Рубрика: Պատմ

Հայոց ցեղասպանության քաղաքականության ծագումը, ընթացքը և հետևանքները XX դարի սկզբին՝ Օսմանյան և Ռուսական կայսրությունների համատեքստում

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին զանգվածային և համակարգված բնաջնջման քաղաքականությունն էր, որը նպատակ ուներ ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը, այլև նրա պատմական հայրենիքի բնաջնջումն ու թրքացումը։ Այս ողբերգությունը հնարավոր դարձավ ժամանակի աշխարհաքաղաքական պայմաններում, երբ Օսմանյան և Ռուսական կայսրություններն իրենց ազդեցության համար պայքարում էին հայկական հարցի շուրջ։

Ցեղասպանության քաղաքականության ծագումը

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերը հայտնվել էին երկկողմ ճնշման տակ։ Օսմանյան կայսրությունում նրանց նկատմամբ կիրառվող խտրական քաղաքականությունը խթանվեց հատկապես սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք՝ դաժան կոտորածներով (1894–1896 թթ․), որոնք նախերգանքն էին հետագա ցեղասպանությանը։

Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո հնչեցին հավասարության ու բարեփոխումների խոստումներ, սակայն շուտով երիտթուրքական ղեկավարությունը որդեգրեց ազգային միասեռ պետություն ստեղծելու գաղափար։ Հայերը, լինելով Օսմանյան կայսրության մեջ հիմնական ոչ մահմեդական և հնագույն ժողովուրդներից, ընկալվում էին որպես «սպառնալիք» կայսրության ամբողջականությանը։

Ռուսական կայսրությունում ևս հայերը հաճախ դիտվում էին որպես քաղաքական հավասարակշռության գործոն․ ռուսական իշխանությունները, մի կողմից պաշտպանելով արևմտահայության իրավունքները միջազգային ասպարեզում, մյուս կողմից խիստ վերահսկողություն էին սահմանում արևելահայերի նկատմամբ։ Հայկական հարցի միջազգայինացումից հետո ռուսական և օսմանյան շահերը հաճախ բախվում էին հենց հայ ժողովրդի ճակատագրի շուրջ։

Ցեղասպանության ընթացքը

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը հայտարարեց հայերին «հավաքական դավաճան»՝ ռուսական բանակի հետ համագործակցելու մեղադրանքով։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և աքսորվեցին հայ մտավորականներն ու հասարակական գործիչները, ինչն էլ համարվում է ցեղասպանության սկիզբը։

Այդուհետ սկսվեցին զանգվածային տեղահանություններ, որոնք իրականում մահվան ճամփորդություններ էին։ Հայերը աքսորվում էին դեպի սիրիական անապատներ՝ առանց սննդի, ջրի ու անհրաժեշտ պայմանների։ Ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, ավերվեցին հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ, կողոպտվեցին ու քանդվեցին եկեղեցիներ ու մշակութային ժառանգություն։

Ռուսական կայսրությունը, որը կռվում էր Օսմանյան Թուրքիայի դեմ, որոշ ժամանակ կարողացավ ազատագրել Արևմտյան Հայաստանի մի մասը։ Սակայն 1917 թ․ ռուսական հեղափոխությունից հետո ռուսական զորքերի հեռացումը հայերին թողեց անպաշտպան, և այդ տարածքներում նորից շարունակվեցին կոտորածները։

Հետևանքները

Հայոց ցեղասպանության հետևանքները բազմաշերտ էին։ Նախ՝ հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծ մասից՝ Արեւմտյան Հայաստանից։ Մոտ մեկուկես միլիոն զոհ դարձավ այս հանցագործության անմիջական հետևանքը։ Միլիոնավոր հայեր բռնի գաղթեցին և տարածվեցին աշխարհով մեկ, ձևավորելով Սփյուռքը։

Հայկական մշակութային ժառանգությունը մեծ վնաս կրեց․ ավերվեցին եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու թանգարաններ։ Ցեղասպանությունը նաև երկարատև քաղաքական հետևանքներ ունեցավ․ հայերը կորցրին պետականությունը և միայն 1918 թ․ կարողացան ստեղծել Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ծանրագույն պայմաններում։

Միջազգային համատեքստում Հայոց ցեղասպանությունը դարձավ հիմք նոր իրավական հասկացությունների ստեղծման համար։ Լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը հենց Հայոց ցեղասպանությունից էր ոգեշնչվել՝ սահմանելով «ցեղասպանություն» տերմինը, որը հետագայում ամրագրվեց միջազգային իրավունքի մեջ։

Եզրափակում

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբի ամենամեծ մարդկային ողբերգություններից էր։ Այն ծագեց Օսմանյան կայսրության ներսում ազգային ու քաղաքական հակասությունների խորացման հետևանքով, ընթացավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հանգեցրեց հայ ժողովրդի հայրենազրկման ու Սփյուռքի ձևավորմանը։ Ռուսական և Օսմանյան կայսրությունների շահերի բախումը, ինչպես նաև միջազգային քաղաքական շահերը, նպաստեցին, որ հայ ժողովուրդը դառնա մեծ տերությունների պայքարի զոհ։

Այսօր Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև զգուշացում աշխարհին՝ որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չպետք է անտեսվեն կամ կրկնվեն։


Ցանկանո՞ւմ ես ես սա ավելի կարճ ու թեզային տարբերակով էլ կազմեմ՝ որպեսզի հեշտ լինի ներկայացնել դասարանում բանավոր

Рубрика: Գրականություն 9

Օձը

Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:

Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:

Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:

Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:

Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:

Քայլում էր վախեցած օձի կողքով, մեկ-մեկ ցատկում էր, որ ետ չմնա, մինչև որ օձն ուժասպառ եղավ և էլ չէր կարողանում փախչել: Եվ նա պպզեց, որ ավելի մոտիկից տեսնի օձին, ճիպոտով դիպչելով դրան և աչքի առաջ պահելով: Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է ձեռքով դիպչել: Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: Մարդն ինքը մի ժամանակ այդ ողորկափայլ սահունությունն ու այդ ահավոր լռությունն էր, և հիմա որ մարդն իր այս վերջին ձևին է հասել, ահա դեռ օձերը սողում են գետնին, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել:

Առաջին արուն է էգը՝ բիբլիական. և բարեշրջություն: Ադամն ու Եվան և մարդկային սաղմը:

Սիրուն օձ էր, մաքուր ու նրբագեղ ու ճշգրիտ: Օձի զգացած սարսափը վախեցրեց նրան, և նա խուճապի մատնվեց մտածելով, որ գուցե այգու բոլոր օձերը սուսուփուս կգան փոքրիկ սրճագույն օձին փրկելու, և իրեն կշրջապատեն իրենց չարամիտ լռությամբ և իրենց չարագուշակ ձևերի անտանելի սահմռկելիությամբ: Ընդարձակ այգի էր ու պետք է որ հազարավոր օձեր լինեին այնտեղ: Եթե բոլոր օձերն իմանային, որ ինքը այս փոքր օձի գլխին է կանգնած, հեշտորեն կկարողանային ջլատել իրեն:

Վեր կացավ ու շուրջը նայեց: Խաղաղություն էր տիրում: Լռությունը գրեթե «ի սկզբնանե»-ի բիբլիական լռությունն էր: Լսեց, որ մի թռչուն ոստից ոստ էր թռչկոտում մոտակա ցածր թփուտում, բայց ինքն առանձին էր օձի հետ: Մոռացավ, որ գտնվում է հասարակական այգու մեջ, խոշոր քաղաքում: Ինքնաթիռ անցավ գլխավերևով, բայց չտեսավ դա կամ չլսեց էլ: Լռությունը շատ տիրական էր և նրա հայացքն էլ շատ տիրականորեն կենտրոնացած էր իր առջև օձի վրա:

Պարտեզում, օձի հետ, ոչ մերկ, ի սկզբանե, 1931 թվականին:

Կրկին պպզեց ու սկսեց խոսել օձի հետ: Ներքուստ և արտաքուստ ծիծաղեցրեց իրեն այն, թե օձի ձևն ահա իր աչքի առաջ էր այնքան նյութականորեն, իր սեփական գոյությունից անջատ, գետնի երեսին փռված, փոխանակ իր սեփական ինքնության մի թաքուն մասը լինելու: Ահռելի բան էր իրոք: Սկզբում սիրտ չարեց բարձրաձայն խոսել, բայց հետզհետե ավելի համարձակ դարձավ և սկսեց անգլերեն խոսել օձի հետ: Շատ հաճախ էր խոսք ասել օձին:

— Դե լավ,- ասաց,- ահա հիմա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրագնդի վրա, նույն արևի տակ և նույն կրքերն ունի: Եվ ահա դու էլ իմ առջև, նույն օձը: Դրությունն էլ նույնն է: Ի՞նչ ես ուզում անել: Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես: Ի՞նչ է միտքդ: Ինչպե՞ս ես պատշտպանվելու: Մտադիր եմ քեզ ոչնչացնել: Որպես պարտավորություն մարդու հանդեպ:

Օձը նրա առաջ ցնցվում էր անօգնականորեն, չկարողանալով խուսափել ճիպոտից: Մի քանի անգամ խփեց ճիպոտին, հետո անտարբեր դարձավ, որովհետև շատ էր հոգնել: Նա ետ քաշեց ճիպոտը, և լսեց, որ օձն ասաց.

— Շնորհակալ եմ:

Սկսեց մի երգ սուլել՝ տեսնելու համար, թե արդյոք երաժշտությունը որևէ կերպ ազդելո՞ւ է օձի շարժումների վրա, ստիպելո՞ւ է օձին պարել: Դու իմ միակ սերն ես, սուլեց: Շուբերտը՝ վերածված նյույորքյան երաժշտական մի կատակերգության. իմ միակ սերը, իմ միակ սերը. բայց օձը չէր պարում: Գուցե իտալական մի բան, մտածեց, և սկսեց երգել la donna e mobile, դիտմամբ սխալ հնչելով բառերը, զվարճանալու համար: Բրամսի մի օրորոցայինը փորձեց, բայց երաժշտությունը չէր ազդում օձի վրա: Հոգնած էր օձը: Վախեցած: Ուզում էր փախչել:

Հանկարծ զարմացավ ինքն իր վրա. մտքով անցել էր թողնել, որ փախչի օձը, թողնել, որ սպրդի գնա և կորչի իր ցեղակիցների ստորին աշխարհներում: Ինչո՞ւ թողնի, որ փախչի օձը:

Մի ծանր խճաքար վերցրեց գետնից և մտածեց՝ Հիմա ես կջախջախեմ քո գլուխը այս քարով և քո մահը կտեսնեմ:

Ոչնչացնել այդ չարի հմայքը, փչացնել այդ մեղսալի գեղեցկությունը: Բայց շատ տարօրինակ էր: Չէր կարողանում քարը գցել օձի գլխին, և հանկարծ սկսեց խղճալ կենդանուն:

— Մեղավոր եմ,- ասաց, մի կողմ նետելով քարը: — Ներողություն եմ խնդրում քեզնից: Հասկանում եմ հիմա, որ միայն սեր ունեմ քո նկատմամբ:

Եվ ուզեց իր ձեռքերով դիպչել օձին, բռնել ու հասկանալ օձին շոշափելու ճշմարտությունը: Բայց դժվար էր: Օձն ահաբեկված էր ու դառնում և հարձակվում էր ամեն անգամ, երբ ձեռքերը երկարում էր դիպչելու համար:

— Ես միայն սեր ունեմ քո նկատմամբ,- ասաց: — Մի՛ վախենա: Չեմ վնասելու քեզ:

Հետո արագ բարձրացրեց օձին գետնից, իմացավ դրան շոշափելու ճշմարիտ զգացողությունը, և գցեց:

— Ահա,- ասաց: — Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր: Լպրծուն չէ, ինչպես կարծում էի:

Ժպտաց փոքրիկ սրճագույն օձին:

— Կարող ես գնալ հիմա,- ասաց: — Հավատաքննությունը վերջացավ: Դու դեռ ողջ ես: Գտնվեցիր մարդու ներկայության առաջ ու դեռ ողջ ես: Կարող ես գնալ հիմա:

Բայց օձը չէր գնում: Վախից ուժասպառ էր եղել:

Նա խորապես ամաչեց իր արածից և բարկացավ ինքն իր դեմ: Աստված իմ, մտածեց, սարսափի մատնեցի փոքրիկ օձին: Երբեք չի մոռանա այս բանը: Միշտ կհիշի ինձ իր վրա պպզած:

— Հեռացիր, ի սեր Աստծո,- ասաց օձին: — Վերադարձիր քո ցաղակիցների մոտ: Պատմիր նրանց ինչ որ տեսար, տեսար ինքդ, քո սեփական աչքերով: Պատմիր նրանց ինչ որ զգացիր: Մարդու ձեռքի հիվանդագին ջերմությունը: Պատմիր մարդու ներկայության մասին, որ զգացիր:

Հանկարծ օձը շուռ եկավ նրանից, առաջ նետվեց ու հեռացավ:

— Շնորհակալ եմ,- ասաց օձին:

Եվ ուրախությամբ ծիծաղեց տեսնելով, որ փոքրիկ օձն իրեն գցում է խոտի ու տերևների մեջ, հեռու է փախչում մարդուց:

— Հոյակապ է,- ասաց: — Շտապիր նրանց մոտ և ասա, որ գտնվել ես մարդու ներկայության առաջ ու չես սպանվել: Մտածիր այն բոլոր օձերի մասին, որոնք ապրում ու մեռնում են առանց երևբևէ մարդու հանդիպելու: Մտածիր, թե ինչ նշանակություն է ունենալու այդ տարբերությունը քեզ համար:

Նրան թվաց, թե փոքրիկ օձի փախչելու շարժումները ցնծագին ծիծաղի էությունն էին, ու մեծ հաճույք զգաց դրանից: Վերադառնալով, գտավ արահետը և շարունակեց իր ճամփան:

Երեկոյան, երբ աղջիկը նստած էր դաշնամուրի առաջ ու մեղմ նվագում էր, նա ասաց.

— Տարօրինակ բան պատահեց:

Աղջիկը շարունակեց նվագել:

— Տարօրինակ բա՞ն,- հարցրեց:

— Այո, ասաց նա: — Քայլում էի այգու միջով և մի փոքրիկ սրճագույն օձ տեսա: Աղջիկն ընդհատեց նվագը և աթոռի վրա դարձավ նրան նայելու:

— Օ՞ձ,- ասաց: — Զզվելի է:

— Ոչ,- ասաց նա: — Գեղեցիկ էր:

— Եվ ի՞նչ:

— Օ՜հ, ոչինչ,- ասաց նա: — Պարզապես կանգնեցրի ճիպոտով և մի որոշ ժամանակ չթողեցի, որ գնա:

— Իսկ ինչո՞ւ:

— Առանց որևէ պատճառի,- ասաց նա:

Աղջիկն անցավ սենյակի մյուս կողմը և նստեց նրա կողքին, տարօրինակորեն նայելով նրան:

— Պատմիր օձի մասին,- ասաց:

— Սիրուն էր,- ասաց նա: — Բոլորովին էլ զզվելի չէր: Երբ ձեռքով դիպա, զգացի մաքրությունը:

— Շատ ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Հետո՞:

— Ուզեցի սպանել օձին,- ասաց նա: — Բայց չկարողացա: Շատ սիրուն էր:

— Ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Բայց ամեն ինչ պատմիր:

— Սա է ամենը:

— Չէ, չէ,- ասաց աղջիկը: — Գիտեմ, որ չէ: Ամեն ինչ պատմիր:

— Շատ զարմանալի է,- ասաց նա: Ուզում էի սպանել օձին և այլևս չգալ այստեղ:

— Չես ամաչում ինքդ քեզնից,- ասաց աղջիկը:

— Իհարկե ամաչում եմ,- ասաց նա:

— Հետո՞,- ասաց աղջիկը: — Ի՞նչ մտածեցիր իմ մասին, երբ օձն էր քո աչքի առաջ:

— Կբարկանա,- ասաց նա:

— Է՜, դատարկ բան: Անկարելի է, որ բարկանամ քեզ վրա: Ասա ինչ մտածեցիր:

— Դե լավ,- ասաց նա,- մտածեցի, որ դու գեղեցիկ ես, բայց չար:

-Չա՞ր:

— Ասացի, չէ՞, որ կբարկանաս:

— Լավ, հետո՞:

— Հետո դիպա օձին,- ասաց նա: — Հեշտ չէր, բայց իմ ձեռքերով վերցրի օձին գետնից: Ինչպե՞ս ես բացատրում դա: Դու շատ գրքեր ես կարդացել այսպիսի բաների մասին: Ի՞նչ է նշանակում այն, որ ես օձին վերցրի գետնից:

Աղջիկն սկսեց ծիծաղել մեղմորեն, խելացիորեն:

— Գիտե՞ս ինչ,- շիծաղեց,- դա նշանակում է, պարզապես նշանակում է, որ դու ապուշ ես: Դա հոյակապ է ուղղակի:

— Ի՞նչ է ըստ Ֆրոյդի՞,- ասաց նա:

— Այո,- ծիծաղեց աղջիկը: — Ըստ Ֆրոյդի:

— Դե համենայն դեպս,- ասաց նա,- շատ լավ բան էր օձին ազատ թողնելը:

— Երբևիցե ինձ ասե՞լ ես, որ սիրում ես ինձ,- հարցրեց աղջիկը:

— Ինքդ պետք է իմանաս,- ասաց նա: — Ինչ հիշեմ, մի երկու բան ասել եմ քեզ:

— Ոչ,- ասաց աղջիկը: Երբեք չես ասել:

Աղջիկը նորից սկսեց ծիծաղել, հանկարծ շատ երջանիկ զգալով նրա ներկայությունից:

— Դու միշտ ուրիշ բաներից ես խոսել,- ասաց: — Կապ չունեցող բաներից: Ամենահրաշալի պահերին:

Ծիծաղեց:

— Այս օձը,- ասաց նա,- փոքրիկ սրճագույն օձ էր:

— Եվ դա էլ քո արդարացումն է,- ասաց աղջիկը: — Դու երբեք պնդերես չես եղել:

— Ի՞նչ ես դուրս տալիս,- ասաց նա:

— Այնքան ուրախ եմ, որ չես սպանելկ օձին,- ասաց աղջիկը:

Ու վերադարձավ դաշնամուրի մոտ և ձեռքերը մեղմորեն դրեց ստեղների վրա:

— Մի քանի երգ սուլեցի օձի համար,- ասաց նա: — Շուբերտի Անավարտ սիմֆոնիայից մի հատված սուլեցի: Կուզենայի լսել այդ հատվածը: Գիտես, այն մեղեդին, որ օգտագործել էին «Ծաղկման ժամանակ» կոչվող երաժշտական կատակերգության մեջ: Այն մասը, որտեղ երգում են դու իմ միակ սերն ես, միակ սերը և այլն:

Աղջիկն սկսեց մեղմ նվագել, զգալով նրա աչքերն իր մազերի, իր ձեռքերի, իր վզի, իր թիկունքի, իր թևերի վրա, զգալով, որ նա իրեն զննում է այնպես, ինչպես զննել էր օձին:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը՝ Տարընթերցում

Առաջադրանքներ

1. Ինչպիսին էր օձը։ 

Օձը փոքրիկ էր, սրճագույն ու նրբագեղ։ Շարժուն էր, սահուն, սառն, բայց ոչ լպրծուն։

2. Մեկնաբանի՛ր  հատվածները՝

Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»:

Հերոսը զգում է, որ նա անտեսել է հետապնդելով օձին։ Նա փորձում է արդարանալ, ենթադրելով, որ իր արարքը գիտական ուսումնասիրություն է, բայց ներքուստ գիտակցում է, որ դա հակասում է հասարակական սպասումներին։

Բ․  Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: 

Օձին դիպչելը համարվում է մարդու ներքին, հաճախ թաքնված ցանկությունների ու վախերի հետ առերեսում։ Օձը խորհրդանշում է մարդու ենթագիտակցությունը՝ այն, ինչը չպետք է բացահայտվի։

Рубрика: Без рубрики

Հյուս

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Рубрика: Երկրաչապություն

Դասարանական առաջադրանքներ՝ 38;41;43;45;47 Լրացուցիչ առաջադրանքներ՝ 39;42;44;46;48

Ըստ քառանկյան հատկությանը դիմացի անկյուների գումարը հավասար է 180օ

<CAD+<CBD=180

BC=R

<BOC=2*<BAC

OB=OC=R

<BOC=60

<BAC=30

x+2x+3x=360

6x=360

x=60

u AB=60

u BC=120

u AC=180

<A=30

<B=60

<C=90

<1+<2=108

2x+x=108

3x=108

x=36

<A=<2=36

Ըստ եռանկյունիների հավասարության առաջին հայտանիշի

եռանկյուն AOB = եռանկյուն COD => AB=CD

Рубрика: English

September 22-26

Destination B1 page 10(a,c), 11(d)

New English File Pre-intermediate

italian — Italian

have 19 years old — i am 19 years old

studing — studying

foto — photo

greens — green

frendly — friendly

mean — means

dont — don’t

becuase — because

friday — Friday

1. send

2. didn’t come

3. made

4. knew

5. took

6. gave

7. went

8. had

1. Ted was playing his guitar at half past seven.

2. At midnight, I was sleeping, but Jane was listening to music.

3. Luke was standing outside the bank when suddenly two robbers ran past him.

4. I know Doug was working late at the office because I saw him when I was leaving.

5. Were you having a shower when the earthquake happened?

6. Penny was running to catch the bus when she slipped and fell.

7. When you saw Eugene, was he going home?

8. At midnight? Erm … we were watching a DVD, I think.

1. went

2. decided

3. was having

4. was raining

5. were arguing

6. called

7. were eating

8. was making

9. was dreaming

10. was practicing