Մենք ապրիլի քսանչորսին գնացել ենք դեպի Արատես։ Ճանապարհի ընթացքում մենք իրար հետ խաղում եինք։ Մեր առաջին կանգառը եղել է Արենիի սելավապահի մոտ։
Ես հիացած եմ եղել այն ժամանակ, երբ նկատել եմ այս հետաքրքիր և մեծ կառույցը։ Ընկեր Տաթևը մեզ պատմում էր այս կառույցի մասին։ Այն բավականին էլ հետաքրքիր պատմություն ուներ։
Մեր հաջորդ կանգառը եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ես շատ զարմացա, որ այս եկեղեցին 7 դար ինչ կա բայց շատ լավ պահպանված էր։
Երբ մենք հասանք Արատես առաջին հերթին փորձում եինք հարմարվել այդ վայրում և հետո անցնել մեր անելիքին։ Մենք ամբողջ օրը հավեսով խաղացին և օրվա վերջ մենք խարույկ վառեցին և սկսեցինք մաֆիա խաղալ։ Երկրորդ օրվա առավոտ մենք մարզանք էինք կատարում և խաղում։ Խաղալուց հետո մենք անցանք գործի։ Մենք պետք է ծառերի կողքը փոս փորել, որ երբ ջրենք ծառերը ավելի արագ տևեր աճելու պրոցեսը։ Իսկ երրորդ օրը մենք գնացինք հրեշտակների ձոր։
Հրեշտակների ձորը բավականին էլ շոգ տեղ է համարվում, քանի որ այնտեղ ոչ մի ծառ չի աճում։