Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 3. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (29․09- 05․10)

 §5. Էլեկտրականության հաղորդիչներ և անհաղորդիչներ՝ մեկուսիչներ: Էլեկտրական դաշտ։

Ամփոփում

1. Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը բաժանվում են էլեկտրականության հաղորդիչների և անհաղորդիչների (մեկուսիչների)։

Նյութերը լինում են հաղորդիչներ և մեկուսիչներ՝ ըստ լիցք հաղորդելու ունակության։


2. Հաղորդիչներ են անվանում այն մարմինները, որոնց միջով հաղորդվում է էլեկտրական լիցք։ Մեկուսիչները էլեկտրական լիցք չեն հաղորդում:

Հաղորդիչներ՝ լիցքը անց է կացնում (օր. մետաղներ)։
Մեկուսիչներ՝ լիցքը չեն հաղորդում (օր. ապակի, պլաստմասա)։


3. Լիցքավորված մարմինները հեռավորության վրա փոխազդում են էլեկտրական դաշտի օգնությամբ։ Յուրաքանչյուր լիցքավորված մարմին իր շուրջը ստեղ-ծում է էլեկտրական դաշտ, որով էլ ազդում է այլ լիցքավորված մարմինների վրա:

Լիցքավորված մարմինները ազդում են իրար վրա էլեկտրական դաշտի միջոցով։


4. Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմինների վրա, անվանում են էլեկտրական ուժ:

Էլեկտրական ուժը այն ուժն է, որով դաշտը ազդում է լիցքավորված մարմնի վրա։



Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։

Հաղորդիչներ են այն նյութերը, որոնց միջով էլեկտրական լիցքը հեշտ է անցնում։


2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչներ են այն նյութերը, որոնք էլեկտրական լիցք չեն հաղորդում։


3. Բերե՛ք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ՝ պղինձ, ալյումին, մարդունի մարմին, ջուր։

Մեկուսիչներ՝ ապակի, ռետին, պլաստմասա, չոր օդ։


4. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

Էլեկտրականացված մարմնի շուրջ կա էլեկտրական դաշտ, չէլեկտրականացվածի շուրջ՝ չկա դաշտ։


5. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտը հայտնաբերում են փորձնական փոքր լիցքավորված մարմնով՝ դիտելով դրա վրա գործող ուժը։

Рубрика: Երկրաչապություն

Դասարանական առաջադրանքներ՝ 50;52;54;58 Լրացուցիչ առաջադրանքներ՝ 49;51;53;

<BMA=70-38=72

<BMA և <CMD — խաչադիր անկյուններ

<AMC=180

<AMD=<AMC-<BMA=108

<ACB=40

<CAD=24

AB=40*2=80

AD=24*2=48

80+48=64

64/2=32

<CBD=uCD/2=65

<BDK=uKB/2=25

180-65=115

<ABD=115

180-140=40

(5x-3x)/2=26

2x=52

x=26

5*26=130

3*26=78

<Օ=uAB=98o

Ըստ շրջանագծի շոշափման հատկությանը

<ОА=90

180-90-41=49

BK և CL-տրամագիծ

<B=<C=180/2=90

AL=AK=ABK=ACL=>AB=AC

<B=<AKC-<BAK=55-35=20o

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանության սեպտեմբեր ամսվա ամփոփում

  1. Իրենից ինչ է ներկայացնեմ գենետիկական կոդը:

Գենետիկական կոդը իրենից ներկայացվում է ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ, որը փոխանցվում է դարերից դարեր: Այն գտնվում է նուկլեինանյութերի համակարգում:

2. Ներկայացնել գենետիկական կոդի նախագիծը:

3. Ներկայացնել Սպիտակուցի կառուցվածքը, ինպես է բնափոխվում:

Սպիտակուցները իրենից ներկայացվում են բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Սպիտակուցի բնափոխումը կարող է լինել նաև ամբողջական կամ մասնակի, դարձելի և անդարձելի։

4. Ներկայացնել ճարպերի, լիպիդներ և ածխաջրերի կառուցվածքը և ֆունկցիան:

Լիպիդները նման են ճարպերին կառուցվածքով և ֆիզիկաքիմիական հատկություններով:

5. Սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբ:

արել եմ

6. Բլոգային աշխատանք:

Рубрика: Քիմիա

Կրկրնություն

Հաշվիր յուրաքանչյուր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

  • HCl – աղաթթու-36
  • H₂SO₄ – ծծմբաթթու-98
  • HNO₃ – ազոտաթթու-63
  • H₂CO₃ – ածխաթթու-62
  • NaOH – նատրիումի հիդրօքսիդ-40
  • KOH – կալիումի հիդրօքսիդ-57
  • Ca(OH)₂ – կալցիումի հիդրօքսիդ-73
  • Al(OH)₃ – ալյումինի հիդրօքսիդ (ամֆոտեր)-78
  • NaCl – նատրիումի քլորիդ-58
  • KNO₃ – կալիումի նիտրատ-102
  • CaCO₃ – կալցիումի կարբոնատ-89
  • CuSO₄ – պղնձի սուլֆատ-144
  • Al₂(SO₄)₃ – ալյումինի սուլֆատ-630
  •       CO₂- ածխածնի օքսիդ-44
  •       SO₂ — ծծմբի օքսիդ-64
  •       CaO- կալցիումի օքսիդ-56
  •         P₂O₅- ֆոսֆորի օքսիդ-142
  1. Ի՞նչ է զանգվածային բաժինը

Զանգվածային բաժինը ցույց է տալիս՝ նյութի բաղադրիչներից յուրաքանչյուրն ի՞նչ զանգվածով է ներկայացված ամբողջ խառնուրդի կամ միացության մեջ։
Շատ հաճախ այն արտահայտվում է տոկոսով (%):

w(%)=Ar×n / Mr x 100%

Հաշվի՛ր  նյութում տարրեր զանգվածային բաժինները:

  •       CO₂- ածխածնի օքսիդ

w(%)=Ar×n / Mr x 100%=12+1/12*100=108,(3)

w(%)=Ar×n / Mr x 100%=16*2/32*100=100

  •       SO₂ — ծծմբի օքսիդ

w(%)=Ar×n / Mr x 100%=32/32*100=100

w(%)=Ar×n / Mr x 100%=16*2/32*100=100

  •       CaO- կալցիումի օքսիդ

w(%)=Ar×n / Mr x 100%=40/40*100=100

w(%)=Ar×n / Mr x 100%=16/16*100=100

  •         P₂O₅- ֆոսֆորի օքսիդ

w(%)=Ar×n / Mr x 100%=31*2/62*100=100

w(%)=Ar×n / Mr x 100%=16*5/80*100=100

———————-Երկրորդ մակարդակ

1.Որքա՞ն սիլիցիումի և ջրածնի ատոմ է պարունակում նշված քիմիական բանաձևով՝  

SiH4 արտահայտվող նյութի երկու մոլեկուլը: 


  • 1և4

  • 2և8

  • 4և8

  • 8և4
  1. Հետևյալ շարքի քիմիական բանաձևերով արտահայտվող նյութերից որի՞ հարաբերական մոլեկուլային զանգվածն է 56:

NaOH, KOH, LIOH, CsOH

  1. Միացությունը կազմված է մեկ ատոմ սիլիցիումից և երկու ատոմ մագնեզիումից: Նշված միացությունը ստանալու նպատակով ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել համապատասխան պարզ նյութերը, որպեսզի առանց մնացորդի փոխազդեն:                 

Միացությունը բաղկացած է մեկ ատոմ ածխածնից և երկու ատոմ թթվածնից:

Նշված միացությունը ստանալու նպատակով ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել համապատասխան պարզ նյութերը, որպեսզի նրանք ամբողջությամբ փոխազդեն՝ առանց մնացորդի։

5.Որոշել ազոտ տարրի օքսիդացման աստիճանները հետևյալ օքսիդներում. N2O, NO, N2O3, NO2, N2O5 

6. 0,2 մոլ նատրիումի հիդրօքսիդի զանգվածը հավասար է:

  1. Նշված քիմիական բանաձևերով (
  2. NiSO4,NiCl2,Ni(NO3),NiO2) արտահայտվող միացություններից որի՞ մոլեկուլի  բաղադրությունում է մետաղ տարրի զանգվածային բաժինը 45,38%:
Рубрика: Русский язык

Сергей Есенин

Сергей Есенин

Биография Есенина

3 Октября 1895 – 28 Декабря 1925 гг. (30 лет)

,,Береза»

Стихи о природе

С.Есенин «Клён ты мой опавший…»

Стихи о любви

Сергей Безруков-Письмо к женщине (стихи С . Есенина)

Сергей Есенин – Письмо к женщине

Сергей Есенин — Ты меня не любишь, не жалеешь…

Лучшие стихи Сергея Есенина до глубины души

Сергей Есенин-Не жалею, не зову, не плачу. 


Сергей Есенин — Я спросил сегодня у менялы

Сергей Есенин — Мне грустно на тебя смотреть


СЕРГЕЙ ЕСЕНИН. Не жалею, не зову, не плачу

Стихи о женщине Есенин и Шаганэ

Песня в исполнении С.Безрукова ,,Хулиган»

Вижу сон

Дом.задание: выучить наизусть одно стихотворение.

Рубрика: Без рубрики

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Լեռնակազմական ո ՞ր գործընթացներն են ձեւավորել Հայկական
լեռնաշխարհի մակերեւյթը:

Երկրաբանական շերտերի ճաքեր և բարձրացում, լավայի ժայթքներ, երկրաշարժեր


2. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվմ Հայկական լեռնաշխարհը:
Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:

Ներքին Տավրոսի լեռնաշղթա: Հայկական հրաբխային բարձրավանդակ: Միջլեռնային գոգավորություններ:


3. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհի եզրային
լեռնային համակարգերը:

Հյուսիս՝ Արևելապոնտական լեռներ

Արևելք՝ Փոքր Կովկաս

Հարավ-արևելք՝ Հայկական, Զագրոս

Հարավ՝ Հայկական Տավրոս:


4. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը:
Մակերեւյթիի՞նչ ձեւեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հյուսիսային, կենտրոնական, հարավային:


5. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Արաքսի, Արեւմտյան Եփրատի եւ
Արածան ավազաններմ գտնվող միջլեռնային գոգավորթյնները:

Արաքսի ավազան՝ Բասենի, Միջինարաքսյան:

Արևմտյան Եփրատ՝ Կարնո, Երզնկայի դաշտերը:

Արածան՝ Ալաշկերտի, Մշո, Խարբերդի դաշտերը:


6. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի մե տաղական եւ
ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի
առկայթյնը:

Երկրաբանական բարձրացում, լավայի և մագմայի առկայություն, լեռների ճաքերն ու խոր գետահովիտները:


7. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք օգտակար հանածոների նշանավոր
հանքավայրերը:

Երկաթ՝ Դաշքեսան, Աղձնիք:

Պղինձ՝ Արկնի, Բաբերդ:

Ոսկի, արծաթ՝ Լճաշեն, Գյումշհանե, Տավրոս:

Տուֆ, բազալտ, պեմզա՝ Արագած, Սիփան, Շիրակ:

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ

516.

ա) 28=2*2*7

բ) 128=2*2*2*2*2*2*2

գ) 365=5*73

դ) 2025=3*3*3*3*5*5

517.

152689

518.

ա) 4x — 2x — 2 = 5x + 2

4x — 2x — 5x = 2 + 2

-3x = 4

x = — 4/3

բ) 2 — 3x + 5x + 10 = 2x + 2

2 — 2 — 10 = 2x + 3x — 5x

0 = -10

լուծում չունի

գ) 5x2 — 5x + 15x = 5 (x2 + 2x + 1)

5x2 — 5x + 15x = 5x2 + 10x + 5

-5x + 15x — 10x = 5

0 = 5

Լուծում չունի

դ) 8x — x2 — 9 = -x2 — 8x + 16 + 7

-9 = 16 + 7

0 = 32

լուծում չունի

ե) 3x + 15 = 3x + 5

15 = 5

0 = 10

լուծում չունի

զ) 7x + 8x + 8 = 16x

7x + 8x — 16x = -8

-1x = -8

x = 8

519.

ա) ab3c

բ) 12x2y3z5

գ) -2x2a2

դ) 5m2n3

ե) a3b2c

զ) budi

է) 0

ը) 1

520.

ա)8a3

բ) 9x2y2

գ) -3x10

դ) 216x6y3

ե) -32a10

զ) 64x6

է) 81a12

ը) -9x18

521.

ա) 16x2 · xy2 = 16x3y2

բ) 3x2y · 8x6y3 = 24x8y4

գ) -2a5b3 · -8a3b3 = -10a8b6

դ) 25a6 · 6a3b3 = 150a9b3

ե) -3a2x2 · 9a2x2 = -27a4x4

զ) 2c2d5 · c3 · 3c = 6c7d5

522.

ա) 4x5/8x2 = 4/8 · x5/x2 = 1/2 · x3 = 1/2x3

բ) * = b

գ) (3a)2 = 9a2

15a3b2/9a2 = 15/9 ab2 = 1 6/9ab2

դ) (-3a2)3 = -27a6

9a7/-27a6 = — 1/3a

ե) (5a3)2 = 25a6

200a9b21/25a6 = 8a3b21

զ) (ab2c3)7 = a7b14c21

a22b23c24/a7b14c21 = a15b9c3

Рубрика: Без рубрики

Հոդվալածներ առաջին գլուխ

ոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հայաստանում մարդը ամենամեծ արժեքն է, և նրա արժանապատվությունը պետք է անխախտ մնա։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պետական իշխանության կարևոր պարտականությունն է։ Սակայն պետության իշխանությունը սահմանափակված է հենց այդ իրավունքներով՝ դրանք միշտ պահպանելով։

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Տեղական ինքնակառավարումը նշանակում է, որ համայնքներն ունեն իրենց սեփական որոշումներ կայացնելու իրավունք՝ ինքնիշխանորեն զարգանալու համար։ Սա կարևոր է ժողովրդավարության ու ազատության համար, քանի որ մարդիկ ավելի մոտ են իրենց ղեկավարներին և կարող են մասնակցել իրենց կյանքի նկատմամբ ազդելու գործընթացին։

Հոդված 11. Տնտեսական կարգը Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Հայաստանում տնտեսությունը հիմնված է սոցիալական շուկայական սկզբունքների վրա։ Դա նշանակում է, որ կա մասնավոր սեփականություն և ազատ մրցակցություն, բայց պետությունն ակտիվ դեր է խաղում՝ ապահովելու համար ընդհանուր բարեկեցություն և սոցիալական արդարություն։

Рубрика: Պատմ

Հայոց ցեղասպանության քաղաքականության ծագումը, ընթացքը և հետևանքները XX դարի սկզբին՝ Օսմանյան և Ռուսական կայսրությունների համատեքստում

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին զանգվածային և համակարգված բնաջնջման քաղաքականությունն էր, որը նպատակ ուներ ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը, այլև նրա պատմական հայրենիքի բնաջնջումն ու թրքացումը։ Այս ողբերգությունը հնարավոր դարձավ ժամանակի աշխարհաքաղաքական պայմաններում, երբ Օսմանյան և Ռուսական կայսրություններն իրենց ազդեցության համար պայքարում էին հայկական հարցի շուրջ։

Ցեղասպանության քաղաքականության ծագումը

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերը հայտնվել էին երկկողմ ճնշման տակ։ Օսմանյան կայսրությունում նրանց նկատմամբ կիրառվող խտրական քաղաքականությունը խթանվեց հատկապես սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք՝ դաժան կոտորածներով (1894–1896 թթ․), որոնք նախերգանքն էին հետագա ցեղասպանությանը։

Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո հնչեցին հավասարության ու բարեփոխումների խոստումներ, սակայն շուտով երիտթուրքական ղեկավարությունը որդեգրեց ազգային միասեռ պետություն ստեղծելու գաղափար։ Հայերը, լինելով Օսմանյան կայսրության մեջ հիմնական ոչ մահմեդական և հնագույն ժողովուրդներից, ընկալվում էին որպես «սպառնալիք» կայսրության ամբողջականությանը։

Ռուսական կայսրությունում ևս հայերը հաճախ դիտվում էին որպես քաղաքական հավասարակշռության գործոն․ ռուսական իշխանությունները, մի կողմից պաշտպանելով արևմտահայության իրավունքները միջազգային ասպարեզում, մյուս կողմից խիստ վերահսկողություն էին սահմանում արևելահայերի նկատմամբ։ Հայկական հարցի միջազգայինացումից հետո ռուսական և օսմանյան շահերը հաճախ բախվում էին հենց հայ ժողովրդի ճակատագրի շուրջ։

Ցեղասպանության ընթացքը

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը հայտարարեց հայերին «հավաքական դավաճան»՝ ռուսական բանակի հետ համագործակցելու մեղադրանքով։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և աքսորվեցին հայ մտավորականներն ու հասարակական գործիչները, ինչն էլ համարվում է ցեղասպանության սկիզբը։

Այդուհետ սկսվեցին զանգվածային տեղահանություններ, որոնք իրականում մահվան ճամփորդություններ էին։ Հայերը աքսորվում էին դեպի սիրիական անապատներ՝ առանց սննդի, ջրի ու անհրաժեշտ պայմանների։ Ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, ավերվեցին հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ, կողոպտվեցին ու քանդվեցին եկեղեցիներ ու մշակութային ժառանգություն։

Ռուսական կայսրությունը, որը կռվում էր Օսմանյան Թուրքիայի դեմ, որոշ ժամանակ կարողացավ ազատագրել Արևմտյան Հայաստանի մի մասը։ Սակայն 1917 թ․ ռուսական հեղափոխությունից հետո ռուսական զորքերի հեռացումը հայերին թողեց անպաշտպան, և այդ տարածքներում նորից շարունակվեցին կոտորածները։

Հետևանքները

Հայոց ցեղասպանության հետևանքները բազմաշերտ էին։ Նախ՝ հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծ մասից՝ Արեւմտյան Հայաստանից։ Մոտ մեկուկես միլիոն զոհ դարձավ այս հանցագործության անմիջական հետևանքը։ Միլիոնավոր հայեր բռնի գաղթեցին և տարածվեցին աշխարհով մեկ, ձևավորելով Սփյուռքը։

Հայկական մշակութային ժառանգությունը մեծ վնաս կրեց․ ավերվեցին եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու թանգարաններ։ Ցեղասպանությունը նաև երկարատև քաղաքական հետևանքներ ունեցավ․ հայերը կորցրին պետականությունը և միայն 1918 թ․ կարողացան ստեղծել Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ծանրագույն պայմաններում։

Միջազգային համատեքստում Հայոց ցեղասպանությունը դարձավ հիմք նոր իրավական հասկացությունների ստեղծման համար։ Լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը հենց Հայոց ցեղասպանությունից էր ոգեշնչվել՝ սահմանելով «ցեղասպանություն» տերմինը, որը հետագայում ամրագրվեց միջազգային իրավունքի մեջ։

Եզրափակում

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբի ամենամեծ մարդկային ողբերգություններից էր։ Այն ծագեց Օսմանյան կայսրության ներսում ազգային ու քաղաքական հակասությունների խորացման հետևանքով, ընթացավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հանգեցրեց հայ ժողովրդի հայրենազրկման ու Սփյուռքի ձևավորմանը։ Ռուսական և Օսմանյան կայսրությունների շահերի բախումը, ինչպես նաև միջազգային քաղաքական շահերը, նպաստեցին, որ հայ ժողովուրդը դառնա մեծ տերությունների պայքարի զոհ։

Այսօր Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև զգուշացում աշխարհին՝ որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չպետք է անտեսվեն կամ կրկնվեն։


Ցանկանո՞ւմ ես ես սա ավելի կարճ ու թեզային տարբերակով էլ կազմեմ՝ որպեսզի հեշտ լինի ներկայացնել դասարանում բանավոր

Рубрика: Գրականություն 9

Օձը

Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:

Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:

Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:

Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:

Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:

Քայլում էր վախեցած օձի կողքով, մեկ-մեկ ցատկում էր, որ ետ չմնա, մինչև որ օձն ուժասպառ եղավ և էլ չէր կարողանում փախչել: Եվ նա պպզեց, որ ավելի մոտիկից տեսնի օձին, ճիպոտով դիպչելով դրան և աչքի առաջ պահելով: Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է ձեռքով դիպչել: Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: Մարդն ինքը մի ժամանակ այդ ողորկափայլ սահունությունն ու այդ ահավոր լռությունն էր, և հիմա որ մարդն իր այս վերջին ձևին է հասել, ահա դեռ օձերը սողում են գետնին, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել:

Առաջին արուն է էգը՝ բիբլիական. և բարեշրջություն: Ադամն ու Եվան և մարդկային սաղմը:

Սիրուն օձ էր, մաքուր ու նրբագեղ ու ճշգրիտ: Օձի զգացած սարսափը վախեցրեց նրան, և նա խուճապի մատնվեց մտածելով, որ գուցե այգու բոլոր օձերը սուսուփուս կգան փոքրիկ սրճագույն օձին փրկելու, և իրեն կշրջապատեն իրենց չարամիտ լռությամբ և իրենց չարագուշակ ձևերի անտանելի սահմռկելիությամբ: Ընդարձակ այգի էր ու պետք է որ հազարավոր օձեր լինեին այնտեղ: Եթե բոլոր օձերն իմանային, որ ինքը այս փոքր օձի գլխին է կանգնած, հեշտորեն կկարողանային ջլատել իրեն:

Վեր կացավ ու շուրջը նայեց: Խաղաղություն էր տիրում: Լռությունը գրեթե «ի սկզբնանե»-ի բիբլիական լռությունն էր: Լսեց, որ մի թռչուն ոստից ոստ էր թռչկոտում մոտակա ցածր թփուտում, բայց ինքն առանձին էր օձի հետ: Մոռացավ, որ գտնվում է հասարակական այգու մեջ, խոշոր քաղաքում: Ինքնաթիռ անցավ գլխավերևով, բայց չտեսավ դա կամ չլսեց էլ: Լռությունը շատ տիրական էր և նրա հայացքն էլ շատ տիրականորեն կենտրոնացած էր իր առջև օձի վրա:

Պարտեզում, օձի հետ, ոչ մերկ, ի սկզբանե, 1931 թվականին:

Կրկին պպզեց ու սկսեց խոսել օձի հետ: Ներքուստ և արտաքուստ ծիծաղեցրեց իրեն այն, թե օձի ձևն ահա իր աչքի առաջ էր այնքան նյութականորեն, իր սեփական գոյությունից անջատ, գետնի երեսին փռված, փոխանակ իր սեփական ինքնության մի թաքուն մասը լինելու: Ահռելի բան էր իրոք: Սկզբում սիրտ չարեց բարձրաձայն խոսել, բայց հետզհետե ավելի համարձակ դարձավ և սկսեց անգլերեն խոսել օձի հետ: Շատ հաճախ էր խոսք ասել օձին:

— Դե լավ,- ասաց,- ահա հիմա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրագնդի վրա, նույն արևի տակ և նույն կրքերն ունի: Եվ ահա դու էլ իմ առջև, նույն օձը: Դրությունն էլ նույնն է: Ի՞նչ ես ուզում անել: Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես: Ի՞նչ է միտքդ: Ինչպե՞ս ես պատշտպանվելու: Մտադիր եմ քեզ ոչնչացնել: Որպես պարտավորություն մարդու հանդեպ:

Օձը նրա առաջ ցնցվում էր անօգնականորեն, չկարողանալով խուսափել ճիպոտից: Մի քանի անգամ խփեց ճիպոտին, հետո անտարբեր դարձավ, որովհետև շատ էր հոգնել: Նա ետ քաշեց ճիպոտը, և լսեց, որ օձն ասաց.

— Շնորհակալ եմ:

Սկսեց մի երգ սուլել՝ տեսնելու համար, թե արդյոք երաժշտությունը որևէ կերպ ազդելո՞ւ է օձի շարժումների վրա, ստիպելո՞ւ է օձին պարել: Դու իմ միակ սերն ես, սուլեց: Շուբերտը՝ վերածված նյույորքյան երաժշտական մի կատակերգության. իմ միակ սերը, իմ միակ սերը. բայց օձը չէր պարում: Գուցե իտալական մի բան, մտածեց, և սկսեց երգել la donna e mobile, դիտմամբ սխալ հնչելով բառերը, զվարճանալու համար: Բրամսի մի օրորոցայինը փորձեց, բայց երաժշտությունը չէր ազդում օձի վրա: Հոգնած էր օձը: Վախեցած: Ուզում էր փախչել:

Հանկարծ զարմացավ ինքն իր վրա. մտքով անցել էր թողնել, որ փախչի օձը, թողնել, որ սպրդի գնա և կորչի իր ցեղակիցների ստորին աշխարհներում: Ինչո՞ւ թողնի, որ փախչի օձը:

Մի ծանր խճաքար վերցրեց գետնից և մտածեց՝ Հիմա ես կջախջախեմ քո գլուխը այս քարով և քո մահը կտեսնեմ:

Ոչնչացնել այդ չարի հմայքը, փչացնել այդ մեղսալի գեղեցկությունը: Բայց շատ տարօրինակ էր: Չէր կարողանում քարը գցել օձի գլխին, և հանկարծ սկսեց խղճալ կենդանուն:

— Մեղավոր եմ,- ասաց, մի կողմ նետելով քարը: — Ներողություն եմ խնդրում քեզնից: Հասկանում եմ հիմա, որ միայն սեր ունեմ քո նկատմամբ:

Եվ ուզեց իր ձեռքերով դիպչել օձին, բռնել ու հասկանալ օձին շոշափելու ճշմարտությունը: Բայց դժվար էր: Օձն ահաբեկված էր ու դառնում և հարձակվում էր ամեն անգամ, երբ ձեռքերը երկարում էր դիպչելու համար:

— Ես միայն սեր ունեմ քո նկատմամբ,- ասաց: — Մի՛ վախենա: Չեմ վնասելու քեզ:

Հետո արագ բարձրացրեց օձին գետնից, իմացավ դրան շոշափելու ճշմարիտ զգացողությունը, և գցեց:

— Ահա,- ասաց: — Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր: Լպրծուն չէ, ինչպես կարծում էի:

Ժպտաց փոքրիկ սրճագույն օձին:

— Կարող ես գնալ հիմա,- ասաց: — Հավատաքննությունը վերջացավ: Դու դեռ ողջ ես: Գտնվեցիր մարդու ներկայության առաջ ու դեռ ողջ ես: Կարող ես գնալ հիմա:

Բայց օձը չէր գնում: Վախից ուժասպառ էր եղել:

Նա խորապես ամաչեց իր արածից և բարկացավ ինքն իր դեմ: Աստված իմ, մտածեց, սարսափի մատնեցի փոքրիկ օձին: Երբեք չի մոռանա այս բանը: Միշտ կհիշի ինձ իր վրա պպզած:

— Հեռացիր, ի սեր Աստծո,- ասաց օձին: — Վերադարձիր քո ցաղակիցների մոտ: Պատմիր նրանց ինչ որ տեսար, տեսար ինքդ, քո սեփական աչքերով: Պատմիր նրանց ինչ որ զգացիր: Մարդու ձեռքի հիվանդագին ջերմությունը: Պատմիր մարդու ներկայության մասին, որ զգացիր:

Հանկարծ օձը շուռ եկավ նրանից, առաջ նետվեց ու հեռացավ:

— Շնորհակալ եմ,- ասաց օձին:

Եվ ուրախությամբ ծիծաղեց տեսնելով, որ փոքրիկ օձն իրեն գցում է խոտի ու տերևների մեջ, հեռու է փախչում մարդուց:

— Հոյակապ է,- ասաց: — Շտապիր նրանց մոտ և ասա, որ գտնվել ես մարդու ներկայության առաջ ու չես սպանվել: Մտածիր այն բոլոր օձերի մասին, որոնք ապրում ու մեռնում են առանց երևբևէ մարդու հանդիպելու: Մտածիր, թե ինչ նշանակություն է ունենալու այդ տարբերությունը քեզ համար:

Նրան թվաց, թե փոքրիկ օձի փախչելու շարժումները ցնծագին ծիծաղի էությունն էին, ու մեծ հաճույք զգաց դրանից: Վերադառնալով, գտավ արահետը և շարունակեց իր ճամփան:

Երեկոյան, երբ աղջիկը նստած էր դաշնամուրի առաջ ու մեղմ նվագում էր, նա ասաց.

— Տարօրինակ բան պատահեց:

Աղջիկը շարունակեց նվագել:

— Տարօրինակ բա՞ն,- հարցրեց:

— Այո, ասաց նա: — Քայլում էի այգու միջով և մի փոքրիկ սրճագույն օձ տեսա: Աղջիկն ընդհատեց նվագը և աթոռի վրա դարձավ նրան նայելու:

— Օ՞ձ,- ասաց: — Զզվելի է:

— Ոչ,- ասաց նա: — Գեղեցիկ էր:

— Եվ ի՞նչ:

— Օ՜հ, ոչինչ,- ասաց նա: — Պարզապես կանգնեցրի ճիպոտով և մի որոշ ժամանակ չթողեցի, որ գնա:

— Իսկ ինչո՞ւ:

— Առանց որևէ պատճառի,- ասաց նա:

Աղջիկն անցավ սենյակի մյուս կողմը և նստեց նրա կողքին, տարօրինակորեն նայելով նրան:

— Պատմիր օձի մասին,- ասաց:

— Սիրուն էր,- ասաց նա: — Բոլորովին էլ զզվելի չէր: Երբ ձեռքով դիպա, զգացի մաքրությունը:

— Շատ ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Հետո՞:

— Ուզեցի սպանել օձին,- ասաց նա: — Բայց չկարողացա: Շատ սիրուն էր:

— Ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Բայց ամեն ինչ պատմիր:

— Սա է ամենը:

— Չէ, չէ,- ասաց աղջիկը: — Գիտեմ, որ չէ: Ամեն ինչ պատմիր:

— Շատ զարմանալի է,- ասաց նա: Ուզում էի սպանել օձին և այլևս չգալ այստեղ:

— Չես ամաչում ինքդ քեզնից,- ասաց աղջիկը:

— Իհարկե ամաչում եմ,- ասաց նա:

— Հետո՞,- ասաց աղջիկը: — Ի՞նչ մտածեցիր իմ մասին, երբ օձն էր քո աչքի առաջ:

— Կբարկանա,- ասաց նա:

— Է՜, դատարկ բան: Անկարելի է, որ բարկանամ քեզ վրա: Ասա ինչ մտածեցիր:

— Դե լավ,- ասաց նա,- մտածեցի, որ դու գեղեցիկ ես, բայց չար:

-Չա՞ր:

— Ասացի, չէ՞, որ կբարկանաս:

— Լավ, հետո՞:

— Հետո դիպա օձին,- ասաց նա: — Հեշտ չէր, բայց իմ ձեռքերով վերցրի օձին գետնից: Ինչպե՞ս ես բացատրում դա: Դու շատ գրքեր ես կարդացել այսպիսի բաների մասին: Ի՞նչ է նշանակում այն, որ ես օձին վերցրի գետնից:

Աղջիկն սկսեց ծիծաղել մեղմորեն, խելացիորեն:

— Գիտե՞ս ինչ,- շիծաղեց,- դա նշանակում է, պարզապես նշանակում է, որ դու ապուշ ես: Դա հոյակապ է ուղղակի:

— Ի՞նչ է ըստ Ֆրոյդի՞,- ասաց նա:

— Այո,- ծիծաղեց աղջիկը: — Ըստ Ֆրոյդի:

— Դե համենայն դեպս,- ասաց նա,- շատ լավ բան էր օձին ազատ թողնելը:

— Երբևիցե ինձ ասե՞լ ես, որ սիրում ես ինձ,- հարցրեց աղջիկը:

— Ինքդ պետք է իմանաս,- ասաց նա: — Ինչ հիշեմ, մի երկու բան ասել եմ քեզ:

— Ոչ,- ասաց աղջիկը: Երբեք չես ասել:

Աղջիկը նորից սկսեց ծիծաղել, հանկարծ շատ երջանիկ զգալով նրա ներկայությունից:

— Դու միշտ ուրիշ բաներից ես խոսել,- ասաց: — Կապ չունեցող բաներից: Ամենահրաշալի պահերին:

Ծիծաղեց:

— Այս օձը,- ասաց նա,- փոքրիկ սրճագույն օձ էր:

— Եվ դա էլ քո արդարացումն է,- ասաց աղջիկը: — Դու երբեք պնդերես չես եղել:

— Ի՞նչ ես դուրս տալիս,- ասաց նա:

— Այնքան ուրախ եմ, որ չես սպանելկ օձին,- ասաց աղջիկը:

Ու վերադարձավ դաշնամուրի մոտ և ձեռքերը մեղմորեն դրեց ստեղների վրա:

— Մի քանի երգ սուլեցի օձի համար,- ասաց նա: — Շուբերտի Անավարտ սիմֆոնիայից մի հատված սուլեցի: Կուզենայի լսել այդ հատվածը: Գիտես, այն մեղեդին, որ օգտագործել էին «Ծաղկման ժամանակ» կոչվող երաժշտական կատակերգության մեջ: Այն մասը, որտեղ երգում են դու իմ միակ սերն ես, միակ սերը և այլն:

Աղջիկն սկսեց մեղմ նվագել, զգալով նրա աչքերն իր մազերի, իր ձեռքերի, իր վզի, իր թիկունքի, իր թևերի վրա, զգալով, որ նա իրեն զննում է այնպես, ինչպես զննել էր օձին:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը՝ Տարընթերցում

Առաջադրանքներ

1. Ինչպիսին էր օձը։ 

Օձը փոքրիկ էր, սրճագույն ու նրբագեղ։ Շարժուն էր, սահուն, սառն, բայց ոչ լպրծուն։

2. Մեկնաբանի՛ր  հատվածները՝

Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»:

Հերոսը զգում է, որ նա անտեսել է հետապնդելով օձին։ Նա փորձում է արդարանալ, ենթադրելով, որ իր արարքը գիտական ուսումնասիրություն է, բայց ներքուստ գիտակցում է, որ դա հակասում է հասարակական սպասումներին։

Բ․  Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: 

Օձին դիպչելը համարվում է մարդու ներքին, հաճախ թաքնված ցանկությունների ու վախերի հետ առերեսում։ Օձը խորհրդանշում է մարդու ենթագիտակցությունը՝ այն, ինչը չպետք է բացահայտվի։