1. Կետադրի՛ր:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
2. Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:
Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
3. Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:
Էլիասը` որպես շատ ճանապարհորդող, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` որպես վախի աղբյուր, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը` որպես շատ բարձր ձայն, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` որպես գեղեցկություն:
Պահակը` իբրև հերոս, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր նավաստին` որպես փրկության մի լույս:
Հարցերին պատասխանող պարոնը` որպես արքա անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային: