Рубрика: Հայոց լեզու 9

Ածական

  1. Առանձնացրե՛ք ածականները։

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, բարձր, աստառ, բողոք, արգավանդ, երջանիկ, ավանդ, տխուր, գուղձ, հարազատ, գորգ, ամբոխ, անիվ, գանգուր։ 

  1. Կապակցությունների իմաստն արտահայտեք մեկ ածական անվանբ։

Ճահիճներով պատված — ճահճապատ

մանրէներ ծնող — մանրեծին

մորը սիրող — մայրասեր

մարդկանց ատող — մարատյաց

մաքուր գրած — մաքրագիր

միայնակ կյանք վարող — մենակյաց

մեգով պատված — մեգապատ

միշտ փթթած — մշտափթիթ

թախծոտ դեմքով — թախծադեմ

միրգ տվող — մրգատու

նոր տնկած — նորատունկ

նվեր տվող — նվիրատու

նուրբ հնչող — նրբահունչ

շահույթ բերող — շահութաբեր

շեկ վարսերով — շեկավարս

շատ շնորհներ ունեցող — շնորհաշատ

ինչքից զուրկ — ինչազուրկ

ոսկուց ձուլված — ոսկեձույլ

ուշքը կորցրած — ուշաթափ

ջուր տանող — ջրատար

  1. Առանձնացրե՛ք որակական ածականները։ 

Խոր, ուժեղ, երկար, դառը, թույլ, հաստ, երկաթե, մայրենի, սուր, կեռ, խաղաղ, քարակոփ, բազմաշերտ, մագաղաթյա։ 

  1. Առանձնացրե՛ք հարաբերական ածականները։ 

Առաջնակարգ, պղնփակոփ,  խելացի, պողպատակուռ, թթվաշ, թավշե, դժգոհ, բարձր, գեղեցիկ, պարզ, կավաշեն։ 

  1. Առանձնացրե՛ք գերադրական աստիճանի ածականները։ 

Խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, միագույն, մանուշակագույն, հիմարագույն, դժվարագույն, ամենազգաց, ամենակոշտ, ամենաքիչ, ամենանուրբ, ցորնագույն։ 

  1. Ընդգծե՛ք փոխանուն ածականները։ 

Նոր տարվա գիշերը  մեծերը մնացել էին տանը, իսկ ջահելներս շրջում էինք տնից տուն։ Հեռախոսիս միջի համարները պարբերաբար վերանայում եմ․ հները ջնջում եմ, նորերն եմ ավելացնում։ 

Պապս քաղում էր հասուն խնձորները․ հասունները դարսում էր փայտե արկղում, մանրերից տատս չիր էր անում։ 

  1. Կազմի՛ր տրված ածականների բաղդատական եղանակը։ 

խորը, խելացի, գեղեցիկ, քաղցր 

քիչ խորը, քիչ խելացի, քիչ գեղեցիկ, քիչ քաղցր։

  1. Գտե՛ք սխալները և ուղղե՛ք ։ 

Նա իմ ամենագեղեցկագույն(ամենագեղեցիկ) զգեստն է։ 

Դա ամենամեծագույն(ամենամեծ) նվաճումն էր, որ մենք ունեցել ենք։ 

Սերոբը ամենաազնվագույն(ամենազին) մարդն է, որին հանդիպել եմ։ 

Մեդալը ամենալավագույն(լավագույն) պարգևն էր, որ ստացա այս տարի։ 

  1. Նկարագրե՛ք աշուն՝ օգտագործելով որքան հնարավոր է շատ ածականներ։ 

Այս եղանակը լցված է տարբեր երանգի գույներով։ Ցերեկները լինում են անձրևոտ, իսկ գիշերները լինում են սառն ու խոնավ։

10․ Լրացրե՛ք բաց թողնված բառերը։ 

    Ըստ իմաստի՝ ածականները բաժանվում են երկու խմբի՝ որակական և հարաբերական։ 

    Որակական ածականների մեծ մասն ունի համեմատության աստիճաններ։ 

    Ածականն ունի համեմատության երեք աստիճան դրական, բաղդատական ու գերադրական։

    Рубрика: Գրականություն 9

    Ծեծենք աղքատներին

    Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:

    Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
    Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:

    Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:

    Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։

    Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:

    Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:

    Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:

    Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:

    Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:

    Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:

    Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:

    Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

    Հեղինակ՝ Շառլ Բոդլեր

    Առաջադրանքներ՝

    1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

    Ես այդպես չէի վարվի, քանի որ մուրացկանը շատ ծեր էր և միայն փող էր ուզում։

    2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

    Հաստատ ես չարությունը բարությամբ կպատասխանեի։

    3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

    Որ ազատությունը պետք է նվաճել։

    4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

    կարող ենք, քանի որ պատմությունը մեզ փոխանցում է, որ ազատությունը պետք է նվաճել։

    5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

    Այս արտահայտությունը նշանակում է, որ եթե դու մուրացկանի նման բոլորից ողորմություն խնդես կամ թույլ տաս որ քեզ ցավ պատճառեն ապա դու ազատություն չես ունենա։ Դրա համար էլ ազատությունը պետք է նվաճել։

    Рубрика: Ֆիզիկա 9

    Դաս 4. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (06.10- 12․10)

    6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

    §7. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

    Ամփոփում

    1. Լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվա նում են էլեկտրական հոսանք:

    Էլեկտրական հոսանք է՝ լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը։

    2. Հոսանքի գոյության համար անհրաժեշտ է ազատ լիցքակիրների և էլեկտրա-կան դաշտի առկայություն:

    Հոսանքի համար պետք են՝ ազատ լիցքակիրներ և էլեկտրական դաշտ։

    3. Մետաղներում էլեկտրական հոսանքը պայմանավորված է ազատ էլեկտրոննե րի ուղղորդված շարժմամբ:

    Մետաղներում հոսանքը առաջանում է ազատ էլեկտրոնների շարժումով։

    4. Որպես հոսանքի ուղղություն ընտրել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

    Հոսանքի ուղղությունը համարվում է դրական լիցքերի շարժման ուղղությունը։

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ո՞ր լիցքակիրներն են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները` ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում։

    Ազատ լիցքակիրներ են այն մասնիկները, որոնք կարող են ազատ տեղաշարժվել նյութի ներսում։

    1) Մետաղներում՝ ազատ էլեկտրոններ:

    2) Էլեկտրոլիտներում՝ իոններ (դրական և բացասական):

    2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

    Էլեկտրական հոսանք է՝ լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը։

    3. Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:

    Ազատ լիցքակիրների առկայություն, էլեկտրական դաշտ (լարման) գոյություն։

    4. Ինչպե՞ս են որոշում էլեկտրական հոսանքի ուղղությունը:

    Հոսանքի ուղղությունը համարվում է դրական լիցքերի շարժման ուղղությունը։

    Рубрика: Պատմ

    ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԲԱԶՄԱԶԳ  ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

    1. Համացանցից օգտվելով՝ պարզի՛ր նրանցից առնվազն երեքի անունը։
    Գնահատի՛ր նրանց դերը հեղափոխության մեջ (աշխատանքը ներկայացրո՛ւ
    2–3 րոպեանոց ելույթի միջոցով)

    Լայոշ Կոշութ – Հունգարական հեղափոխության առաջնորդ, պայքարում էր անկախության համար։

    Յոսիպ Յելաչիչ – Խորվաթ առաջնորդ, աջակցեց Ավստրո-Հունգարական կայսրությանը՝ հեղափոխությունը ճնշելու գործում։

    Կլեմենս Մետտերնիխ – Կայսրության նախարար, պայքարում էր հեղափոխական շարժումների դեմ։

    2.Ժամանակակից քարտեզի վրա ցո՛ւյց տվեք այն տարածքը, որն զբաղեցնում էր
    Ավստրո–Հունգարական կայսրությունը։ Ներկայիս ո՞ր պետություններն էին
    մտնում կայսրության կազմի մեջ։

    Ներկայիս Ավստրիա, Հունգարիա, Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ռումինիայի, Իտալիայի, Ուկրաինայի և Լեհաստանի մասեր էին կայսրության կազմում։

    3*. Վերհիշելով պետության և կառավարման համակարգի մասին «Հասարակագիտությունից» սովորածը՝ փորձի՛ր կանխատեսել այն ներքին հիմնախնդիրները, որոնց կարող էր բախվել երկկենտրոն կայսրությունը։

    Ազգերի բազմազանությունը, լեզվական ու կրոնական տարբերությունները, իշխանության բաժանումը Վիեննայի և Բուդապեշտի միջև։

    4*. Օգտվելով քարտեզից՝ կազմի՛ր այն տարածքների ցանկը, որոնք գրավել էր
    Ռուսաստանը 1796–1914 թթ. ընթացքում։ Հայկական ո՞ր տարածքներն են միացվել կայսրությանը (վերհիշի՛ր նաև Հայոց պատմության 8–րդ դասարանում քո սովորածը, որ կօգնի ամբողջական պատասխան տալու)։

    Գրավեց՝ Կովկասը, Կենտրոնական Ասիան, Բեսարաբիան, Ֆինլանդիան, Լեհաստանի մի մասը։ Հայկական տարածքներից՝ Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի խանությունները։

    Рубрика: Без рубрики

    Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները

    1️⃣ Ի՞նչ է գենը։
    a) Բջջի էներգետիկ օրգանոիդը
    b) Թաղանթային սպիտակուցի տեսակ
    c) Ժառանգական տեղեկատվություն կրող ԴՆԹ-ի հատված
    d) ՌՆԹ-ի քայքայման արդյունք


    2️⃣ Որո՞նք են ԴՆԹ-ի հիմնական ֆունկցիաները բջջում։
    a) Էներգիայի առաջացում և պահպանում
    b) Սպիտակուցների և էնզիմների սինթեզի կառավարում
    c) Բջջի կառուցվածքի ձևավորում
    d) Ջրի փոխանակության կարգավորում


    3️⃣ Նուկլեինաթթուները քանի՞ տեսակ են լինում։
    a) Մեկ
    b) Երկու՝ ԴՆԹ և ՌՆԹ
    c) Երեք
    d) Չորս


    4️⃣ Ի՞նչ ֆունկցիա ունի ՌՆԹ-ն։
    a) Պահպանում է ժառանգական ինֆորմացիան
    b) Կատարում է սպիտակուցային սինթեզը՝ փոխանցելով ինֆորմացիան ԴՆԹ-ից
    c) Սպիտակուց է
    d) Քայքայում է ԴՆԹ-ն


    5️⃣ Որոնք են նուկլեինաթթուների մոնոմերները։
    a) Ամինաթթուներ
    b) Շաքարներ
    c) Նուկլեոտիդներ
    d) Ֆոսֆոլիպիդներ


    6️⃣ Նշիր տարբերությունը ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև։
    a) ԴՆԹ-ն միաշղթա է, ՌՆԹ-ն՝ երկշղթա
    b) ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզա, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզա
    c) ԴՆԹ-ն պարունակում է ուրացիլ, ՌՆԹ-ն՝ թիմին
    d) Երկուսն էլ նույնն են կառուցվածքով