Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
սհաթ — ժամացույց
քարակոփ — քարից սարքած
համետ — մեջքին դնելու հարմարանք՝ բեռ բարձելու համար
խոհ — մտածմունք
2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։
Գյուղացիները միասին փորձում էին իրար հետ կատակներ անել, որ շատ չմտածեն վաղվա մասին, որովհետև վաղը նրանցից շատերը իրենց ձին կորցնելու էին։
3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։
Ցոլակը կապտավուն մորթով էր, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։
4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։
Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։
5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։
Սիմոնը հուսահատ էր, նա իր ձիուն շատ սիրում էր։ Ցոլակը նրա համար երեխայի պես էր, նրա օգնականն էր։ Սիմոնը ստիպված էր ցոլակի հետ այդպես վարվեր, որ նրան չխլեն իրենից։