Рубрика: Քիմիա

Քիմիա

1. Ո՞ր շարքում են գրված միայն ֆիզիկական մարմիններ.

1 ) քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ

2) սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի

3) երկաթ, ֆոսֆոր, բաժակ, գրիչ, թթվածին

4) պղինձ, ջուր, սոդա, արծաթ, ոսկի, ջրածին

2.Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման. զանգվածային բաժնի նվազման .

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3. Ո՞ր շարքում են չվերականգնվող բնական պաշարների անվանումները.

1) բնական գազ, անտառային ծածկույթ, օդ, ջուր

2) մաքուր ջուր, բերրի հող, նավթ, ածուխ

3) բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

4) մետաղներ, բնական գազ, ածուխ, նավթ

4. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ.

1) 3

2) 6

3) 4

4) 5

5. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.

1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր

2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան

3) սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա

4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6. Ո՞ր շարքում են գրված միայն պարզ նյութեր.

1) ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ

2) ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք

3) թթվածին, ալմաստ, օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր

4) երկաթ, ավազ, դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7. Քանի՞ քիմիական տարր է առաջացնում հետևյալ պարզ նյութերը` թթվածին, կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ ֆոսֆոր.

1) 6

2) 3

3) 4

4) 5

8. Քանի՞ բարդ նյութ է գրված` ջրածին, թթու, գլյուկոզ, ազոտ, կաուչուկ, հիմք, սախարոզ, ալմաստ, օսլա, օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ, աղ, բութան, օզոն.

1) 5

2) 7

3) 9

4) 10

9. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

1) Al, HCl, Cu, Na2SO4

2) AgBr, H2, CaCO3, P4

3) H2O, N2, MgO, Ni,

4) NaOH, CO2, NH3, CuSO4

Рубрика: Գրականություն 9

Գրականություն

Եվ դու ընտրյալն ես: Օշո: Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:

Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:Պետք է զարգացնել քո լավագույն որակները:

Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին: Ես ընտրել եմ այս տարբերակը, որովհետև մեր առօրյայում շատ մարդիկ կան, որոնք փորձում են նմանվել մյուսներին: Այդ պատճառով նրանք չունեն սեփական մտքեր և կարծիքներ:

Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:

Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:

2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:

Ես համաձայն եմ այս մտքին, որովհետև ճիշտ չէ, որ քո տեղը որոշումներ և խոսաքցություններ են կատարում: