Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:
Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:
Սկսել էր – վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական,
Փչել – անորոշ դերբայ, անդեմ, չեզոք,
Վազող – ենթակայական, անդեմ, ներգործական,
Ծածկվում էր – անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական,
Փռված էր – հարակատար, երրորդ դեմք, եզակի, կրավորական,
Թաքնված – հարակատար, անդեմ, ներգործական,
Հնձված – հարակատար, անդեմ, կրավորական,
Ծածկվել էր – վաղակատար անցյալ, երրորդ դեմք․ եզակի, կրավորական,
Ելնող – ենթակայական, անդեմ, ներգործական:
2. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:
Թարմ – որակական, դրական,
Ցուրտ – որակական, դրական,
Մութ – որակական, դրական,
Կարմիր – որակական, դրական,
Սիրուն – որակական, դրական,
Թաց – որակական, դրական,
Քողաձև – հարաբերական, դրական:
3. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:
Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու: Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:
Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:
Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:
Նստել – ուղղական,
Անկարելի – ուղղական,
Կանգնել – ուղղական,
Մեռնելու – սեռական,
Անհանգստանալու – սեռական,
Գնալուց – բացառական,
Երևալ – ուղղական,
Լուսավորվել – ուղղական։
4. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:
Հեռանալ – հեռանալ, հեռանալու, հեռանալուն, հեռանալը, հեռանալուց
Հեռացնել – հեռացնել, հեռացնելու, հեռացնելուն, հեռացնելը, հեռացնելուց
5. Կազմի՛ր տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,
խաղալ, անհանգստանալ, թռչել:
Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:
Գնահատել – գնահատող,
Թպրտալ – թպրտացող,
Թախծել – թախծող,
Խաղալ – խաղացող,
Անհանգստանալ – անհանգստացող,
Թռչել – թռչող։
Այն տեղ մի անհանգստացող մարդ կա։
Ես մի խաղացող եմ։
թռչող հավ չկա։
6. Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:
Իր արհեստին ծուռ նայողը (ենթակա) կուշտ չի ուտի:
Տուն ավերողին (ստորոգյալ) տուն չի մնա:
Ուրիշի տունը քանդողը (ստորոգյալ) իր հացը ցամաք կուտի:
Հեռվից լսվող (ենթակա) դափի ձայնը դուրս կգա:





