Рубрика: Կենսաբանություն

Երիկամները

1․ Նկարագրել երիկամների կառուցվածքը և գործառույթը։

Երիկամները զույգ օրգաններ են։ Դրանք զտում են արյունը, հեռացնում թունավոր նյութերը և կարգավորում ջրի, աղերի ու արյան ճնշման հավասարակշռությունը։

2․ Ինչպես է գոյանում մեզը։

Մեզը գոյանում է երիկամներում՝ նեֆրոններում։ Արյունը զտվում է, անպիտան նյութերը և ավելորդ ջուրը դուրս են գալիս մեզի ձևով։

3․ Ինչպես է կարքավորվում մարդու նյութափոխանակությունը։

Նյութափոխանակությունը կարգավորվում է հիմնականում ներզատական գեղձերի միջոցով՝ հորմոնների ազդեցությամբ (օր.՝ վահանաձև գեղձ, ենթաստամոքսային գեղձ)։

Рубрика: Կենսաբանություն

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:

Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:

hello_html_5d3f041c[1].jpg

Ուշադրություն

Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:

Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:

Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:

Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:

Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:

Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:

Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:

Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:

Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.

1Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:

2Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:

Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.

1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:

2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

Kidney_PioM.png

Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:

Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:

Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:

Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:

Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

Gomeostaz.jpg

Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ:

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Սուր (կծու, թթու, աղի) բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների վրա: Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր:


2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Պատճառներն են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։


3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Արյան մեջ առկա հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման ժամանակ, կարող են անցնել միզային ուղիներ, ապա միզապարկ՝ առաջացնելով ախտաբանական տարբեր երևույթներ:


4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:

Վատ մշակված սննդամթերքում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկամներում բորբոքային երևույթների պատճառ դառնում։

Рубрика: Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

  • Ինչ է թրաֆիքինգ

Թրաֆիքինգ հայերենում նաև հայտնի որպես «մարդկանց ապօրինի վաճառք» կամ «մարդկանց թրեյֆինգ») նշանակում է մարդկանց շահագործման նպատակով հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում կամ ընդունում՝ բռնի ուժի, խաբեության, սպառնալիքի կամ իշխանության չարաշահման միջոցով։

  • Թրաֆիքինգի իրականացման եղանակները

Թրաֆիքինգը կարող է իրականացվել տարբեր միջոցներով, որոնք հիմնականում ներառում են՝

  1. Խաբեություն – Սխալ տեղեկությունների տրամադրում, կեղծ աշխատանքային առաջարկներ, ուսումնական կամ ամուսնական խոստումներ։
  2. Սպառնալիքներ և բռնի ուժի կիրառում – Մարդուն հարկադրանք, սարսափեցում իր կամ իր ընտանիքի անդամների նկատմամբ։
  3. Վիրավորելի վիճակից օգտվել – Մարդու սոցիալական, տնտեսական կամ իրավական խոցելի վիճակից շահարկում։
  4. Փողի կամ այլ նպաստների փոխանցում – Օրինակ՝ ընտանիքի անդամներին վճարելով՝ երեխային վերցնելու համար։
  5. Փաստաթղթերի առգրավում – Անձնագրերի կամ այլ փաստաթղթերի բռնազավթում՝ մարդու շարժունությունը սահմանափակելու նպատակով։
  • Թրաֆիքինգի իրականացման նպատակները

Թրաֆիքինգի գլխավոր նպատակն է՝ շահագործումը, որը կարող է արտահայտվել տարբեր ձևերով.

  1. Սեռական շահագործում – Պաշտոնապես ամենատարածված ձևը, ներառում է պոռնոգրաֆիա, հարկադիր մարմնավաճառություն և այլն։
  2. Ձեռքի աշխատանք կամ հարկադիր աշխատանք – Մարդիկ օգտագործվում են որպես աշխատուժ՝ առանց վարձատրության կամ չարաշահիչ պայմաններում։
  3. Երեխաների շահագործում – Երեխաների ներգրավում մարմնավաճառության, մուրացկանության, հանցագործությունների մեջ։
  4. Մարմնի օրգանների վաճառք – Մարդկանց թրաֆիքինգը կարող է լինել նաև օրգանների ապօրինի վաճառքի նպատակով։
  5. Ամուսնության հարկադրանք – Մարդկանց ստիպում են ամուսնանալ շահույթ ստանալու կամ իրավական կարգավիճակ ձեռք բերելու նպատակով։
Рубрика: Պատմ

Օտտո Բիսմարկ և Ջուզեպպո Գարիբալդ

Օտտո Բիսմարկ

Օտտո ֆոն Բիսմարկը (1815–1898) Պրուսիայի և Գերմանիայի պետական գործիչ էր, ով հայտնի է որպես Գերմանիայի միավորման ճարտարապետ։ Նա ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Շյոնհաուզենում՝ ազնվական ընտանիքում։ Սովորել է Բեռլինի և Գյոթինգենի համալսարաններում, ապա աշխատել Պրուսիայի պետական ծառայությունում։

Բիսմարկը նշանակալի դեր է խաղացել Գերմանիայի միավորման գործում՝ կազմակերպելով երեք կարճատև պատերազմներ Դանիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ։ 1871 թվականին, Ֆրանսիայի պարտությունից հետո, ստեղծվեց Գերմանական կայսրությունը, և Բիսմարկը դարձավ դրա առաջին կանցլերը՝ պաշտոնավարելով մինչև 1890 թվականը։

Իր պաշտոնավարման ընթացքում Բիսմարկը վարել է «Իրական քաղաքականություն» (Realpolitik)՝ կենտրոնանալով պրագմատիկ և ուժի վրա հիմնված որոշումների վրա։ Նա նաև նախաձեռնել է սոցիալական բարեփոխումներ՝ ներառյալ առողջապահական ապահովագրությունը, սակայն միաժամանակ ճնշել է սոցիալիստներին և կաթոլիկներին։

Բիսմարկը հայտնի է որպես «Երկաթյա կանցլեր»՝ իր ուժեղ կամքի և դիվանագիտական հմտությունների համար։ Նրա ազդեցությունը Գերմանիայի և Եվրոպայի պատմության վրա զգալի է՝ ձևավորելով ժամանակակից Գերմանիայի հիմքերը։

Ջուզեպպո Գարիբալդ

Ջուզեպպե Գարիբալդին (1807–1882) իտալացի հեղափոխական, գեներալ և ազգային հերոս էր, ով մեծ դեր խաղաց Իտալիայի միավորման գործընթացում՝ 19-րդ դարում։ Նա հայտնի էր իր քաջությամբ, կարիզմայով և «կարմիր շապիկավորների» կամավորական բանակով։

Գարիբալդին մասնակցել է մի շարք ազատագրական պատերազմների՝ սկսած Հարավային Ամերիկայից մինչև Իտալիայի տարբեր շրջաններ։ 1860 թվականին նա գլխավորեց Սիցիլիայի և Նեապոլի գրավումը՝ այդպիսով օգնելով Իտալիայի միավորմանը Սարդինիայի թագավորության ներքո։

Նա համարվում է իտալական ազգայնականության և ազատության խորհրդանիշ։ Ճիշտ է, ինքը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել երկար ժամանակով, բայց նրա ռազմական արշավները վճռորոշ էին Իտալիայի ձևավորման համար։