տեղի ունեին Նախիջևան, Զանգեզուր, Կարս և Սուրմալու շրջաններում, նույնպես մարվեցին կառավարության վճռական քայլերի շնորհիվ, և նրանց ազգային ու կրոնական իրավունքները պահպանվեցին։


բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՅԴ առաջատար դիրքը ՀՀ հասարակական-քաղաքական
կյանքում:

ՀՅԴ-ն առաջատար դիրքում էր, որովհետև կուսակցությունը շատ կազմակերպված էր, մեծ աջակցություն ուներ ժողովրդի շրջանում և գիտեր, թե ինչպես կառավարել երկիրը և պաշտպանել Հայաստանի անկախությունը։


գ. Վերլուծի՛ր։ Ովքե՞ր էին կովկասյան թաթարները և
ի՛նչ նպատակներ էին հետապնդում Հայաստանում։

Կովկասյան թաթարները, հիմնականում ադրբեջանցիներ, ապրում էին Հայաստանի որոշ շրջաններում և չէին ցանկանում տեսնել անկախ Հայաստանի ստեղծումը։ Նրանք Ադրբեջանի աջակցությամբ խռովություններ էին կազմակերպում, փակվում էին կարևոր ճանապարհները և փորձում էին ներսից թուլացնել պետությունը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դեր ունեին Թուրքիան և Ադրբեջանը թաթարական խռովությունների
կազմակերպման գործում:

Թաթարական խռովությունների կազմակերպման գործում մեծ դեր ունեցան Թուրքիան և Ադրբեջանը։ Ադրբեջանը ֆինանսական աջակցություն էր տալիս թաթարներին, իսկ Թուրքիան և տեղում թողնված սպաները նրանց ուղղորդում էին՝ Հայաստանում անկարգություններ անել, փակել ճանապարհները և թուլացնել հայկական պետությունը։


2. Ընդհանրացո՛ւ։ Թվարկի՛ր և պարզաբանի՛ր ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական
մարտահրավերներն ու սպառնալիքները:

ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները էին՝ Բոլշևիկների ճնշումը, որոնք փորձում էին Հայաստանին միացնել Խորհրդային Ռուսաստանին, Թաթարական խռովությունները, որոնք խանգարում էին երկրի անվտանգությանը, Տարբեր քաղաքական ուժերի անհավասար զարգացումը, երբ ՀՅԴ-ն ուժեղ էր, իսկ մյուսները՝ թույլ կամ ազդեցության տակ։


3. Գնահատի՛ր: Ի՞նչ նշանակություն ունեցավ 1920 թ.
մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական
հեղաշրջման փորձը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում:

1920 թ. մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը վտանգի տակ է։ Չնայած խռովությունը ճնշվեց Սեպուհի գլխավորած զորքերի կողմից, այն բացասական ազդեցություն թողեց հասարակության վրա և ստիպեց կառավարությանը ավելի ուժեղ պաշտպանել պետությունը, բարելավել անվտանգության միջոցները և միավորվել արտաքին ու ներքին վտանգների դեմ։