Рубрика: Без рубрики

1. Ո՞ր բառի մեջ չկա -ոտ վերջածանցը։ 

Ծծմբոտ, ժանգոտ, խանդոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, հիվանդոտ, բրդոտ, կորիզոտ, կաթոտ, մշկահոտ, նավթոտ, կարճառոտ, սրտամոտ, ածխոտ, համառոտ, կասկածոտ, թախծոտ, արոտ, կրակոտ։ 

2. Գրի՛ր դարձվածքների բացատրությունները՝

Լեզուն կապվել — պապանձվել

թևաթափ լինել — հուսահատվել

ուղտի ականջում քնած — աշխարհից անտեղյակ

պատի ծեփ դառնալ —  գույնը գցել

կրակի վրա յուղ լցնել — ջղայնացնել

բուրդը քամուն տալ — խոշտանգել

մտքի թելը կտրվել — ասելիքը կիսատ թողնել

3. Յուրաքանչյուր դարձվածքի համար ընտրի՛ր դրա հոմանիշ բառը և գրի՛ր կողքին։ 

Ականջ դնել, գլուխ տանել, բուռը հավաքել, կրիայի քայլերով, անարգանքի սյունին գամել,  սիրտ անել, անուշ անել, աշխարհ գալ, աչք դնել, արձան կտրել։ 

Լսել, դանդաղ, հավանել, համարձակվել, խայտառակել, ծնվել, քարանալ, ենթարկվել, ձանձրացնել, ճաշակել։ 

4. Նախադասություններից դո՛ւրս գրիր հարցական դերանունները։  Նշի՛ր, թե դերանունը քանի տեսակ ունի։ 

Առավոտյան դու կարող ես հանդիպել նրան։ 

Այստեղ բոլորը գիտեն իրենց անելիքը։

Ո՞վ է այդ զինվորը։

Ի՞նչ գիտես նրա մասին։ 

Վերցրու այնքան, որքան կարող ես։ 

Եկավ նա, ում չէինք սպասում։ 

Ամբողջ օրը քեզ էի սպասում։ 

Ամեն մեկդ ձեր անելիքն իմացեք։

Մի քանիսը արձագանքեցին նրա հրավերին։ 

Ոչ ոք ինձ չսպասեց։

5. Գրի՛ր տրված բառերի հոլովումը։ 

Կաղին, ոչ ոք, տղամարդ, աղախին, կիրակի, ամուսին, հայելի, ոսկի, գինի, երազ, ուրախություն։ 

Լրացուցիչ նյութեր՝