ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Ա. Ահարոնյան — Հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող։
• Ա. Մանուկյան — Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ-ի կուսակցության անդամ։
• Ս. Շահումյան — հայ հեղափոխական, քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան, լրագրող, գրաքննադատ, սոցիոլոգ և կոմունիստական կուսակցության անդամ։
• Դ. Բեկ-Փիրումյան — հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս, ռուսական բանակի գնդապետ և հայկական բանակի գեներալ-լեյտենանտ։
• Դրո — ազատագրական շարժման գործիչ։
• Մ. Սիլիկյան — ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ և ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ։
• Անդրկովկասյան Սեյմ — պետական իշխանության մարմին Անդրկովկասում։ Կազմավորվել է 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում, Անդրկովկասում քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում՝ կապված երկրամասի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների և հասունացող թուրքական ագրեսիայի վտանգի հետ։
• Թ. Նազարբեկյան — հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ և սպարապետ։
• Հ. Քաջազնունի — ՀՀ առաջին վարչապետը
• Ն. Աղբալան — հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ։ Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար։
• Ա. Խատիսյան — հայ քաղաքական գործիչ և լրագրող, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ, շուրջ 7 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ։
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ կառավարման համակարգը, բանակն ու խորհրդանիշները: Հաջորդականությամբ թվարկի՛ր ՀՀ վարչապետերի անունները:
Ամենաբարձր պաշտոնը վարչապետն է։ Վարչապետից հետո գալիս են մինիստրների խումբը։ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ հայկական բանակը եղել է ռուսական բանակի ազդեւցության տակ։ Այն ժամանակվա բանակ կանչում էին միայն 20-25 տարեկան լռացած անձի։ Հայաստանի խորհրդանիշներից մեկն է դրոշի գույները, որոնք ունեն իրենց խորհրդանիշը։
Հ․Քաջազունին-հունիսի 15, 1918թ-մարտի 27, 1919թ
Ա․ Խատիսյան-ապրիլի 27, 1919թ-մայիսի 5, 1920թ
Հ․Օհանջանյան-մայիսի 5, 1920թ-նոյեմբերի 23, 1920թ
Ս․Վրացյան-նոյեմբերի 23, 1920թ-դեկտեմբերի 3, 1920թ
բ. Բացատրի՛ր։ Քանի՞ խորհրդարան է գումարվել ՀՀ-ում, ի՞նչպես են դրանք ձևավորվել:
ՀՀ-ում միավորվել էին երկու խորհրդարան։ Առաջին խորհրդարանը ձևավորվել է Հայոց ազգային խորհրդի հիմքի վրա, որին համամասնորեն գումարվել են կուսակցությունների և հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Իսկ երկրորդ խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների միջոցով՝ կուսակցական սկզբունքով, ընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի քվերակության իրավունքների հիման վրա։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Ընդհանրացրո՛ւ։ Համեմատի՛ր Հայաստանի առաջին և ներկայիս հանրապետությունների կառավարման համակարգերը:
Հայաստանի առաջին և ներկայիս հանրապետությունների կառավարման համակարգը համարյա փոփոխության չի ենթարկվել։ Միայն ներկայիս հանրապետության կառավարման համակարգում ավելացել է նախագահը և բանակ տանելու տարքը փոխվել է և դարձել է 18-27 տարեկան։