Рубрика: Գրականություն 9

Գործնական քերականություն

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:

Հնարավոր է երջանիկ լինել, եթե կյանքը ավելի ճիշտ հասկանաս:
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դառնում ես ինքնաբավ, չես հետևում ուրիշների կյանքին, այլ ստեղծում ես քոնը և ապրում դրանով:
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշների կյանքով ապրելն ու մտածելը:
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները:

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:

Իմ կարծիքով հեղինակը ավելացնելով այս խոսքը ուզում է ասել, որ կարևոր է ապրել սեփական կյանքով, այլ ոչ թե փորձել ապրել ուրիշիների կյանքով, դա կարող է վատ հետեվանքների բերել։

Рубрика: Կենսաբանություն

Տրանսկրիպցիա և Տրանսլացիա

Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիան կենսաբանական գործընթաց է, որի ժամանակ ԴՆԹ-ի տեղեկատվությունը պատճենվում է որպես մեսենջեր ՌՆԹ։ Այս պրոցեսը տեղի է ունենում բջջի միջուկում և բաղկացած է մի քանի փուլերից.

ՌՆԹ պոլիմերազ ֆերմենտը միանում է ԴՆԹ-ի հատուկ հատվածին՝ պրոմոտորին են այդպես առաջանում են տրանսկրիպցիա: Տրանսկրիպցիայի երկարացման ժամանակ ՌՆԹ պոլիմերազը շարժվում է ԴՆԹ-ի շղթայով և սկսում է սինթեզել ՌՆԹ մոլեկուլը՝ օգտագործելով մեկ շղթան որպես շաբլոն: Երբ ՌՆԹ պոլիմերազը հասնում է տերմինատորին (ավարտի սիգնալին), տրանսկրիպցիան ավարտվում է, և տՌՆԹ ազատվում է։

Տրանսլացիա (Թարքմանություն)

Տրանսլացիան գործընթաց է, որով տՌՆԹ-ի կոդավորված ինֆորմացիան թարգմանվում է սպիտակուցի շղթայի՝ ամինաթթուների հաջորդականության։ Տեղի է ունենում ռիբոսոմներում, որոնք կարող են գտնվել ցիտոպլազմում կամ կոպիտ էնդոպլազմատիկ ցանցի մակերեսին։

Рубрика: Պատմ

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

1.Քո կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ նորագույն զինատեսակների
կիրառումը պատերազմի ընթացքի վրա։

Նոր զինատեսակները մեծացրին կործանումը, երկարացրին պատերազմը։

2.Ո՞ր իրադարձությունը առիթ հանդիսացավ Առաջին աշխարհամարտի սանձազերծման համար։

Ֆերդինանդի սպանությունը Սարաևոյում՝ 1914 թ:


3.Ե՞րբ է սկսվել Առաջին աշխարհամարտը և մինչև ե՞րբ շարունակվել։

Սկսվեց՝ 1914 թ. հուլիսի 28-ին, ավարտվեց՝ 1918 թ. նոյեմբերի 11-ին։

4.Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Քառյակ դաշինքը։

Քառյակ դաշինքը ձևավորվեց 1915-ին՝ Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիա։


5. Ե՞րբ է տեղի ունեցել Վերդենի ճակատամարտը։

Վերդեն – 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր։

6.Որտե՞ղ և ե՞րբ կնքվեց սեպարատ հաշտության պայմանագիրը։

Բրեստ-Լիտովսկ, 1918 թ. մարտի 3-ին։


7. Արևելյան ճակատի վերացումն ի՞նչ հնարավորություն ընձեռեց Գերմանիային։

Գերմանիան ուժերը կենտրոնացրեց Արևմտյան ճակատում։


8. Ի՞նչը ստիպեց Գերմանիային զինադադար կնքել։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։

Զինադադարը՝ պարտությունների ու խռովությունների հետևանքով, 1918 թ. նոյեմբերի 11-ին։