Մեր ազգը սկիզբ է առել Պարսկաստանի Արծափ քաղաքում։ Նախահայրը եղել է եկեղեցու սպասավոր: Այստեղից էլ առաջացել է, ի պատիվ իրեն, Բադալյան ազգանունը, քանի որ, Բադալ նշանակում է փոխարինող, իսկ կրոնական տեքստերում՝ «Խաչի Բադալ»՝ «Խաչի փոխարինող» իմաստով: Հետագայում տեղափոխվել են Հայաստան: Բնակություն են հաստատել Ծաղկաձորում եւ Ծովագյուղում: Մենք Ծովագյուղի ճյուղից ենք: Մեր քաջ տղամարդիկ մասնակցել են Մեծ Հայրենականի ու արցախյան պատերազմներին։ Ունենք հերոսաբար կռված ու նահատակված զինվորներ: Այժմ, հիմնականում ապրում են Ծովագյուղում եւ մասնակցում են հայրենիքի պաշտպանությանն ու շենությանը։